Բաքուն հայտարարում է ԱԷԿ֊ի կառուցման մասին
Sun, 19 Apr 2026 23:00:36 +0400
Բաքուն հայտարարում է ԱԷԿ֊ի կառուցման մասին։
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Շահբազովի համաձայն` երկրի էներգետիկ հաշվեկշիռը կառուցված է լինելու երեք բաղադրիչների վրա` ածխաջրածիններ, վերականգնվող էներգետիկա, “խաղաղ ատոմ”։
Դրան զուգահեռ Հայաստանում, որը դեռևս տարածաշրջանում “խաղաղ ատոմ” ունեցող միակ երկիրն է, փաստացի հարցականի տակ է դրված այդ ռազմավարական, էքզիստենցիալ նշանակության ոլորտի ապագան։
Մոսկվան հստակ ասում է` Երևանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսի շարունակության դեպքում Հայկական ԱԷԿ֊ի մոդեռնիզացիան 2031 թ.֊ից հետո կարող է դադարեցվել։ Այսինքն` անգամ 2036 թ.֊ի այդքան կանխատեսելի թվացող հեռանկարն այլևս հարցականի տակ է։
Փաստացի հարցականի տակ է հայտնվում նաև թմբկահարվող մոդուլային ռեակտորի նախագիծը, որի իրագործման ամբողջ ցիկլը կպահպանջի առնվազն 7֊8 տարի։
Ինչևէ, գործընթացները շատ տրամաբանական են ու փոխլրացնող։
Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացում ֊ Ադրբեջանի հետ էներգահամակարգերի միացում ֊
ազգային ատոմային էներգետիկայի պարալիզացում ֊ Ադրբեջանից ներկրում։
Չենք մոռանում նաև Ադրբեջան֊Պակիստան ռազմավարական կապերի ու դրանցից բխող ռազմական միջուկային էներգետիկայի ոլորտում հնարավոր փոխգործակցության մասին։
Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից