Ով է քննելու երկվորյակ եղբայրների գործը

Ով է քննելու երկվորյակ եղբայրների գործը

Sat, 18 Apr 2026 23:13:24 +0400


Ապրիլի 14֊ին հսկող դատախազի որոշմամբ վերացվեց 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Գործը փոխանցվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից «Հրապարակը»տեղեկացավ, որ այն մակագրվել է դատավոր Ռազմիկ Մարիկյանին։ Մարիկյանին հազվադեպ են աղմկոտ գործեր մակագրվել, սա թերևս նրա առաջին «ծանր գործն է», որը ծայրից ծայր քաղաքական է։

Դատարան ուղարկված մեղադրական եզրակացության համառոտ նկարագիրն այսպիսին է. «Դավիթ Գարեգինի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա եղբոր՝ Միքայել Գարեգինի Մինասյանի օժանդակությամբ կատարել է Գևորգ Ալեքսանդրի Գևորգյանի կողմից կազմակերպված հանցանքները, այն է` 2026 թվականի մարտի 29-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցի 15/հասցեում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում կատարել է խուլիգանություն, ինչպես նաև պաշտոնատար անձի, քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով գործադրել է բռնություն»:

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ վարչապետի անվտանգության աշխատակցի բռունցքի հարվածից հետո ուղեղի ցնցում և փակ գանգուղեղային վնասվածք ստացած Դավիթ Մինասյանը կալանքի տակ գտնվելիս հիվանդանոց էր տեղափոխվել` նրա հին առողջական խնդիրներին գումարվել էին թիկնապահի հասցրած հարվածի հետևանքները: Նրան սայլակի վրա էին տեղափոխում կալանավայր: Հիմա մեղադրականում կարդում ենք, որ 18-ամյա երիտասարդն է բռնություն գործադրել, այլ ոչ թե իր նկատմամբ են գործադրել:

Մինասյանը մեղադրվում է Ծաղկազարդի պատարագի օրը թիկնազորի հետ Սուրբ Աննա եկեղեցի մտած վարչապետի դեմ բռնություն գործադրելու ու խուլիգանության հոդվածներով: Նիկոլ Փաշինյանի համար ճանապարհ բացող անվտանգության աշխատողների հրմշտոցից վրդովված՝ ավագ դպրոցի աշակերտը ձեռքը բարձրացրել էր վարչապետի ուղղությամբ: Դրանից հետո անվտանգության աշխատողը հարվածել էր տղային, վայր գցել նրան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մայրը դստերը մեղադրել է տնից փող գողանալու մեջ․ հարուցվել է քրգործ

Մայրը դստերը մեղադրել է տնից փող գողանալու մեջ․ հարուցվել է քրգործ Sun, 01 Nov 2026…

13 րոպե ago

Գործ անող չկա, մի ճանապարհ են սարքել, էն էլ սուբվենցիոն ծրագրով. Սևանցիները` համայնքի խնդիրների մասին

Գործ անող չկա, մի ճանապարհ են սարքել, էն էլ սուբվենցիոն ծրագրով. Սևանցիները` համայնքի խնդիրների մասին…

28 րոպե ago

Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը

Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը Sun, 01 Nov 2026 21:45:12 +0400 Իրանը մտադիր չէ սպասել…

43 րոպե ago

Ինչու չեն կարողանում համաձայնության գալ առեւտրային համաձայնագրի հարցում

Ինչու չեն կարողանում համաձայնության գալ առեւտրային համաձայնագրի հարցում Sun, 01 Nov 2026 21:30:16 +0400 Ավանդական…

58 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Sun, 01 Nov 2026…

1 ժամ ago

Ամուսնությունից հետո ուր են մեկնել Էլենն ու Էրիկը․ լուսանկար

Ամուսնությունից հետո ուր են մեկնել Էլենն ու Էրիկը․ լուսանկար Sun, 01 Nov 2026 21:00:17 +0400…

1 ժամ ago