Նախկին նախագահը հաղթել է ընտրություններում․ պաշտոնական արդյունքներ
Mon, 20 Apr 2026 19:30:43 +0400

Բուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվարկել է խորհրդարանական ընտրություններում քվեարկված բոլոր քվեաթերթիկները, որոնցից ամենաշատ ձայները ստացել է նախկին նախագահ Ռումեն Ռադևի «Առաջադեմ Բուլղարիա» կուսակցությունը, հաղորդում է 24chasa-ն։
Քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո «Առաջադեմ Բուլղարիա» կուսակցությունը ստացել է ձայների 44.5%-ը։ Քաղաքական ուժը կկարողանա հույսը դնել Բուլղարիայի խորհրդարանում մեծամասնության վրա, ինչը երկրի որևէ կուսակցություն չի կարողացել անել վերջին մի քանի տարիների ընթացքում։ Նրա առաջնորդ Ռադևը նախկինում խոստացել էր հարգալից հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։ Բուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի «Քաղաքացիներ Բուլղարիայի եվրոպական զարգացման համար» (ՔԲԵԶ) կուսակցությունը ստացել է ձայների 13.3%-ը, իսկ եվրոպամետ «Փոփոխության համար – Դեմոկրատական Բուլղարիա» կոալիցիան՝ 12.6%-ը։ Ռումեն Ռադևը Բուլղարիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի հունվարից։ 2026 թվականի հունվարին նա լքեց պաշտոնը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Նա կոչ արեց դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, չաջակցեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր