Կոմեդիաներ, որ մինչ այսօր դիտվում են

Կոմեդիաներ, որ մինչ այսօր դիտվում են

Thu, 09 Jul 2026 00:00:20 +0400


Արձակուրդներն անկարելի է պատկերացնել առանց սիրելի սովետական կատակերգությունների։ Հատկապես այն սերնդի համար, որի մանկությունը կապված է սովետական շրջանի հետ, որի համար ռուսական (ներառյալ՝ սովետական) մշակույթն օտար չէ։ Գայդայի եւ Ռյազանովի կատակերգությունները հավերժ կարելի է դիտել ու լիաթոք ծիծաղել՝ հիշելով «անմահացած» մեջբերումները, որոնք միշտ ասվում են։ Սակայն մեզնից քչերը գիտեն, թե ինչպես է ձեւավորվել կատակերգական կինոժանրը սովետական կինոարվեստում, ինչ պատմություն է ունեցել, ինչ արմատներ։

Նախ նշենք, որ խորհրդային կինոյում կատակերգական ժանրը հենց այնպես՝ դատարկ տեղում չի ձեւավորվել։ Նախքան խորհրդային կարգերի հաստատումը, ռուսական կինոն արդեն ունեցել է կատակերգական ժապավեններ՝ թեկուզ կարճամետրաժ։ Ռուսական նախասովետական կինոյի վրա բավականին մեծ է եղել Pathé եւ Gaumont ստուդիաների, նաեւ՝ Մաքս Լինդերի կինոնկարների ազդեցությունը։ Նախասովետական շրջանում նկարահանվել են էքսցենտրիկ տեսարաններով հոլովակներ, կենցաղային ֆարս, սատիրա, հիմնականում՝ ոչ մեծ ծավալի։ Խորհրդային կարգերի հաստատումից եւ քաղաքացիական պատերազմից հետո, ինչպես կյանքի մյուս ոլորտները, կինոն եւս անցավ պետության տնօրինության տակ եւ սկսեց սպասարկել պետական քարոզչությանը։
1918-22 թվականներին կատակերգություններ հազվադեպ էին նկարահանվում։ Նկարահանված կարճամետրաժ կատակերգություններում ծաղրում էին սպեկուլյանտներին, բյուրոկրատներին, նոր կարգերի հակառակորդներին։ 1922-28 թթ․՝ ՆԷՊ-ի շրջանում, երբ երկիրը համեմատաբար արդեն կայունացել էր, կատակերգությունները սկսում են ավելի հաճախ նկարահանվել։ Հիմնական թեմաները, որոնք արծարծվել են այդ շրջանում, կենցաղային կոմեդիա, սատիրական, էքսցենտրիկ, երաժշտական-կրկեսային կոմեդիաներն են։ Այս շրջանում խորհրդային կատակերգական կինոնկարների վրա մեծ է եղել հատկապես Չարլի Չապլինի, Բասթեր Քիթոնի եւ Հարոլդ Լլոյդի կինոնկարների ազդեցությունը։ Թեեւ եղել է ձգտում՝ ստեղծելու զուտ սովետական կինոկատակերգական ժանր։

Խնդիրն այն էր, որ սովետական կինոկատակերգությունը եւս ենթարկվում էր պետական քարոզչությանն ու գաղափարախոսությանը եւ քաղաքականությունից առանձին գոյություն չուներ։ Սակայն նույնիսկ այդ պայմաններում ասպարեզ են գալիս այնպիսի տաղանդավոր ռեժիսորներ, ինչպիսիք են Յակով Պրոտազանովը, Գրիգորի Կոզինցեւը, Լեոնիդ Տրաուբերգը։ Նրանց շնորհիվ սովետական կինոկատակերգությունը դառնում է ինքնուրույն ժանր եւ դադարում է լինել զուտ ագիտացիոն։ Հատկապես շրջադարձային են եղել 1930-ականները, երբ ի հայտ է եկել հնչյունային կինոն՝ փոխարինելով համր կինոյին։ Խորհրդային կինոկատակերգության մեջ հեղափոխական դեր է խաղում ռեժիսոր Գրիգորի Ալեքսանդրովը՝ իր հայտնի ժապավեններով՝ «Ուրախ տղաները», «Կրկեսը», «Վոլգա-Վոլգան»։ Նրա կինոնկարներում գլխավոր աստղը լեգենդար Լյուբով Օռլովան էր։ Այսպես, քայլ առ քայլ ձեւավորվում է սովետական կինոկատակերգությունը, որը հատկապես ծաղկում է ապրում Հայրենական մեծ պատերազմից հետո։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական Եկեղեցու վրա․ Ռոբերտ Ամստերդամ

Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական Եկեղեցու վրա․ Ռոբերտ Ամստերդամ Fri, 28…

6 րոպե ago

Կանադա-ԱՄՆ «պատերազմը» շարունակվում է․ ո՞վ է ավելի մեծ

Կանադա-ԱՄՆ «պատերազմը» շարունակվում է․ ո՞վ է ավելի մեծ Fri, 28 Aug 2026 10:30:36 +0400 Կանադայի…

6 րոպե ago

«Արարատ-Արմենիայի» մարզիչը սափրվել է՝ կատարվելով խոստումը

«Արարատ-Արմենիայի» մարզիչը սափրվել է՝ կատարվելով խոստումը Fri, 28 Aug 2026 10:28:47 +0400 Երեկ Հայաստանի գործող…

8 րոպե ago

«Հրապարակ». Վերածվել են մասնավոր զորքի` Փաշինյանը ֆինանսավորում է, կատարում են հրահանգները

«Հրապարակ». Վերածվել են մասնավոր զորքի` Փաշինյանը ֆինանսավորում է, կատարում են հրահանգները Fri, 28 Aug 2026…

21 րոպե ago

Լավրովը զարմացած է Հայաստանին երկաթուղու կոնցեսիան վաճառելու Փաշինյանի առաջարկից

Լավրովը զարմացած է Հայաստանին երկաթուղու կոնցեսիան վաճառելու Փաշինյանի առաջարկից Fri, 28 Aug 2026 10:00:28 +0400…

36 րոպե ago

«Հրապարակ». Ատելություն, որն ուղեկցելու է Նիկոլ Փաշինյանին ողջ կյանքի ընթացքում

«Հրապարակ». Ատելություն, որն ուղեկցելու է Նիկոլ Փաշինյանին ողջ կյանքի ընթացքում Fri, 28 Aug 2026 09:45:08…

51 րոպե ago