Գազը կտրուկ թանկացել է Եվրոպայում․ ո՞րն է պատճառը
Mon, 23 Nov 2026 16:30:43 +0400
Bloomberg-ը հաղորդում է, որ Եվրոպայում գազի գները գրեթե 9%-ով աճել են ցուրտ եղանակի և հեղուկացված բնական գազի մատակարարման խափանումների պատճառով։
Երկուշաբթի օրը բնական գազի ֆյուչերսների բազային գները աճել են 8.6%-ով՝ հասնելով 96.075 եվրոյի մեկ ՄՎտժ-ի համար։ Սա մեկ շաբաթից ավելիի ընթացքում ամենամեծ օրական աճն է։
Atmospheric G2-ի կանխատեսումների համաձայն՝ հյուսիսարևմտյան Եվրոպայում ջերմաստիճանը այս շաբաթ նորմայից 3-5°C ցածր կլինի, իսկ դեկտեմբերի սկզբին կարող է հասնել 5-8°C-ի։
Բացի այդ, Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին հեղուկացված բնական գազի սահմանափակ մատակարարումները մեծացնում են շուկայի վրա ճնշումը։ Ասիական երկրներում, այդ թվում՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Չինաստանում, ցուրտ եղանակը նույնպես սրում է գազի համար մրցակցությունը։