«Հրապարակ»․ Ինքը՝ Սարիկին, Սարիկը՝ քաղաքացուն

«Հրապարակ»․ Ինքը՝ Սարիկին, Սարիկը՝ քաղաքացուն

Tue, 21 Apr 2026 08:15:54 +0400


Թեեւ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանից պետական ապարատին եւ իր թիմակիցներին հրահանգ էր իջեցվել հուժկու ավտոերթ, ապա եւ՝ Գյումրիում համերգ-հանրահավաք կազմակերպելու մասին, սակայն իշխանության մեր աղբյուրները պատմում են, որ ավտոերթի ու համերգի արդյունքներից Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է եւ շան լափ թափել պատասխանատուների վրա։

Հատկապես, զայրացել է նրանից, որ Գյումրուց եւ հարակից համայնքներից գրեթե մարդ չի մասնակցել միջոցառմանը: Լավագույն հաշվարկներով՝ 100-200 տեղացի է եղել, ամբողջ բազմությունը Երեւանից իր հետ գնացածներն ու մարզպետների հավաքագրած մարդիկ են եղել։

Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացած համերգից հետո Փաշինյանը եւ ՔՊ ակտիվը հավաքվել են «Յաղլա» սրճարանում կամ, ինչպես գյումրեցիներն են ասում՝ «յաղլանոցում», եւ բուռն քննարկում է եղել:

Փաշինյանն ամենավերջին խոսքերն է ասել թիմակիցներին եւ մանավանդ Գյումրու ներկայացուցիչներին: Ամենից շատ բաժին է հասել Սարիկ Մինասյանին, որ գոնե մի հազար մարդ չի կարողացել հավաքել: Ասել է, որ հրապարակում գտնվողներին ինքը դեմքով ճանաչում է` իր մշտական ուղեկիցներն են, որ տարբեր միջոցառումներին լինում են, «դուք մի մարդ չեք կարողացել բերել»։

Սարիկին էլ նախատել է՝ Գյումրու ՀԷՑ-ի մասնաճյուղը դրել ենք «տակդ», չես կարողանում մարդ բերել։ Ասում են` այս խոսակցությունից «մեր Սարիկն» այնքան է վատացել, որ դրանից հետո է Ֆեյսբուքում բաց տեքստով հայհոյանք է գրել իրենց քննադատող քաղաքացու հասցեին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ես ուրախ եմ, որ Նիկոլից պրծել եմ

Ես ուրախ եմ, որ Նիկոլից պրծել եմ Mon, 27 Apr 2026 15:45:11 +0400 Այս մասին…

15 րոպե ago

Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ

Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Mon, 27 Apr 2026 15:37:38 +0400 Ակբա…

23 րոպե ago

Երկիրը չի ներմուծելու, ինքն է արտադրելու

Երկիրը չի ներմուծելու, ինքն է արտադրելու Mon, 27 Apr 2026 15:33:40 +0400 Latest news from…

27 րոպե ago

Նրան որ իսկական թուրքերը չհաղթեցին, հաստատ չեն հաղթի նաև թուրքի գործակալները

Նրան որ իսկական թուրքերը չհաղթեցին, հաստատ չեն հաղթի նաև թուրքի գործակալները Mon, 27 Apr 2026…

30 րոպե ago

Հաղթանակ՝ թիմային հաշվարկում

Հաղթանակ՝ թիմային հաշվարկում Mon, 27 Apr 2026 15:00:46 +0400 Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականը գերազանց արդյունք…

60 րոպե ago

Ես ինձ նվաստացած եմ զգում․ Աննա Հակոբյան

Ես ինձ նվաստացած եմ զգում․ Աննա Հակոբյան Mon, 27 Apr 2026 14:49:23 +0400 Աննա Հակոբյանը…

1 ժամ ago