«Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը

«Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը

Mon, 20 Apr 2026 12:11:31 +0400


Ապրիլի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն աշխատանքային այցով գտնվում էին Արտաշատ քաղաքում, որտեղ Օգոստոսի 23 փողոց 43 հասցեում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը։

Գրասենյակի բացմանը կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը իր խոսքը սկսեց Հայաստանի պատմական մայրաքաղաք Արտաշատի հազարամյակների պատմության մասին ակնարկից՝ շեշտելով, որ արտաշատցիներին անհնար է վախեցնել։

Խոսելով Արարատի մարզում առկա խնդիրների մասին՝ Նարեկ Կարապետյանը նշեց, որ վերջին ութ տարիներին մարզում հանցագործությունների քանակը աճել է շուրջ երեք անգամ, իսկ ծանր հանցագործությունների քանակը՝ շուրջ 10 անգամ. «Ընդդիմությու՞նն է այն խնդիրը, որով պետք է զբաղվել, թե հանցագործություններն են։ Թե՞, որ երկիրը ձեռքից գնում է։ երկրի ճիշտ կառավարումը։

35% -ով կրճատվել են բոլոր ցանքատարածությունները, բացառությամբ խաղողից ու ծիրանից։ Վերջին ութ տարիներին ցորենի ցանքատարածությունները երկու անգամ կրճատվել են, առևտուրը 2024 թվականի համեմատ իջել է, մարզը թուլանում է, մարզում 9000 հեկտար ջրի պակասի պատճառով, մթերման պակասի պատճառով չի մշակվում, այգի չկա։

Մենք փոփոխությունը բերում ենք մարզի համար, որպեսզի Հայաստանի ամենաբերրի մարզերում՝ Արմավիրի և Արարատի մարզերում, Արարատյան հովտում չլինի գեթ մեկ հեկտար, մեկ մետր, որ բերք չտա, որ չկերակրի ամբողջ տարածաշրջանը։ Բերքը ծախելու ենք հյուսիսում, հարավում, բոլոր տեղերում։

Արարատյան դաշտը Հայաստանի ամենահարուստ հատվածն է։ Ինչպե՞ս կարող է 21-րդ դարում աշխարհի ամենաշատ ջրով հարուստ երկրում, հին անունը՝ Նաիրի՝ գետերի երկիր, որտեղ մենք օգտագործում ենք ջրի ընդամենը 5 տոկոսը, գյուղացին ջրի խնդիր ունենալ։

Ինչպե՞ս կարող է այս տարածաշրջանը՝ ամենաբերրի տարածաշրջանը՝ բերք վաճառելու խնդիր ունենալ։ Կառավարման արդյունք է։ Պետք է կառավարիչ, որը «ռիլ» չի անում, չի գնում ինչ-որ տեղ տարբեր տոնակատարություններ անում, այլ նստում է ու գործ է անում։ Դա է կարևոր՝ գործ անելը։

Խնդիրը մեր երկրին փոփոխություն բերելն ու վերակառուցելն է», – նշել է Նարեկ Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանի խոսքից հետո գրասենյակի բացմանը եկած բազմաթիվ արտաշատցիների ներկայությամբ տեղի ունեցավ կուսակցության գրասենյակի բացման ժապավենի կտրման խորհրդանշական արարողությունը, որից հետո կուսակցության անդամները ծանոթացան գրասենյակում ստեղծված պայմաններին։

Բացման արարողությունից հետո կուսակցության անդամները գրասենյակի բացմանը եկած արտաշատցիների հետ քայլերթ կատարեցին Արտաշատի փողոցներով և շփվեցին քաղաքի բնակիչների հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Փաշինյանը մատնեց իրեն

«Հրապարակ»․ Փաշինյանը մատնեց իրեն Sat, 12 Sep 2026 08:10:09 +0400 Տիգրանաշենի մասին երեկ կրկին արած…

9 րոպե ago

«Հրապարակ»․ «Կատոկել», ապա բանտ գցել

«Հրապարակ»․ «Կատոկել», ապա բանտ գցել Sat, 12 Sep 2026 08:05:10 +0400 Գրել էինք, որ ՔՊ-ական…

14 րոպե ago

«Հրապարակ»․ ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին»

«Հրապարակ»․ ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին» Sat, 12 Sep 2026 08:00:13 +0400…

19 րոպե ago

Պայթյուն էլեկտրակայանում․ կան տուժածներ

Պայթյուն էլեկտրակայանում․ կան տուժածներ Sat, 12 Sep 2026 04:30:26 +0400 Պայթյուն է տեղի ունեցել Շվեյցարիայի…

4 ժամ ago

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը Sat, 12 Sep 2026 03:30:54 +0400 Ռուսաստանում, Բորյաթիայի Բարգուզինսկի շրջանում…

5 ժամ ago

Նախարարների եւ պատգամավորների աշխատավարձները կնվազեցվեն

Նախարարների եւ պատգամավորների աշխատավարձները կնվազեցվեն Sat, 12 Sep 2026 02:30:38 +0400 Ֆրանսիայի վարչապետ Սեբաստյան Լեքորնյուն…

6 ժամ ago