Օրակարգ թելադրելու համար պետք է լաչառ Նիկոլ լինեն

Օրակարգ թելադրելու համար պետք է լաչառ Նիկոլ լինեն

Mon, 20 Apr 2026 15:15:13 +0400


Մի քանի օր է՝ հասարակաությունը քննարկում է Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արած արտահայտությունն՝ ուղղված ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկող ՀՀ քաղաքացիներին։ Փաշինյանի «շուն ու շանգյալից» հետո էլ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կրծքով կերակող մորը թիրախավորեց:

«Հրապարակը» ՔՊ-ի այս խոսույթի մասին զրուցեց ՔՊ-ական նախկին պատգամավոր, պատերազմից հետո մանդատը վայր դրած Սոֆյա Հովսեփյանի հետ:

-Հատո՞ւկ են նման խոսույթով հանդես գալիս, որ նորմալ, ադեկվատ, բարոյական մարդկանց մոտ հակակրանք առաջանա ընտրական պրոցեսի հանդեպ, որ մարդիկ չուզենան ընտրությունների մասին լսել, չգնան քվեարկության, թե՞ ուղղակի իրենց էությունն է այդպիսին:

-Այն, որ իրենք էությամբ դա են՝ մեզ համար պարզ էր, իրենք գոտիները ձգած պահեցին, խաղացին այդ երկու տարին, բոլորիս համոզեցին, հետո էլ չկարողացան՝ իրենց էությունն է դա: Դա զարմանալի չի, բայց այն, որ արդեն շատ համառ կերպով այդ էությունը ցուցադրում են, ոչ մի կարմիր գիծ հաշվի չառնելով, դրա հետևում պետք է արդեն միտում տեսնենք: Միտումը տարբեր պատճառներով է պայմանավորված: Ո՞վ էր ճանաչում Արուսյակ Ջուլհակյանին, կարելի է ասել՝ ոչ ոք։ Պատգամավոր, ով երբեմն ելույթներ է ունեցել և խոսել է ոչնչի մասին: Մեկ, երկու օրենքների ժամանակ զեկուցող է եղել, առանձնապես քաղաքական ելույթներով աչքի չի ընկել, իրեն ճանաչում են նաև որպես դասախոս: Բայց Արուսյակ Ջուլհակյանը մի լպիրշ արտահայտությամբ ամբողջ օրվա ֆեյսբուքյան սոցցանցերի, լրատվական դաշտի քննարկման թեման դարձավ: Հիմա ում հարցնես՝ ո՞վ է Արուսյակ Ջուլհակյանը, ոչ որպես պատգամավոր կճանաչեն, այլ իր իսկ արտաթորած բառերով: Բնականաբար իրեն պետք էր ճանաչվել, բայց այստեղ ամբողջ խնդիրը ոչ թե իր գռեհիկ բառերն են, խնդիրը բառը չի՝ այն գռեհիկ չի, հայերեն բառ է, խնդիրն այն էությունն է, որ ինքը դրել է դրա մեջ: Միայն այն հանգամանքը, որ կինը, ում ուղղված է այդ խոսքը, կրծքով կերակրող մայր է, կարելի է աստվածային կերպար համարել, որևէ կերպ քննարկման ենթակա չի, ուր մնաց, թե ինչ-որ տխմար ծաղրի այդ երևույթը: Ծաղրի և օրենքի առաջ հավասարության կամ անհավասարության նշան դնի, դա քննարկման ենթակա չի նույնիսկ:

-Այսինքն, ծաղրում է մոր կերպա՞րը:

-Մոր, կերակրող մոր կերպարն առհասարակ: Եթե մայր է, բնականաբար ստնտու է լինում, իրենք բոլոր կերպարները ծաղրում են, ու դա անում են այնքան լկտիաբար, որ իրենք էլ են վաղը մայր դառնալու, ի վերջո, իրենք մայր ունեն․․․ և նման լպիրշությամբ պահելը անհասկանալի, անթույլատրելի, անձևակերպելի երևույթ է: Իրենց ճանաչելով, ես վստահ եմ, որ ՔՊ-ականները մի լավ զվարճացել են ներսում, բավականին ծիծաղով են նայում, ասում են՝ թեթև տարեք այս վիճակը, եթե իրենց հասցեին ոչ ակնահաճո բաներ են գրում, իրենք իրապես թեթև էլ տանում են, որովհետև իրենց համար այս կյանքում լրիվ այլ արժեքներ կան:

-Իրենց համար առաջնայինը օրակարգն իրենց շուրջը ձևավորե՞լն է:

-Միանշանակ, ամբողջ ընդդիմադիր լրատվությունը ներկայացնում է իրենց խոսքերը, այնինչ իրենց պետք է բացարձակապես անտեսել, չլուսաբանել, որ իրենք կորեն, մնան իրենց Հանրայինի Հայաստանում, «Հայկական ժամանակի» Հայաստանում, թող մեկ-երկու գռզոյական ալիքներում երևան: Չպետք է իրենք ընդհանրապես լուսաբանվեն, որ չերևան, մոռացվեն:

-Ընդդիմությունը զիջո՞ւմ է իշխանությանն օրակարգ թելադրելու հարցում:

-Ընդդիմությունը միշտ է զիջել, դա նորմալ է իրականում: Օրակարգ թելադրող ընդդիմություն լինելու համար պետք է լինես լաչառ Նիկոլ, ուրիշ տարբերակ չկա, իսկ այս երկրագնդի վրա այդ միակն էր, որ ծնվել էր ու անհամեմատելի է, չգիտեմ՝ աշխարհում երկրորդը կա՞ իր նման, թե չէ: Անգերազանցելի է ամեն ինչում, անգամ իշխանության ներսում ինքը լաչառ ընդդիմություն է խաղում, իշխանավորի պահվածք չի այդ անհավասարակշիռ լրբությունը, երբ մարդ ինքնատիրապետում չունի: Ու այդ տեսակի մարդուն վստահես բանակ, պատերազմ ու խաղաղություն, հասկանո՞ւմ եք, իրենք բացարձակ հակադիր բևեռներ են՝ խաղաղություն ու Նիկոլ բառերը, երբ տեսնում ես իր անհավասարակշիռ վիճակն ու խոսում ես խաղաղությունից: Երբ որ դու խաղաղություն չունես քո ներսում, ինչպե՞ս կարող ես տարածաշրջանային խաղաղությունից խոսել:

-Հարց է առաջանում, ո՞ւր են իրավապաշտպանները, քաղհասարակությունը, կանանց իրավունքների պաշտպանները:

-Ո՞ր քաղհասարակությունը․ քաղհասարակությունը ժամանակին, ովքեր որ ՀԿ-ներով էին առաջնորդվում, ոչ թե ուղղակի նախաձեռնություններով, միամիտ երիտասարդներ, ովքեր գաղափարներով ու առանց որևէ բանի պայքարում էին, շատերը զզված քաշվել են կողքի, որովհետև բոլորին բանտարկում են, և այլն: Քաղհասարակություն կոչվողը փաստացի Նիկոլի թեևն էին, երկրորդ Նիկոլն էին՝ թաքնված, ովքեր այդ ամբողջ ընթացքում տարբեր գրանտային ծրագրերով խաղացին քաղհասարակության դերը, ինչը հանգեցրեց նախորդ իշխանության փոփոխությանը։ Հիմա իրենք ամեն մեկը մի դեր են ստացել, վեր են ընկել իշխանական տարբեր հարթակներում: Մյուս մասն էլ ինչու է լռում, որովհետև եթե անգամ հականիկոլական որևէ բան պիտի ասի, կզրկվի հաջորդիվ գրանտներից, դրա համար էլ լռում են կամ էլ Նիկոլ թելադրած օրակարգի մեջ են: Եթե ուշադիր եք եղել, իրենք իրենց, մեղմ ասած, միլիոններից չեն ուզում զրկվել՝ ոչ արժեք ունեն, ոչ էլ գաղափար: Իրենք չեն ուզում այդ ամեն ինչից զրկվել արժեքների համար, ոչ էլ երբևէ արժեքներով կամ գաղափարներով են առաջնորդվել՝ այդ դերը ստանձնելուց: Սահմանադրական կարգի տապալման հետ կապված, սահմանադրության անտեսման առումով ներսում կռիվ տված նույն պատգամավորները, այսօր արդեն քաղհասարակության կարկառուն ներկայացուցիչներ լինելով հանդերձ, ակնհայտ տեսնում են, ինչպես է Նիկոլը անընդհատ տապալում Սահմանադրությունը, անարգում այն, ձայն չեն հանում, որովհետև չեն ուզում իրենց փողերը կտրվի: Ավելին, մի կարևոր բան էլ․ նախկին իշխանությունները որևէ լծակ չունեին դրսի գումարների տեղաբաշխման առումով: Այսօրվա իշխանությունն անգամ դա է թելադրում, թե Եվրամիությունը որ կազմակերպությանը ֆինանսավորի, որին՝ ոչ, հասկանո՞ւմ եք: Եվ այդ ճնշումների տակ իրենք հասկանում են, որ օրենքի շրջանակում եթե մի քննադատող բառ ասեն, կզրկվեն իրենց հացից, ուղղակի Նիկոլն իրենց կզրկի հացից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սկսնակ «երաժիշտը» Գյումրիում խայտառակ եղավ

Սկսնակ «երաժիշտը» Գյումրիում խայտառակ եղավ Mon, 20 Apr 2026 20:00:47 +0400 Latest news from Secure…

21 րոպե ago

Իրանի հետ գործարքի շանսերը մեծ են

Իրանի հետ գործարքի շանսերը մեծ են Mon, 20 Apr 2026 20:00:22 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

21 րոպե ago

Արթուր Աբրահամի փոփոխվող սերը․ 2019-ին սիրում էր Քոչարյանին, այսօր՝ Փաշինյանին

Արթուր Աբրահամի փոփոխվող սերը․ 2019-ին սիրում էր Քոչարյանին, այսօր՝ Փաշինյանին Mon, 20 Apr 2026 19:49:02…

33 րոպե ago

Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում

Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Mon, 20 Apr 2026 19:45:06 +0400 «Սրբազան…

37 րոպե ago

Նախկին նախագահը հաղթել է ընտրություններում․ պաշտոնական արդյունքներ

Նախկին նախագահը հաղթել է ընտրություններում․ պաշտոնական արդյունքներ Mon, 20 Apr 2026 19:30:43 +0400 Բուլղարիայի Կենտրոնական…

51 րոպե ago

«Օպերացիան» շարունակվել է Օձունում

«Օպերացիան» շարունակվել է Օձունում Mon, 20 Apr 2026 19:28:50 +0400 Վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են…

53 րոպե ago