Գյումրիում ստորագրահավաք է. հարյուրավոր քաղաքացիներ են միացել

Գյումրիում ստորագրահավաք է. հարյուրավոր քաղաքացիներ են միացել

Mon, 20 Apr 2026 13:38:25 +0400


Երեկվանից Գյումրիում՝ Սուրբ Յոթ Վերք եկեղեցու բակում, մեկնարկել է ստորագրահավաք՝ ի աջակցություն Միքայել Սրբազանի։ Ակցիայի մասնակիցները պահանջում են փոխել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը, վերացնել առաջադրված մեղադրանքներն ու հանել սահմանափակումները։

Կազմակերպիչների խոսքով՝ ստեղծված իրավիճակի հետևանքով հավատացյալ գյումրեցիները զրկված են Սրբազանի օրհնությունը ստանալու և նրա կողմից մատուցվող պատարագներին մասնակցելու հնարավորությունից։

Ուշագրավ է, որ ստորագրահավաքը մեկնարկել էր այն պահին, երբ Գյումրիում էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Ստորագրահավաքին արդեն միացել են մի շարք քաղաքացիներ, այդ թվում՝ մտավորականներ։

Այսօր նախաձեռնությունը շարունակվել է ավելի լայն ընդգրկմամբ։ Ակցիային միացել են նաև քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը, ինչպես նաև համայնքապետարանի այլ պաշտոնյաներ։

Կազմակերպիչներն ասում են, որ արդեն հավաքվել է շուրջ 4000 ստորագրություն։ Միևնույն ժամանակ, նրանք պասիվության հիմնական պատճառը համարում են «տեղեկատվական բլոկադան»՝ նշելով, որ իրենց ֆեյսբուքյան էջերը սահմանափակված են, հրապարակումները չունեն բավարար տեսանելիություն, ինչի հետևանքով չեն կարողանում պատշաճ կերպով իրազեկել հանրությանը։

Ստորագրահավաքը շարունակվում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ առաքելությամբ է Պուտինը Լիխաչովին ուղարկել Հայաստան

Ինչ առաքելությամբ է Պուտինը Լիխաչովին ուղարկել Հայաստան Thu, 01 Oct 2026 18:45:49 +0400 Սեպտեմբերի 28-ին…

7 րոպե ago

ԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը հավանության է արժանացել (լուսանկարներ)

ԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը հավանության է արժանացել (լուսանկարներ) Thu, 01 Oct…

14 րոպե ago

Ում է կրակել ադրբեջանցին. բացառիկ լուսանկար

Ում է կրակել ադրբեջանցին. բացառիկ լուսանկար Thu, 01 Oct 2026 18:31:09 +0400 Գրել էինք, որ…

21 րոպե ago

ՔՊ-ի ուզածն է. չեմ դատապարտվի, կզրկվեմ մանդատից

ՔՊ-ի ուզածն է. չեմ դատապարտվի, կզրկվեմ մանդատից Thu, 01 Oct 2026 18:22:37 +0400 Latest news…

30 րոպե ago

Որ դեպքում Էդգար Ղազարյանը կզրկվի պատգամավորական մանդատից

Որ դեպքում Էդգար Ղազարյանը կզրկվի պատգամավորական մանդատից Thu, 01 Oct 2026 18:21:29 +0400 Latest news…

31 րոպե ago

Հայ կինը դանակով հարվածներ է հասցրել` իրենց վրա կրակող ադրբեջանցուն

Հայ կինը դանակով հարվածներ է հասցրել` իրենց վրա կրակող ադրբեջանցուն Thu, 01 Oct 2026 18:05:20…

47 րոպե ago