Հաղթողը պետք է որոշվի խաղադաշտում, ոչ թե մրցավարական սխալներով․ «Ուրարտու» ՖԱ

Հաղթողը պետք է որոշվի խաղադաշտում, ոչ թե մրցավարական սխալներով․ «Ուրարտու» ՖԱ

Mon, 20 Apr 2026 10:18:21 +0400


«Ուրարտու»-ն ֆեյսբուքյան էջում հրապարակել է ակումբի գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանի հայտարարությունը․ «Մենք չենք ընդունում Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Ուրարտու» – «Ալաշկերտ» հանդիպման արդյունքը՝ այն համարելով ոչ արդար և ձևավորված մրցավարական լուրջ սխալների պայմաններում։

Մրցավարության օբյեկտիվության և որակի վերաբերյալ ստիպված ենք հրապարակավ արտահայտել մեր դժգոհությունը։
Մրցավարությունը եղել և մնում է հայկական ֆուտբոլի ամենացավոտ և խնդրահարույց օղակներից մեկը՝ ուղղակիորեն ազդելով առաջնության մակարդակի, արդարության և վստահության վրա։ Այս հանդիպումը հերթական անգամ դարձավ դրա վառ ապացույցը․ մենք ականատես եղանք մրցավարության անընդունելի որակի, որը խաթարեց խաղի բնական ընթացքը և մրցակցության արդար սկզբունքները։

Անընդունելի է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի ցուցաբերում բավարար հետևողականություն նմանատիպ մրցավարական համակարգի բարելավման հարցում։ Ակնհայտ սխալները մնում են անպատիժ, ինչը ձևավորում է անվստահության և անարդարության խորացող մթնոլորտ։

Հաշվի առնելով, որ մրցաշրջանի ավարտը մոտենում է, առկա են լուրջ հիմքեր կարծելու, որ նմանատիպ խայտառակ մրցավարական սխալները կարող են ազդել մրցաշարային աղյուսակի ձևավորման վրա՝ վտանգելով առաջնության արդարությունն ու թափանցիկությունը։

Մենք պահանջում ենք՝ մրցավարության որակի անհապաղ բարելավում, պատասխանատվության հստակ մեխանիզմներ, և հավասար, անկողմնակալ մոտեցում բոլոր թիմերի նկատմամբ։
Արդարությունը չի կարող լինել ընտրովի։

Հաղթողը պետք է որոշվի խաղադաշտում, ոչ թե մրցավարական սխալներով»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եթե ընտրողների 60-70%-ը գնա ընտրության, Ալիևի մարդը մնալու շանս չունի

Եթե ընտրողների 60-70%-ը գնա ընտրության, Ալիևի մարդը մնալու շանս չունի Sun, 26 Apr 2026 17:15:03…

17 րոպե ago

Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ընդունելու իր սխալը

Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ընդունելու իր սխալը Sun, 26 Apr 2026 17:00:17 +0400…

32 րոպե ago

Անլուրջ է. Սմբատ Լպուտյանը` մեղադրանքի մասին

Անլուրջ է. Սմբատ Լպուտյանը` մեղադրանքի մասին Sun, 26 Apr 2026 16:45:40 +0400 Ապրիլի 18-ին Հակակոռուպցիոն…

46 րոպե ago

Ի՞նչ կապ ունի այս երգչուհու գրառումը իր երեկվա ելույթի հետ․Գագիկ Համբարյան

Ի՞նչ կապ ունի այս երգչուհու գրառումը իր երեկվա ելույթի հետ․Գագիկ Համբարյան Sun, 26 Apr 2026…

1 ժամ ago

Ես ու տղես չէինք լինի, եթե․․․․Անի Խաչիկյան

Ես ու տղես չէինք լինի, եթե․․․․Անի Խաչիկյան Sun, 26 Apr 2026 16:15:25 +0400 «Իրական լինելու…

1 ժամ ago

Ատելության մթնոլորտը չշիկացնելու համար խոսեք Ձեր ամուսնու հետ․ հոգեբանը՝ Աննա Հակոբյանին

Ատելության մթնոլորտը չշիկացնելու համար խոսեք Ձեր ամուսնու հետ․ հոգեբանը՝ Աննա Հակոբյանին Sun, 26 Apr 2026…

2 ժամ ago