«Հրապարակ»․ Գյումրիում Նիկոլը 18 թվի ժողովուրդը փնտրեց ու չգտավ

«Հրապարակ»․ Գյումրիում Նիկոլը 18 թվի ժողովուրդը փնտրեց ու չգտավ

Tue, 21 Apr 2026 10:15:05 +0400


Փաշինյանը կրկին թույլ չտվեց, որ մենք ձանձրանանք։ Կիրակի օրվա նրա ղեկավարած ավտոերթը, ամենահակասական մեկնաբանություններով հանդերձ, ողողեց մեր կիրակին։ Ամենամեծ շոկը, իհարկե, Աննա Հակոբյանի հայտնվելն էր ամուսնու կողքին, նոր սարքած շուրթերով ու հանրության հանդեպ իր մշտական արհամարհական կիսաժպիտով։ Թեեւ զարմանալու ոչինչ չկար, քանի որ փետրվարի 27-ին, երբ նա հայտարարեց, թե բաժանվել է Նիկոլ Փաշինյանից, հանձնում է շորերն ու նվերները եւ հեռանում կառավարական առանձնատնից, համարյա ոչ ոք չհավատաց նրան։ Տեսնես ո՜ւմ շորերն էր երեկ հագել։

«Վարձով տները թանկ են, գնացել ա մի քանի վախտով կառավարական դաչայում ապրի, մինչեւ մի քիչ էժանով համատեղ վարձով տուն կգտնի», «Սեր եմ ասել», «Цирк ушел, клоуны остались»․ մեկը մյուսից զվարճալի մեկնաբանությունները հեղեղեցին սոցցանցերի հայկական տիրույթը։

Երեւան-Գյումրի ավտոերթը մի այլ կինո էր, որի սկիզբն ու վերջը ռոմանտիկ երաժշտության տակ ավտո վարող Նիկոլն էր։ Մարդկանց կյանքերի գնով վերջապես հասկացել էր, որ շարասյունը պետք է նվազագույն թույլատրելի արագությամբ ընթանա, եւ իր համար դանդաղ «ռուլիտ» էր անում նոր կառուցված «Հյուսիս-Հարավով»։ Թեեւ ասում են՝ դրա նպատակը նաեւ այն էր, որ խցանում առաջանար, եւ Գյումրի գնացող բոլոր մեքենաների հոսքը մտներ իր ավտոերթի մեջ, որ մեքենաները շատ երեւային: Վերջում մնացել էր ճանապարհը, Նիկոլն էլ չէր երեւում։ Հավանաբար, ղեկը տվել էր վարորդին։ Օրվա արդյունքն էլ Շիրակի երեխաների հետ նկարվելու կադրերով հավաքած «ռոլիկն» էր, որը ծայրից ծայր «Գովազդի մասին» օրենքի խախտում է` անչափահասների իրավունքների ոտնահարում, որոնց միամիտ դեմքերն ու անարատ ժպիտները լայնորեն «օգտագործվել» են ՔՊ-ի գովազդի արտադրության, տեղաբաշխման եւ տարածման ժամանակ։ Այդպես էլ չհասկացվեց, թե արդյոք ավտոերթի մասնակիցների ավտոմեքենանե՞րն էին իշխանական ԶԼՄ-ներում երեւացող տրանսպորտային միջոցները, թե՞ խցանման հետեւանքով ճամփեքին «լռվածները»` կաթվածահար երթեւեկության արդյունքում կառավարական շարասյան կողմը հիշոցներ ուղարկող։ Հազարավոր ավտոմեքենաներ են մասնակցել վարչապետի գլխավորած ավտոերթին՝ գրում էին «Իրական Հայաստանն» ու մյուս նմանատիպ էջերը, իսկ մարդիկ տակը «քոմենթում» էին, թե դա վարչական ռեսուրս էր, ոչ թե «նորմալ» գյումրեցիներ։

Ի դեպ, Շիրակի մարզպետն անգամ դա հաստատել է՝ «Փաստինֆոյին» ասելով․ «Պետական համակարգի մասնակիցներին հորդորելու կարիք չկա։ Եթե մարզպետը մասնակցում է, ապա մարզպետարանում կլինեն գոնե մի քանի համակիրներ, որոնք կցանկանան ազատ օրը մասնակցել ավտոերթի։ Դրանից աղմուկ ստեղծել պետք չէ, եթե մարզպետը մի քանի համակիր էլ չունի մարզպետարանում, էլ ինչի՞ է մարզպետ աշխատում»։

Գյումրու Վարդանանց հրապարակը կիրակի օրը ասես հայտնի բաժակը լիներ՝ կիսով չափ լիքը ու կիսով չափ դատարկ։ Լիքն էր Փաշինյանի երկրպագուների համար, «Նիկոլ վարչապետ» գոռացողների։ Նրանք քիչ էին, Զամբախովի վարձած՝ մեռելի վրա լացող վճարովի պառավների նման։ «Գյումրին «այո» ասեց Փաշինյանին»՝ կոկորդ էին պատռում իշխանական բլոգերները սոցհարթակներում։ Դրանց հաջորդում էր կիսադատարկ, տեղ-տեղ քաչալ հրապարակը՝ որպես ապացույց, որ Գյումրին բոյկոտում է Փաշինյանին։ Ըստ որոշ գնահատականների, Վարդանանց հրապարակը լիքն էր միայն 50-60 տոկոսով։

Ի՞նչ տեսաք Դուք, կիսադատա՞րկ էր Վարդանանց հրապարակը, թե՞ լիքը։ Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը պատասխանում է, որ, համենայնդեպս, 18 թվականի ժողովուրդ այնտեղ չկար, իսկ Փաշինյանը 18 թվականի իրադարձությունների տակ է մնացել։ «Դանիել Իոաննիսյանի կարծիքով, 1230 մեքենա էր այդտեղ, հետաքրքիր է, Դանիել Իոաննիսյանը որ էդպես մանրակրկիտ հաշվել է մեքենաների քանակը, մի հատ դրոն ինչի՞ չհանեց՝ Գյումրիի հրապարակը նկարեին, որ որպես արդարության ջատագով ասեր, թե քանի մարդ է մասնակցել հրապարակի համերգին։ Իրենց ԶԼՄ-ները փորձում էին չնկարել Վարդանանց արձանախմբի մասը, Յոթ վերք ու Ամենափրկիչ եկեղեցիների, Ռիժկովի փողոցը հրապարակին միացնող կամ հրապարակից շուկա տանող հատվածների դատարկությունները, «Կինո Հոկտեմբերի», «Պոնչիկ-Մոնչիկի», ռեստորանների շրջակայքի դատարկությունը։ «Սիվիկի» նկարած հրապարակը բացահայտ մանիպուլյացիա էր։ Իրենք նկարել էին միայն բեմի դիմացի փոքրիկ հատվածը, մինչեւ Վարդանանց արձանախմբից 1-2 մետր դեպի քաղաքապետարան, էդ մասում են մարդիկ եղել»։

Հրապարակի ելքերն ու մուտքերը փակված էին, քաղաքում խցանումներ էին՝ ընդամենը այս փոքր բազմությունը վերահսկելու համար։ «Սա ցույց է տալիս, որ իրենք շատ մեծ մասսայի հույս են ունեցել, որ կգա այդտեղ, բայց իրականում մասսան սպասվածից շատ փոքր է եղել»։ Ըստ Գագիկ Համբարյանի, ՊՊԾ-ով, ոստիկանությունով, պետական, վարչական ռեսուրս օգտագործելով, կառավարության անդամների ու նրանց շրջապատի ավտոմեքենաները ներգրավելով հանդերձ, Փաշինյանը չստացավ 18 թվականի ժողովուրդը։ «Եվ չի էլ ստացվելու նրա մոտ։ Ամբողջը վարչական ռեսուրս էր։ Գյումրին փոքր քաղաք է, մենք շատ լավ գիտենք, թե ով ով է։ Այդ կանայք, որոնք խաղաղությունից էին խոսում, Գյումրիում հայտնի է, գիտեն, թե նախկինում ում համար են աշխատել, ում ղեկավարած դպրոցում են նրանց բարեկամները եւ այլն։ Մեկը չկար՝ հարցներ՝ էդ ի՞նչ խաղաղության պայմանագիր եք ստորագրել, երբ Ադրբեջանի նախագահն ասում է՝ սահմանադրությունը կփոխեք, կստորագրենք»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանում «գոլդ հեռախոսահամարները» սկսել են վաճառվել տան գնով

Ադրբեջանում «գոլդ հեռախոսահամարները» սկսել են վաճառվել տան գնով Sat, 03 Oct 2026 01:30:30 +0400 Ադրբեջանում…

4 ժամ ago

Խստացրել են օտարերկրացիներին վերաբերող օրենքները

Խստացրել են օտարերկրացիներին վերաբերող օրենքները Sat, 03 Oct 2026 00:30:23 +0400 Ճապոնիան խստացրել է իր…

5 ժամ ago

ԱԲ-ագենտը փորձել է շրջանցել 100 ընկերության անվտանգության համակարգ

ԱԲ-ագենտը փորձել է շրջանցել 100 ընկերության անվտանգության համակարգ Sat, 03 Oct 2026 00:00:57 +0400 OpenAI…

6 ժամ ago

Ռոնալդուի քույրն անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականից եղբոր հեռանալուն

Ռոնալդուի քույրն անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականից եղբոր հեռանալուն Fri, 02 Oct 2026 23:45:32 +0400 Պորտուգալացի…

6 ժամ ago

Աղջիկը փողոցում մատանի է գտել եւ դարձել մեղադրյալ

Աղջիկը փողոցում մատանի է գտել եւ դարձել մեղադրյալ Fri, 02 Oct 2026 23:30:40 +0400 ՌԴ…

6 ժամ ago

Եթե դա ձախողել ես, ուրեմն պետությունն արդեն անիմաստ է պահում իր գոյությունը. Արա Պողոսյան

Եթե դա ձախողել ես, ուրեմն պետությունն արդեն անիմաստ է պահում իր գոյությունը. Արա Պողոսյան Fri,…

7 ժամ ago