«Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը

«Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը

Mon, 20 Apr 2026 12:11:31 +0400


Ապրիլի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն աշխատանքային այցով գտնվում էին Արտաշատ քաղաքում, որտեղ Օգոստոսի 23 փողոց 43 հասցեում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը։

Գրասենյակի բացմանը կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը իր խոսքը սկսեց Հայաստանի պատմական մայրաքաղաք Արտաշատի հազարամյակների պատմության մասին ակնարկից՝ շեշտելով, որ արտաշատցիներին անհնար է վախեցնել։

Խոսելով Արարատի մարզում առկա խնդիրների մասին՝ Նարեկ Կարապետյանը նշեց, որ վերջին ութ տարիներին մարզում հանցագործությունների քանակը աճել է շուրջ երեք անգամ, իսկ ծանր հանցագործությունների քանակը՝ շուրջ 10 անգամ. «Ընդդիմությու՞նն է այն խնդիրը, որով պետք է զբաղվել, թե հանցագործություններն են։ Թե՞, որ երկիրը ձեռքից գնում է։ երկրի ճիշտ կառավարումը։

35% -ով կրճատվել են բոլոր ցանքատարածությունները, բացառությամբ խաղողից ու ծիրանից։ Վերջին ութ տարիներին ցորենի ցանքատարածությունները երկու անգամ կրճատվել են, առևտուրը 2024 թվականի համեմատ իջել է, մարզը թուլանում է, մարզում 9000 հեկտար ջրի պակասի պատճառով, մթերման պակասի պատճառով չի մշակվում, այգի չկա։

Մենք փոփոխությունը բերում ենք մարզի համար, որպեսզի Հայաստանի ամենաբերրի մարզերում՝ Արմավիրի և Արարատի մարզերում, Արարատյան հովտում չլինի գեթ մեկ հեկտար, մեկ մետր, որ բերք չտա, որ չկերակրի ամբողջ տարածաշրջանը։ Բերքը ծախելու ենք հյուսիսում, հարավում, բոլոր տեղերում։

Արարատյան դաշտը Հայաստանի ամենահարուստ հատվածն է։ Ինչպե՞ս կարող է 21-րդ դարում աշխարհի ամենաշատ ջրով հարուստ երկրում, հին անունը՝ Նաիրի՝ գետերի երկիր, որտեղ մենք օգտագործում ենք ջրի ընդամենը 5 տոկոսը, գյուղացին ջրի խնդիր ունենալ։

Ինչպե՞ս կարող է այս տարածաշրջանը՝ ամենաբերրի տարածաշրջանը՝ բերք վաճառելու խնդիր ունենալ։ Կառավարման արդյունք է։ Պետք է կառավարիչ, որը «ռիլ» չի անում, չի գնում ինչ-որ տեղ տարբեր տոնակատարություններ անում, այլ նստում է ու գործ է անում։ Դա է կարևոր՝ գործ անելը։

Խնդիրը մեր երկրին փոփոխություն բերելն ու վերակառուցելն է», – նշել է Նարեկ Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանի խոսքից հետո գրասենյակի բացմանը եկած բազմաթիվ արտաշատցիների ներկայությամբ տեղի ունեցավ կուսակցության գրասենյակի բացման ժապավենի կտրման խորհրդանշական արարողությունը, որից հետո կուսակցության անդամները ծանոթացան գրասենյակում ստեղծված պայմաններին։

Բացման արարողությունից հետո կուսակցության անդամները գրասենյակի բացմանը եկած արտաշատցիների հետ քայլերթ կատարեցին Արտաշատի փողոցներով և շփվեցին քաղաքի բնակիչների հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նրա բոլոր նախաձեռնությունները ողբերգությամբ են ավարտվել

Նրա բոլոր նախաձեռնությունները ողբերգությամբ են ավարտվել Wed, 28 Oct 2026 11:23:04 +0400 Ընտանեկան և կենցաղային…

13 րոպե ago

«Հրապարակ». Կրկին կփորձեն նոյեմբերի 6-ին

«Հրապարակ». Կրկին կփորձեն նոյեմբերի 6-ին Wed, 28 Oct 2026 11:15:51 +0400 Երկու շաբաթ առաջ Սահմանադրական…

20 րոպե ago

Տեղյա՞կ եք՝ ինչից եք խոսում

Տեղյա՞կ եք՝ ինչից եք խոսում Wed, 28 Oct 2026 11:11:31 +0400 ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան»…

24 րոպե ago

Երբվանից պիտի անցնել ձմեռային անվադողերին

Երբվանից պիտի անցնել ձմեռային անվադողերին Wed, 28 Oct 2026 11:07:15 +0400 Հայաստանում նոյեմբերի 15-ից մինչև…

28 րոպե ago

Ալիևային Շուշի հրավիրողի բոլոր նախաձեռնությունները ավարտվել են ողբերգությամբ, զգույշ եղեք

Ալիևային Շուշի հրավիրողի բոլոր նախաձեռնությունները ավարտվել են ողբերգությամբ, զգույշ եղեք Wed, 28 Oct 2026 11:07:07…

29 րոպե ago

Կարո՞ղ ա Դուք էլ եք բռնության զոհ, ինչ-որ մեկը ստիպե՞լ ա՝ օրինագիծը ԱԺ բերեք. Ղազարյանը՝ Բաթոյանին

Կարո՞ղ ա Դուք էլ եք բռնության զոհ, ինչ-որ մեկը ստիպե՞լ ա՝ օրինագիծը ԱԺ բերեք. Ղազարյանը՝…

30 րոպե ago