Ամեն մի հարբած թափթփուկ կարող է բռնության ենթարկել վարորդին

Ամեն մի հարբած թափթփուկ կարող է բռնության ենթարկել վարորդին

Tue, 21 Apr 2026 13:23:31 +0400


Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ անդրադարձավ մայրաքաղաքում տրանսպորտային «բարեփոխումներին» և դրա շուրջ ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ համակարգը անցել է երկար ճանապարհ՝ հասնելով թվային լուծումների և անհպում վճարումների ներդրմանը։ Նրա խոսքով՝ այս գործընթացը ուղեկցվել է տարբեր դժվարություններով և հանրության մեջ տարածված, հաճախ ոչ հիմնավոր գնահատականներով։

Նիստի ընթացքում ընդդիմադիր դիրքորոշում ներկայացրեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը:

Նա պնդեց, որ քաղաքապետարանը վերադառնում է նախկին մեթոդներին, մասնավորապես՝ ուղեվարձի հավաքագրման պարտականությունը կրկին դնելով վարորդների վրա, ինչը հանգեցնում է լարված իրավիճակների և միջադեպերի։

Ավինյանը հակադարձեց, թե անթույլատրելի է, երբ որոշ անձինք ագրեսիվ վարք են դրսևորում և դա փորձում են ներկայացնել որպես բողոքի ձև։

«Ամեն մի հարբած թափթփուկ, խուլիգան կարող է բռնության ենթարկի վարորդին: Հարբած թափթփուկը հարձակվում է վարորդի վրա, ասում՝ բոյկոտ է»,- նշել է Ավինյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սպասում եմ զանգիդ, իմ սրտի ընկեր

Սպասում եմ զանգիդ, իմ սրտի ընկեր Mon, 06 Jul 2026 12:45:14 +0400 Հայաստանի Հանրապետության վաստակավոր…

11 րոպե ago

Ինչ է կատարվում «Արարատցեմենտում». ներս չեն թողնում

Ինչ է կատարվում «Արարատցեմենտում». ներս չեն թողնում Mon, 06 Jul 2026 12:44:47 +0400 Latest news…

12 րոպե ago

«Արարատ» կոնյակի կոմբինատի աշխատակիցները հեռացան. Ներսում խուզարկություն է

«Արարատ» կոնյակի կոմբինատի աշխատակիցները հեռացան. Ներսում խուզարկություն է Mon, 06 Jul 2026 12:39:37 +0400 Latest…

17 րոպե ago

«Արարատցեմենտի» աշխատակիցներին դուրս են հանել

«Արարատցեմենտի» աշխատակիցներին դուրս են հանել Mon, 06 Jul 2026 12:35:22 +0400 Latest news from Secure…

21 րոպե ago

Տխուր լուր՝ Ռոնալդուի երկրպագուների համար

Տխուր լուր՝ Ռոնալդուի երկրպագուների համար Mon, 06 Jul 2026 12:30:28 +0400 Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու…

26 րոպե ago

Ինչ կապ կա տեղի ունեցողի ու ՌԴ կատարած այցի միջև

Ինչ կապ կա տեղի ունեցողի ու ՌԴ կատարած այցի միջև Mon, 06 Jul 2026 12:20:23…

36 րոպե ago