Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Գյումրիում ստորագրահավաք է. հարյուրավոր քաղաքացիներ են միացել

Գյումրիում ստորագրահավաք է. հարյուրավոր քաղաքացիներ են միացել

Mon, 20 Apr 2026 13:38:25 +0400


Երեկվանից Գյումրիում՝ Սուրբ Յոթ Վերք եկեղեցու բակում, մեկնարկել է ստորագրահավաք՝ ի աջակցություն Միքայել Սրբազանի։ Ակցիայի մասնակիցները պահանջում են փոխել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը, վերացնել առաջադրված մեղադրանքներն ու հանել սահմանափակումները։

Կազմակերպիչների խոսքով՝ ստեղծված իրավիճակի հետևանքով հավատացյալ գյումրեցիները զրկված են Սրբազանի օրհնությունը ստանալու և նրա կողմից մատուցվող պատարագներին մասնակցելու հնարավորությունից։

Ուշագրավ է, որ ստորագրահավաքը մեկնարկել էր այն պահին, երբ Գյումրիում էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Ստորագրահավաքին արդեն միացել են մի շարք քաղաքացիներ, այդ թվում՝ մտավորականներ։

Այսօր նախաձեռնությունը շարունակվել է ավելի լայն ընդգրկմամբ։ Ակցիային միացել են նաև քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը, ինչպես նաև համայնքապետարանի այլ պաշտոնյաներ։

Կազմակերպիչներն ասում են, որ արդեն հավաքվել է շուրջ 4000 ստորագրություն։ Միևնույն ժամանակ, նրանք պասիվության հիմնական պատճառը համարում են «տեղեկատվական բլոկադան»՝ նշելով, որ իրենց ֆեյսբուքյան էջերը սահմանափակված են, հրապարակումները չունեն բավարար տեսանելիություն, ինչի հետևանքով չեն կարողանում պատշաճ կերպով իրազեկել հանրությանը։

Ստորագրահավաքը շարունակվում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կրքեր, երգեր, խուզարկություններ. Ինչպե՞ս անցավ քաղաքական ուժերի քարոզարշավը Գյումրիում

Կրքեր, երգեր, խուզարկություններ. Ինչպե՞ս անցավ քաղաքական ուժերի քարոզարշավը Գյումրիում Tue, 02 Jun 2026 16:15:15 +0400 …