Մխիթարյանն ասել է՝ ինչու չի հետևում Հայաստանի առաջնությանը

Մխիթարյանն ասել է՝ ինչու չի հետևում Հայաստանի առաջնությանը

Tue, 21 Apr 2026 14:23:21 +0400


Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Միլանում Corner հաղորդաշարի շրջանակում խոսել է Հայաստանի առաջնության մասին։ Նա նշել է, որ այս փուլում քիչ է հետևում Հայաստանի առաջնությանը՝ նշելով պատճառների մասին։

«Այո, հիմա քիչ եմ հետևում, քանի որ երեխաներիս հետ եմ այս պահին զբաղված։ Երկրորդն էլ՝ չեմ կարող հետևել այն առաջնությանը, որտեղ ամեն ակումբում միայն երեք հայ ֆուտբոլիստ է հանդես գալիս։ Ինձ թվում է, որ դա պետք է փոխվի, որովհետև այդպես ոչ մի տեղ չենք գնա։ Իմ ցանկությունն այն է, որ ավելի շատ հայերին հնարավորություն տրվի խաղալու, ինչպես որ եղել է իմ ժամանակ, երբ հանդես էի գալիս Հայաստանի առաջնությունում»,- ասել է Մխիթարյանը։

«Երբ ես էի խաղում Հայաստանի առաջնությունում, այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, միայն 3-4 օտարերկրացի ֆուտբոլիստ կարող էր հանդես գալ խաղադաշտում միաժամանակ։ Պատկերացնու՞մ եք՝ որքան հայ ֆուտբոլիստ կար այդ ժամանակ տարբեր թիմերում, դա շատ լավ էր։ Ինձ թվում է, որ հիմա Հայաստանի առաջնությունը ավելի շատ օտարերկրացիների առաջնություն է դարձել, քան Հայաստանի առաջնություն։ Թեպետ այո, ես էլ եմ հիմա Իտալիայում օտարերկրացի խաղացող համարվում, բայց հասկանում եք, որ այստեղ այդ ամենը շատ ավելի ուրիշ է»,- նշել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հնարավոր է համարել Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը

Հնարավոր է համարել Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը Sun, 05 Jul 2026 11:00:24 +0400 Իրանի Գերագույն…

19 րոպե ago

Տոն, որն անպատիժ կարող են ոտնահարել

Տոն, որն անպատիժ կարող են ոտնահարել Sun, 05 Jul 2026 10:48:49 +0400 Այսօր Հայաստանը նշում…

31 րոպե ago

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Sun, 05 Jul 2026 10:45:47 +0400 Այսօր՝ հուլիսի…

34 րոպե ago

Հրապարակվել է Մաքյլ Ջեքսոնի մահվան պատճառի նոր վարկած

Հրապարակվել է Մաքյլ Ջեքսոնի մահվան պատճառի նոր վարկած Sun, 05 Jul 2026 10:30:59 +0400 Հնարավոր…

48 րոպե ago

Իրավիճակը՝ ՀՀ տարածքում

Իրավիճակը՝ ՀՀ տարածքում Sun, 05 Jul 2026 10:00:33 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ…

1 ժամ ago

ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը

ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը Sun, 05 Jul 2026 09:45:37 +0400…

2 ժամ ago