Մահացել է ռուս հայտնի մանկագիր Ալբերտ Իվանովը
Mon, 23 Nov 2026 16:15:20 +0400
88 տարեկանում մահացել է խորհրդային եւ ռուս մանկագիր, սցենարիստ Ալբերտ Իվանովը։ Նա հայտնի է թե իր գրած հեքիաթներով, թե հատկապես՝ «Ուրախ կարուսել» մուտաշարով։ Այս մասին հայտնել են նրա ընտանիքի անդամները։ Իվանովը ծնվել է 1938 թվականին, Մերձմոսկովյան մարզում։ Ավարտել է ՎԳԻԿ-ի սցենարական բաժինը։ Աշխատել է որպես խմբագիր «Մոսֆիլմում»։ Նրա գրած սցենարներով են նկարահանվել բազմաթիվ մանկական մուլտֆիլմեր։ Նրա գրական ժառանգության ընդհանուր տիրաժը կազմում է տասնհինգ միլիոն օրինակ։