«Հրապարակ»․ Մենք դաշինք էինք ուզում, իրենք` ոչ

«Հրապարակ»․ Մենք դաշինք էինք ուզում, իրենք` ոչ

Tue, 21 Apr 2026 10:45:29 +0400


Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանն անցած շաբաթ հայտարարել էր, որ պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել ԱՄՆ-ում ազատազրկված Վարդան Ղուկասյանի՝ Դոգի գլխավորած կուսակցության հետ դաշինքով, ինչը շատերի զարմանքն էր հարուցել։ Հայրիկյանը հայտարարել էր, թե պատճառն այն է, որ իրենց առաջարկած ծրագրային դրույթներին համաձայնել է միայն այդ քաղաքական ուժը։ Նա մեզ հարցազրույց էր տվել այդ ամենի վերաբերյալ եւ անգամ նշել, որ Վարդան Ղուկասյանն իր հայհոյանքներով ավելի բարձր է, քան մյուս քաղաքական ուժերը, սակայն կիրակի օրը նա հանկարծ մի հայտարարությամբ հանդես եկավ, որ հունիսի 7-ի ընտրություններին իր ղեկավարած ուժը չի մասնակցելու. «Որեւէ ուժ պատրաստ չէր հանուն ԲԺ-ի` «բացարձակ ժողովրդավարության» առաջնահերթության նախընտրական դաշինք կազմել, եւ ԱԻՄ-ը չի մասնակցի այս «ընտրությանը»։ «Հրապարակը» զրուցել է նրա հետ:

– Մեր նախորդ զրույցում գովեստի խոսքեր էիք շռայլել Դոգի հասցեին, ի՞նչ «սեւ կատու» անցավ ձեր միջեւ, որ որոշեցիք ընտրություններին չմասնակցել: Ասում եք, որ ոչ մի ուժ հանուն ԲԺ-ի չպայքարեց:

– ԲԺ-ն` բացարձակ ժողովրդավարությունը, որեւէ ուժի համար այդպես էլ չկարեւորվեց: Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանի հետ համագործակցությանը, ապա նրանք ընդունեցին բացարձակ ժողովրդավարության առաջնահերթությունները, այդ հարցում մենք խնդիր չունեցանք, սակայն մենք ի սկզբանե պայման էինք դրել, որ ընտրություններին դաշինքով ենք մասնակցելու, իրենք համաձայն էին, բայց հետո ինչ-ինչ հանգամանքներից ելնելով որոշեցին, որ պետք է առանց դաշինքի մասնակցեն, սակայն մենք, քանի որ լրիվ այլ բան էինք պայմանավորվել, ասացինք, որ չենք մասնակցի ընտրություններին: Ի դեպ, եթե անգամ ԱԻՄ-ի անունով գնայինք ընտրությունների, միեւնույն է, դա ոչինչ չէր փոխելու, քանի որ այն հակասում էր մեր պայմանավորվածությանը: Չհամաձայնեցին, մենք էլ ասացինք` հաջողություն ձեզ:

– Իսկ ինչո՞ւ վերջին պահին հրաժարվեցին:

– Ես չգիտեմ, թե ինչ էին ցանկանում: Մենք ոչինչ չէինք ցանկանում, սակայն իրենք ժողով էին արել` ներքին կարգով, եւ որոշել առանց դաշինքի մասնակցել, մենք էլ ասացինք` հաջողություն: Իրենք էլի են ասում, որ պատրաստ են համագործակցել, սակայն մենք մեր որոշումներից երբեք հետ չենք կանգնում: Կմասնակցենք հանուն ժողովրդավարության, սակայն՝ միայն դաշինքով: Ուրիշ հավակնություն մենք չունեինք: Թե իրենք ինչու այդպես որոշեցին, դա իրենց գործն է, մեր գործը չէ, իրենք գիտեն: Ես զարմացած էի, որ ինչ-որ մի ուժ վերջապես համաձայնել էր, սակայն եղավ այդպես:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում

Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Sun, 04 Oct 2026 23:45:29 +0400 «Այլընտրանք Գերմանիայի…

2 ժամ ago

«Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է»․ Թաթուլի քույր

«Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է»․ Թաթուլի քույր Sun, 04 Oct 2026…

2 ժամ ago

Զրկվել է ասպետական կոչումից

Զրկվել է ասպետական կոչումից Sun, 04 Oct 2026 23:30:06 +0400 Մեծ Բրիտանիայի Ռամզածովային ուժերի նախկին…

2 ժամ ago

Նա նախաճաշին 2 հազար դոլարանոց խավիար է ուտում․ Պիմբլետը բացատրել է, թե ինչու չի հարգում Ծառուկյանին

Նա նախաճաշին 2 հազար դոլարանոց խավիար է ուտում․ Պիմբլետը բացատրել է, թե ինչու չի հարգում…

3 ժամ ago

«Մանչեսթեր Սիթին» գանգատարկել է իր դեմ կայացված որոշումը

«Մանչեսթեր Սիթին» գանգատարկել է իր դեմ կայացված որոշումը Sun, 04 Oct 2026 23:00:46 +0400 Անգլիական…

3 ժամ ago

Աղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան

Աղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Sun, 04 Oct 2026 22:49:24 +0400 Ռուբեն եպիսկոպոս…

3 ժամ ago