Ո՞ր դեպքում Իրանական պատերազմը կվերսկսվի

Ո՞ր դեպքում Իրանական պատերազմը կվերսկսվի

Sun, 19 Apr 2026 14:30:53 +0400


Միացյալ Նահանգների վարչակազմը առաջիկա օրերին կարող է վերսկսել ռազմական գործողություններն Իրանում, եթե բանակցություններում դրական առաջընթաց չարձանագրվի։

Այս մասին հայտնում է Axios պարբերականը։ Համաձայն հոդվածի շաբաթ օրը նախագահ Թրամփը Սպիտակ տանն անցկացրել է խորհրդակցություն, որտեղ քննարկել է Իրանի հետ բանակցություններն ու Հորմուզի նեղուցում լարվածության նոր բռնկումը։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան անանունության սկզբունքով հայտնել է պարբերականին, որ եթե Վաշինգտոն-Թեհրան բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապա ռազմական գործողությունները կարող են վերսկսվել առաջիկա օրերին։ Խորհրդակցությանը ներկա են եղել փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ինչպես նաեւ՝ Կենտրոնական հետախուզության վարչության ղսեկավար Ջոն Ռեթքլիֆն ու ԶՈՒ Շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահ Դեն Քեյնը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին

Համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին Thu, 26 Nov 2026 16:00:41 +0400 34 երկրի և Եվրամիության…

8 րոպե ago

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց Thu, 26 Nov 2026 15:56:17 +0400 Արմեն Աշոտյանի տնային…

13 րոպե ago

Այսօր խաղում է «Արարատ-Արմենիան». Եվրոպա լիգա

Այսօր խաղում է «Արարատ-Արմենիան». Եվրոպա լիգա Thu, 26 Nov 2026 15:45:16 +0400 Այսօր՝ նոյեմբերի 26-ին,…

24 րոպե ago

Նախագահի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվել

Նախագահի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվել Thu, 26 Nov 2026 15:36:00 +0400 Նախագահի հրամանագրերով…

33 րոպե ago

Ամենամեծ ու վտանգավոր լրտեսը դու ես

Ամենամեծ ու վտանգավոր լրտեսը դու ես Thu, 26 Nov 2026 15:33:55 +0400 Հայ ազգային կոնգրեսի…

35 րոպե ago

Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում․ Մերց

Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում․ Մերց Thu, 26 Nov 2026 15:30:12 +0400 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ…

39 րոպե ago