«Իմ կինը պատրաստ է մասնակցել»․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Անահիտ Մանասյանին

«Իմ կինը պատրաստ է մասնակցել»․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Անահիտ Մանասյանին

Tue, 21 Apr 2026 10:40:56 +0400


Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, որը փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Հարգելի տիկին Մանասյան․ Ձեզ եմ դիմում բանտից՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, որոնք կարծում եմ պահանջում են Ձեր ղեկավարած հաստատության ակտիվ և հետևողական ներգրավվածությունը։

Վերջերս հանդիպել եմ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ։ Հանդիպման ընթացքում բարձրացրել եմ կենցաղային, բժշկական, իրավական, մարդասիրական և դիվանագիտական մի շարք կոնկրետ հարցեր, որոնք վերաբերել են իմ և մյուս հայ բանտարկյալների պահման պայմաններին։ Այդ հարցերն ուղիղ ազդում են կալանքի տակ գտնվողների անվտանգության, առողջության և արժանապատվության վրա։ Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։ Սակայն այս նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել։

ՀՀ քաղաքացիները երկար ժամանակ պահվում են ադրբեջանական բանտերում՝ առանց ընտանիքի անդամների հետ հանդիպումների և անկախ մոնիթորինգի, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից։ Այս պայմաններում, ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու հաստատությունը որևէ նախաձեռնողականություն չի ցուցաբերում։
Չնայած երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը` ընթանում են բանակցություններ տնտեսական հարցերի շուրջ՝ Բաքվում ՀՀ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ուստի ինչո՞ւ կալանավորների կյանքի, առողջության և իրավունքների հարցերը պաշտոնական Երևանի օրակարգում չեն, և ինչո՞ւ պատվիրակության անդամներից ոչ մեկը չի այցելել գերիներին։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ խնդրում եմ դիտարկել Ձեր, ինչպես նաև, համապատասխան պայմանների դեպքում, մյուս հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը։ Իմ կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը և այցելել Բաքու։ Հավանաբար մյուս բանտարկյալների ընտանիքների անդամները ևս պատրաստ կլինեն։ Այդպիսի պատվիրակությունը պետք է լինի ինստիտուցիոնալ և հետևողական՝ ունենալով ՀՀ վարչապետի քաղաքական աջակցությունը, որը հաշվետու է քաղաքացիների առջև։
Ադրբեջանի օմբուդսմենի առաջ իմ բարձրացրած հարցերը պահանջում են համակարգում երկու երկրների օմբուդսմենների միջև։ Նման համակարգման բացակայությունը փաստացի փակում է մարդասիրական միակ խողովակը։

Այս առումով խնդրում եմ Ձեզ հրապարակավ պատասխանել հետևյալ հարցերին.
1. Արդյո՞ք քննարկվում է Բաքու պաշտոնական պատվիրակության այց կազմակերպելու հնարավորությունը հայ գերիների հարազատների մասնակցությամբ։
2. Ինչպե՞ս է ձեր հաստատությունը պլանավորում համակարգել աշխատանքները Ադրբեջանի օմբուդսմենի հետ՝ ՀՀ քաղաքացիներին վերաբերող մարդասիրական հարցերի շուրջ։
3. Ձերբակալության պահից սկսած Ձեր ղեկավարած հաստատությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։

Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է անհապաղ գործարկել մարդասիրական և իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները։ Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված ՀՀ քաղաքացիների շահերի անտեսումը ՀՀ կառավարության կողմից անհամատեղելի է սեփական քաղաքացիների նկատմամբ պետության պարտավորությունների հետ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը խիստ քննադատության է ենթարկել

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը խիստ քննադատության է ենթարկել Sun, 26 Jul 2026 23:23:23 +0400 Երուսաղեմի Հայոց…

4 ժամ ago

Հայերիս մտածողությունը ցավոք վերածվում է նյութականացված և կենցաղայնացված մտածողության, որտեղ ո'չ թե միտքը, այլ նյութն է առաջնային…

Հայերիս մտածողությունը ցավոք վերածվում է նյութականացված և կենցաղայնացված մտածողության, որտեղ ո'չ թե միտքը, այլ նյութն…

5 ժամ ago

Թուրքական F-16 կործանիչները կտեղակայվեն Էստոնիայում՝ Ռուսաստանի սահմանների մոտ

Թուրքական F-16 կործանիչները կտեղակայվեն Էստոնիայում՝ Ռուսաստանի սահմանների մոտ Sun, 26 Jul 2026 22:48:37 +0400 Թուրքական…

5 ժամ ago

Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո

Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո Sun, 26 Jul 2026 22:30:37 +0400…

5 ժամ ago

Հոգևոր մեծ տոն Արագածում

Հոգևոր մեծ տոն Արագածում Sun, 26 Jul 2026 22:15:58 +0400 Այսօր՝ հոգևոր մեծ ուրախությամբ և…

5 ժամ ago

Կա մի հանրաճանաչ խնդիր․ Նարեկ Կարապետյան

Կա մի հանրաճանաչ խնդիր․ Նարեկ Կարապետյան Sun, 26 Jul 2026 22:08:09 +0400 Էներգետիկ անկախության հասնելու…

5 ժամ ago