Երկուշաբթի , 3 Օգոստոսի 2026

Սպերցյանը կհասնի մեծ հաջողությունների. սաուդցի գործակալը՝ հայ ֆուտբոլիստի մասին

Սպերցյանը կհասնի մեծ հաջողությունների. սաուդցի գործակալը՝ հայ ֆուտբոլիստի մասին

Sun, 12 Jul 2026 23:15:05 +0400


Ֆուտբոլային գործակալ Ահմեդ ալ-Մուալիմը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը «Կրասնոդարից» սաուդյան «Ալ-Ահլի» ակումբ:

Ֆուտբոլային գործակալ Ահմեդ ալ-Մուալիմը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «Կրասնոդարից» սաուդյան «Ալ-Ահլի» աղմկահարույց տեղափոխությունը: Փորձագետը վստահ է, որ հայ ֆուտբոլիստի խաղային ինտելեկտն ու փորձը կօգնեն նոր ակումբին լուծել ամենահավակնոտ խնդիրները։

Ալ-Մուալիմը նշել է, որ վաղուց և մեծ ուշադրությամբ հետևում է Սպերցյանի կարիերայի զարգացմանն ու խաղադաշտում նրա կայացրած մարտավարական որոշումներին։ Գործակալն ընդգծել է, որ հիանալի հարաբերությունների մեջ է կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ, թեև անձամբ չի մասնակցել տրանսֆերի ձևակերպման գործընթացին: Սաուդյան մասնագետի կարծիքով՝ Մերձավոր Արևելք տեղափոխվելը հիանալի և ժամանակին արված մարտահրավեր է խաղացողի համար:

««Կրասնոդարում» Սպերցյանն առանցքային ֆուտբոլիստ էր: Կարծում եմ՝ Սաուդյան Արաբիայում ևս նա կարող է լիովին դրսևորել իրեն և հասնել մեծ հաջողությունների: Սա նրա համար չափազանց կարևոր փորձ կլինի՝ հաշվի առնելով, թե ինչպիսի բարձր նպատակներ է դնում իր առջև «Ալ-Ահլին»»,- ալ-Մուալիմի խոսքերը մեջբերում է Euro-Football.Ru-ն:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Կրասնոդարի» արդեն նախկին ավագ Էդուարդ Սպերցյանը միացել է «Ալ-Ահլիին»: Սաուդյան Պրո-Լիգայի գործող բրոնզե մեդալակրի հետ ֆուտբոլիստի պայմանագիրը կնքվել է «3+1» ձևաչափով։ Սպերցյանը նոր թիմակիցներին կմիանա Ավստրիայում կայանալիք նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքի ժամանակ։

26-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է, իսկ ակումբի գլխավոր թիմում հանդես էր գալիս 2021 թվականից։ Ընդհանուր առմամբ՝ «ցլերի» կազմում նա մասնակցել է 185 հանդիպման՝ դառնալով 58 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ։ Միայն ավարտված՝ 2025/26 մրցաշրջանում Սպերցյանը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 42 խաղ՝ դառնալով 14 գնդակի և 18 ասիստի հեղինակ։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է 25 միլիոն եվրո։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր․ «Նոա»

Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր․ «Նոա» Sat, 01 Aug …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով