«Հրապարակ». 2020 թվին հերոս էր, հիմա հետախուզվում է

«Հրապարակ». 2020 թվին հերոս էր, հիմա հետախուզվում է

Tue, 21 Apr 2026 10:25:55 +0400


ՀՀ զինվորական դատախազությունը երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կրկին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան` բողոքարկելով առաջին ատյանի որոշումը, որով մերժվել էր կալանքը: Վերաքննիչը բավարարել է այն։ Գլխավոր դատախազությունից «Հրապարակ»-ին պատասխանեցին, որ այդ որոշման հիման վրա Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել․ «2025 թվականի դեկտեմբերի 25-ին մեղադրյալ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»։ Ինքը` Խաչատուրովը, արդեն տեւական ժամանակ Հայաստանում չէ: Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միայն հաստատեց, որ իր պաշտպանյալը երկրում չէ, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ էլ նշեց, թե դա այդպես չէ՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի։
Գեներալ-մայորին մեղադրանք է առաջադրվել կաշառք տալու եւ պատերազմի ժամանակ իշխանազանցության ու իշխանությունը չարաշահելու հոդվածներով: Մեկ այլ քրեական գործով նրա նկատմամբ որպես խափանման միջոց են կիրառվել գրավը եւ վարչական հսկողությունը։

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին մեկ այլ գործով էլ է անցնում, որի քննությունն այժմ դատարանում է: Այս գործով անցնում է նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մեղադրվում են փողերի լվացման համար: Այս գործով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մտել էր ԱԺ: Ըստ մեղադրանքի, Օհանյանը վաճառել է ՊՆ-ին պատկանող գույքը շուկայականից մի քանի անգամ ցածր գնով։ Խոսքն Արարատի մարզի Արմաշ համայնքում մի լքված զորամասի մասին է, որը 4 միլիոն դրամով վաճառվել է հրամանատար Գրիգորի Խաչատուրովի ընկերոջը։ Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Խաչատուրովը 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած մոտ 4 տասնյակ բարձրաստիճան զինվորականներից էր։ Այդ պահանջից ամիսներ անց նրան ազատեցին երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից եւ սկսեցին քրեական հետապնդում իրականացնել։ Իսկ 2020 թվականի օգոստոսին՝ պատերազմից մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած տավուշյան մարտերի համար վարչապետի միջնորդությամբ Խաչատուրովը պարգեւատրվել էր «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ Նա համարվում էր տավուշյան ռազմական գործողության գլխավոր հերոսներից մեկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

22-ամյա կինը դարձել է ֆուտբոլային ակումբի ղեկավար

22-ամյա կինը դարձել է ֆուտբոլային ակումբի ղեկավար Thu, 10 Sep 2026 22:00:40 +0400 Թուրքիայում 22-ամյա…

15 րոպե ago

Անսպասելի մտել են հիվանդանոցներ` ստուգումների

Անսպասելի մտել են հիվանդանոցներ` ստուգումների Thu, 10 Sep 2026 21:48:14 +0400 Մեր տեղեկություններով քիչ առաջ…

27 րոպե ago

Վերադառնում ենք խորհրդային ժամանակներ

Վերադառնում ենք խորհրդային ժամանակներ Thu, 10 Sep 2026 21:45:24 +0400 Երեկ Նոր Նորք վարչական շրջանը…

30 րոպե ago

Վարչապետի աշխատավարձը բարձրացրել են

Վարչապետի աշխատավարձը բարձրացրել են Thu, 10 Sep 2026 21:30:41 +0400 Սինգապուրի վարչապետ Լոուրենս Վոնգի աշխատավարձը…

45 րոպե ago

Արամ Վարդևանյան․ «Անկախության հռչակագիրը մեր պետականության անբաժանելի հիմքն է»

Արամ Վարդևանյան․ «Անկախության հռչակագիրը մեր պետականության անբաժանելի հիմքն է» Thu, 10 Sep 2026 21:29:49 +0400…

46 րոպե ago

«Ուժեղ Հայաստանը» դեմ է ցանկացած միակողմանի զիջմնան և թույլ չի տալու խաղաղություն զիջումների հաշվին

«Ուժեղ Հայաստանը» դեմ է ցանկացած միակողմանի զիջմնան և թույլ չի տալու խաղաղություն զիջումների հաշվին Thu,…

55 րոպե ago