«Հրապարակ». Որպեսզի համախմբվածության գաղափարը չփչանա, միանում եմ ԱԺ ընտրություններին

«Հրապարակ». Որպեսզի համախմբվածության գաղափարը չփչանա, միանում եմ ԱԺ ընտրություններին

Tue, 21 Apr 2026 09:15:33 +0400


Օրերս տեղի է ունեցել Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում, օրենքի պահանջի կատարմամբ` հաստատվել են առաջիկա Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության պատգամավորության թեկնածուների առաջին 30 անունները: Ցուցակը գլխավորում են կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը եւ անկուսակցական փաստաբան Լուսինե Զեյնալյանը։ Ցուցակում ընդգրկված են նաեւ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, ազատամարտիկներ Վարդան Մալխասյանը եւ Վլադիմիր Առաքելյանը, առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության վարչության անդամ Առնոլդ Բլեյանը, ինչպես նաեւ՝ հանրային եւ քաղաքական մի շարք գործիչներ: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ԳԽ պատգամավոր, սովետական տարիների քաղբանտարկյալ Ազատ Արշակյանի հետ:

– Ինչպե՞ս որոշեցիք միանալ այս թիմին եւ մասնակցել ընտրություններին: Դուք մոտ 30 տարի պատգամավոր չեք եղել, որեւէ կուսակցության անդամ չեք: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս ընտրություններից:

– Պատմությունը գալիս է Եվրաքվեից: Այդ ժամանակ դեռ ինձ հրավիրեցին կուսակցությունների ղեկավարները` Խզմալյանը, Խուրշուդյանը, Բաբաջանյանը եւ Սարգսյանը եւ ասացին իրենց նախաձեռնության մասին, ես էլ նրանց սիրով աջակցեցի: Հետո գաղափար առաջացավ, որ այդ թիմը պետք է նաեւ ԱԺ ընտրություններին մասնակցի: Սկզբում ես ինքնաբացարկ հայտնեցի, ասացի, որ տարիքս առած մարդ եմ, հավես չունեմ եւ այլն, սակայն ամիսներ անցան, Հովսեփ Խուրշուդյանն ու Տիգրան Խզմալյանն ինձ ասացին, որ իզուր եմ հրաժարվում, քանի որ խմբով ունենք որոշակի վարկանիշ: Ես ասացի` այո, որպեսզի համախմբվածության գաղափարը չփչանա, ես էլ կմիանամ ԱԺ ընտրություններին: Արամ Սարգսյանն ինձ հետ քննարկում ունեցավ եւ ասաց, որ Եվրաքվեում ստացված արդյունքը չի ստացվի ԱԺ-ի պարագայում, եթե բոլորս միասին մասնակցենք ընտրություններին: Նա ասաց, որ մեր համակիրները շատ տարբեր են, եւ միասին լինելով ավելի շատ կորցնում ենք, այլ ոչ թե շահում: Նա ասաց, որ մենակ է գնալու ընտրություններին: Պայմանավորվեցինք, որ իրար չենք խանգարելու:

– Ի՞նչը միավորեց ձեզ` հակառուսականությո՞ւնը:

– Ոչ թե հակառուսականությունը, այլ` ԵՄ-ն մեզ միավորեց, հակառուսականությունն ածանցյալ է:

– Իսկ Տիգրան Խզմալյանն ինչո՞ւ է առանձնացել ձեզնից:

– Այո, մենք երեքով ենք մնացել: Խուրշուդյանը, Արման Բաբաջանյանը եւ ես: Հ. Խուրշուդյանն իր միասնականության ծրագիրը ներկայացրեց, Արման Բաբաջանյանն ասաց, որ համաձայն է: Որոշվեց, որ ցուցակը պետք է կազմվի ոչ թե կուսակցականներից միայն, այլեւ ինձ նման մարդկանցից եւս: Ես, Լիլիթ Դալլաքյանը եւ այլն: Արման Բաբաջանյանն ասաց, որ համակարծիք է մեզ հետ, ասաց` տեղերը բաժանեք դուք՝ ինքներդ: Ինձ որպես տեղապահ գրեցին առաջինը: Մանավանդ որ ես ամբիցիոզ չեմ:

– Ի՞նչ շանսեր ունեք:

– Շանսերն այնքան են, որքանով: Այս կռվում պայքարն ինձ թող լինի հոնորար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աշակերտը դանակով հարվածել է ուսուցչին

Աշակերտը դանակով հարվածել է ուսուցչին Thu, 09 Jul 2026 01:30:43 +0400 Մեծ Բրիտանիայում 16-ամյա աշակերտը…

49 րոպե ago

Թրամփը պնդում է՝ Իրանը կարող է վերացնել իրեն

Թրամփը պնդում է՝ Իրանը կարող է վերացնել իրեն Thu, 09 Jul 2026 01:00:11 +0400 ԱՄՆ…

1 ժամ ago

Իշխանության ու ընդդիմության միջև տարբերությունը մեծ չէ․ իսկ Հանրապետականի դեպքն ամենազավեշտականն է

Իշխանության ու ընդդիմության միջև տարբերությունը մեծ չէ․ իսկ Հանրապետականի դեպքն ամենազավեշտականն է Thu, 09 Jul…

2 ժամ ago

Կոմեդիաներ, որ մինչ այսօր դիտվում են

Կոմեդիաներ, որ մինչ այսօր դիտվում են Thu, 09 Jul 2026 00:00:20 +0400 Արձակուրդներն անկարելի է…

2 ժամ ago

Եզակի աստղագիտական երևույթ

Եզակի աստղագիտական երևույթ Wed, 08 Jul 2026 23:55:58 +0400 Այսօր՝ ժամը 11:15 UTC-ին (Երևանի ժամանակով…

2 ժամ ago

50 միլիարդ դոլարի ռազմական գործարք են կնքել

50 միլիարդ դոլարի ռազմական գործարք են կնքել Wed, 08 Jul 2026 23:45:18 +0400 Անկարայում երեկվանից…

3 ժամ ago