Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

«Օպերացիան» շարունակվել է Օձունում

«Օպերացիան» շարունակվել է Օձունում

Mon, 20 Apr 2026 19:28:50 +0400


Վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացրել Գյուլագարակում՝ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի Լոռու մարզի պատգամավորի թեկնածուներ՝ Վրույր Այվազյանի, Անդրանիկ Գևորգյանի տներում։

Ինչպես նաեւ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Դավթյանի և Արսեն Միկոյանի տներում: Խուզարկության ժամանակ առգրավվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և տան մյուս անդամների հեռախոսները, համակարգիչներ, փաստաթղթեր:

Տեղեկացանք, որ Գյուլագարակ և Ստեփանավան համայնքներում «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի 10-ից ավելի անդամների տներում խուզարկություն կատարելու և քննչական բաժիններ տանելու պատճառն այն է, որ 2025 թվականին նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում տարբեր անձանց բռնության սպառնալիքներով, ինչպես նաև նյութական օգնություն տրամադրելու եղանակով ստիպել են մասնակցել Սամվել Կարապետյանի հավաքին:

«Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի երկու անդամի տարել են քննչական բաժին, որպես վկաներ հարցաքննվել ու բաց են թողնվել: Երկու համայնքներում իրավապահները «օպերացիա» անցկացնելուց հետո իրենց գործը շարունակել են Լոռվա մարզի Օձուն համայնքում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ,ապա հայ ժողովրդին պետք է Ուժեղ եւ Անկախ Հայաստան. Շարմազանով

Եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ,ապա հայ ժողովրդին պետք է Ուժեղ եւ Անկախ Հայաստան. Շարմազանով …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով