«Հրապարակ». Դա նշանակում է քանդել պետությունը, խարխլել հիմքերը, հետո փլուզումը կդառնա անխուսափելի

«Հրապարակ». Դա նշանակում է քանդել պետությունը, խարխլել հիմքերը, հետո փլուզումը կդառնա անխուսափելի

Tue, 21 Apr 2026 14:25:53 +0400


Իմ զրուցակիցն է «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» (ՀՍԻԿ) ՀԿ-ի նախագահ, իրավունքի փորձագետ Գեւորգ Մանուկյանը։

– Վարչապետ Փաշինյանը բազմիցս նշել է, որ Սահմանադրության փոփոխությունը ներքին անհրաժեշտությամբ է պայմանավորված, ոչ թե արտաքին ճնշմամբ, բայց Անկախության հռչակագիրն անվանել է «կոնֆլիկտի հռչակագիր»։ Որքանո՞վ է արդարացված փոփոխությունների անհրաժեշտությունը։

– Ամեն նոր իշխանություն Սահմանադրությունն օգտագործում է միմիայն իր շահերին համապատասխան՝ այնպես, ինչպես իրեն է ձեռնտու։ Մեր Սահմանադրությունն ունի հիմնասյունային արատներ՝ իրավունքի տիրապետության ապահովման, իշխանությունների տարանջատման համակարգի ներդաշնակ կառուցման, դատարանների իրական անկախության, մարդու իրավունքների պաշտպանության համակարգի գիտական հիմնավորվածության եւ միջազգային չափանիշներին համապատասխանության առումով։ ․․․Մեր Սահմանադրությունը պարունակում է «փառաց որոգայթներ»․ այն ցանկացած իշխանության դնում է «փառքի եւ վայելքների» գայթակղության առաջ։ Այս իշխանությունը նույնպես այդ գայթակղությունից չխուսափեց։ Ժողովրդին ծառայելու հայտով եկած ուժը հայտնվեց նույն արատավոր համակարգի մեջ։ Ահա՝ այստեղ պետք է փնտրել «ամենակարողության» միֆի արմատները, երբ ցանկացած որոշում հնարավոր է առաջ տանել ամեն կերպ՝ անօրինական ճանապարհներով։ Ո՞ւմ համար է գաղտնիք, որ Ադրբեջանը պահանջում է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը՝ այնտեղ Լեռնային Ղարաբաղի հիշատակումների պատճառով։ Միաժամանակ ընդգծեմ, որ այս պահին չկա որոշում՝ Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելու մասին, քննարկվում է միայն՝ նախաբանում հղումը պահպանե՞լ, թե՞ հանել։

– Իրավական առումով ի՞նչ է նշանակում «հղումը հանել»-ը։

– ՀՀ Սահմանադրության նախաբանում ամրագրված է, որ այն հիմնված է Անկախության հռչակագրի վրա։ Սա նշանակում է, որ հռչակագիրը հանդես է գալիս որպես մեկնաբանող աղբյուր։ Եթե հղումը հանվում է, ապա Անկախության հռչակագիրն այլեւս չի դիտարկվում որպես սահմանադրական մեկնաբանության հիմք, Սահմանադրությունը դառնում է ինքնաբավ փաստաթուղթ՝ առանց այդ պատմաքաղաքական հղման, դատարանները, այդ թվում՝ Սահմանադրական դատարանը, չեն կարող հղվել հռչակագրին՝ սահմանադրական նորմերի իմաստը բացատրելու համար։ Սա ունի կոնկրետ, բայց սահմանափակ իրավական ազդեցություն․ այլեւս հնարավոր չի լինի հիմնավորել, որ Սահմանադրության իմաստը պետք է հասկանալ՝ հաշվի առնելով հռչակագիրը։ Օրինակ՝ տարածքային, ինքնորոշման կամ պետական նպատակների վերաբերյալ հռչակագրի ձեւակերպումները չեն կարող ծառայել որպես իրավական փաստարկ։ Քաղաքական ազդեցությունը եւ հետեւանքները շատ ավելի խորն են։ Նման փոփոխությունը նշանակում է պետության ինքնության վերաձեւակերպում, հեռացում «հռչակագրային գաղափարախոսությունից», արտաքին աշխարհին ուղարկվող ազդակ, որ Հայաստանը հրաժարվում է որոշ պատմական եւ քաղաքական հիմքերից։ Հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հարցի համատեքստում սա ունի զգայուն նշանակություն։ Ամենակարճ ձեւակերպմամբ՝ «հղումը հանել»-ը նշանակում է, որ Անկախության հռչակագիրը դադարում է լինել Սահմանադրության իմաստը բացատրող աղբյուր։ Ես արդեն նշել եմ վտանգները, բայց կրկնեմ առավել հստակ․ թույլ տալ դա անել՝ նշանակում է քանդել պետությունը, խարխլել հիմքերը, ինչից հետո փլուզումը դառնում է անխուսափելի։ Պտուղները դառն են լինելու։

– Երբեւէ իրավապաշտպան կառույցները, դուք բարձրաձայնե՞լ եք այս խնդիրների մասին։

– Այո։ Ժամանակին ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության ծրագրի շրջանակում, ԵՄ աջակցությամբ, մեր կազմակերպությունը մշակել է համապատասխան հայեցակարգ եւ ներկայացրել կառավարությանը։ Թե ինչու այն անտեսվեց, կարծում եմ՝ արդեն պարզ է․ նույն «փառքի գայթակղությունների» տրամաբանության մեջ։

– ՔՊ-ի նախընտրական ծրագ­րում նշվում է կաթողիկոսին հեռացնելու հանձնառության մասին։

– Թղթի վրա ամեն ինչ կարելի է գրել։ Ես առաջարկում եմ այլ մոտեցում․ Սահմանադրության 18.1 հոդվածը պետք է վերաձեւակերպել այնպես, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչվի որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ՝ պահպանելով նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր, մշակութային եւ ինքնության պահպանման գործում։ Պետք է սահմանադրորեն արգելել կաթողիկոսական ընտրություններին պետական մարմինների որեւէ միջամտություն կամ ներգործություն՝ այդպիսի արարքը ճանաչելով որպես հայ ժողովրդի եւ նրա ազգային ու հոգեւոր անվտանգության դեմ ուղղված ծանր հանցագործություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը փորձում է յուրացնել իշխանությունը՝ միջամտելով ԿԸՀ գործունեությանը. «Հայաստան» դաշինք

Փաշինյանը փորձում է յուրացնել իշխանությունը՝ միջամտելով ԿԸՀ գործունեությանը. «Հայաստան» դաշինք Mon, 08 Jun 2026 04:35:14…

1 ժամ ago

Որևէ պաշտոնատար անձ իրավասու չէ իրեն վերապահել ժողովրդի կամարտահայտության վերջնական գնահատողի դերը

Որևէ պաշտոնատար անձ իրավասու չէ իրեն վերապահել ժողովրդի կամարտահայտության վերջնական գնահատողի դերը Mon, 08 Jun…

1 ժամ ago

Սամվել Կարապետյանն ասաց՝ ինչ են պատրաստվում անել

Սամվել Կարապետյանն ասաց՝ ինչ են պատրաստվում անել Mon, 08 Jun 2026 04:31:12 +0400 «Վստահ եղեք,…

1 ժամ ago

Ակնհայտ է, որ Փաշինյանը չի հաղթել, հակառակ դեպքում սփրթնած դեմքով չէր շտապի հայտարարել հաղթանակի մասին. Սևակ Խաչատրյան

Ակնհայտ է, որ Փաշինյանը չի հաղթել, հակառակ դեպքում սփրթնած դեմքով չէր շտապի հայտարարել հաղթանակի մասին.…

2 ժամ ago

ՀՐԱՏԱՊ․ Սամվել Կարապետյանը հայտարարությամբ է հանդես գալիս

ՀՐԱՏԱՊ․ Սամվել Կարապետյանը հայտարարությամբ է հանդես գալիս Mon, 08 Jun 2026 03:47:20 +0400 Latest news…

2 ժամ ago

ԿԸՀ-ն ամփոփել է 634 տեղամասի արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 634 տեղամասի արդյունքները Mon, 08 Jun 2026 03:45:17 +0400 Latest news from…

2 ժամ ago