Նախկին նախագահը հաղթել է ընտրություններում․ պաշտոնական արդյունքներ

Նախկին նախագահը հաղթել է ընտրություններում․ պաշտոնական արդյունքներ

Mon, 20 Apr 2026 19:30:43 +0400


Բուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվարկել է խորհրդարանական ընտրություններում քվեարկված բոլոր քվեաթերթիկները, որոնցից ամենաշատ ձայները ստացել է նախկին նախագահ Ռումեն Ռադևի «Առաջադեմ Բուլղարիա» կուսակցությունը, հաղորդում է 24chasa-ն։

Քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո «Առաջադեմ Բուլղարիա» կուսակցությունը ստացել է ձայների 44.5%-ը։ Քաղաքական ուժը կկարողանա հույսը դնել Բուլղարիայի խորհրդարանում մեծամասնության վրա, ինչը երկրի որևէ կուսակցություն չի կարողացել անել վերջին մի քանի տարիների ընթացքում։ Նրա առաջնորդ Ռադևը նախկինում խոստացել էր հարգալից հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։ Բուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի «Քաղաքացիներ Բուլղարիայի եվրոպական զարգացման համար» (ՔԲԵԶ) կուսակցությունը ստացել է ձայների 13.3%-ը, իսկ եվրոպամետ «Փոփոխության համար – Դեմոկրատական ​​Բուլղարիա» կոալիցիան՝ 12.6%-ը։ Ռումեն Ռադևը Բուլղարիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի հունվարից։ 2026 թվականի հունվարին նա լքեց պաշտոնը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Նա կոչ արեց դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, չաջակցեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մի քանի ժամից հատուկ ուղերձով կդիմի ժողովրդին

Մի քանի ժամից հատուկ ուղերձով կդիմի ժողովրդին Mon, 02 Nov 2026 11:30:21 +0400 ԱՄՆ նախագահ…

9 րոպե ago

TRIPP-ն ու խաղաղության պայմանագիրը պետք է խորհրդարան ներկայացվեին միասին

TRIPP-ն ու խաղաղության պայմանագիրը պետք է խորհրդարան ներկայացվեին միասին Mon, 02 Nov 2026 11:29:36 +0400…

10 րոպե ago

Պիտի խստացնենք 30․000 տուգանքը. Ավինյան

Պիտի խստացնենք 30․000 տուգանքը. Ավինյան Mon, 02 Nov 2026 11:26:44 +0400 Մեր նախորդ շրջայցին տեսանք,…

13 րոպե ago

Հստակ է՝ նոր Սահմանադրության նախագիծը երբ է հրապարակվելու

Հստակ է՝ նոր Սահմանադրության նախագիծը երբ է հրապարակվելու Mon, 02 Nov 2026 11:26:03 +0400 Հայաստանի…

13 րոպե ago

Աշխարհում չկա երկիր, որ ասի՝ իմ բյուջեն շատ է

Աշխարհում չկա երկիր, որ ասի՝ իմ բյուջեն շատ է Mon, 02 Nov 2026 11:25:29 +0400…

14 րոպե ago

Սահմանադրության փոփոխությամբ էլ դեռ պարզ չէ՝ կլինի՞ խաղաղություն, թե՞ ոչ

Սահմանադրության փոփոխությամբ էլ դեռ պարզ չէ՝ կլինի՞ խաղաղություն, թե՞ ոչ Mon, 02 Nov 2026 11:20:30…

19 րոպե ago