Բան ու գործ չունեն՝ թող ըմբոշխնեն իմ նամակները

Բան ու գործ չունեն՝ թող ըմբոշխնեն իմ նամակները

Tue, 21 Apr 2026 15:35:02 +0400


Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը Ֆեյսբուքի էջում գրել է. «Մի քանի օրա messenger-ս չի աշխատում, որոշեցի, որ երևի սերվերի խնդիրա, հատկապես, որ առանձնապես չեմ էլ օգտագործում։ Բանից պարզվեց՝ լոմել են, ինչ-որ մոգական ձևով գաղտնաբառս են իմացել, իսկ SMS-ները պերեխվատ են արել, ես էլ բանից բեխաբար։ Բնականա, որ պետության միջամտություն է տեղի ունեցել։ Պրիչոմ համակարգչի վրա աշխատումա, հեռախոսի վրա՝ ոչ։ Հը՞, հայվաններ, հետաքրքիրա՞, հեսա ձեր ազիզ պատվին պոռնո սայթերից վիդեոներ քաշեմ, գոնե էդքան տխուր չլինի իմ պերեպիսկաները կարդալ։

Դուք ի՞նչ եք նախընտրում՝ զոոֆիլիա, նեկրոֆիլիա, թե՞ դասական գյոթաստանով եզրափակվենք։ Ընդունվում են պատվերներ։ ՀԳ․ Լսե՛ք, ես հո ձեր նման անուղեղ չեմ, ոչ թվակին հետք թողնեմ եւ ֆեկսբուքով ինձ մատնող խոսակցություններ վարեմ»։

Ադիբեկյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ կասկածներ ունի ադրբեջանագետը:

Նա մեզ ասաց. «Չգիտեմ ինչպես են էջս կոտրել, բայց մի գեղեցիկ պահի տեսա, որ չի աշխատում ծրագիրը: Մտածեցի, որ սերվերների հետ կապված խնդիր է, քանի որ երբեմն լինում է նաև այդպես, սակայն ընկերներիցս մեկը ասաց, որ ունեցել է նման խնդիր և գաղտնաբառը փոխելուն պես ամեն բան կարգավորվել է: Իմ գաղտանաբառով ինչ-որ մեկը մեկը մուտք է գործել messenger: Չեմ կարող հստակ ասել, թե ով է այս ամենի ետևում կանգնած, սակայն նման բան անողը ունի պետական աջակցություն, քանի որ առանց իմ իմացության գաղտնաբառ ձեռքբերելը միայն կարող է անել պետական ռեսուրս ունեցողը: Զարմանում եմ, թե ինչու են նման բան արել: Իմ նամակների մեջ ոչ մի հետաքրքիր բան չկա: Կենցաղային բնույթի նամակներ են, որոնք ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում իրենցից», – ասում է Ա. Ադիբեկյանը: Հնարավո՞ր է, որ Ադրբեջանից արված լինի գործողությունը, հարցրինք մենք, մեր զրուցակիցն ասաց. «Չեմ կարծում, որքանով ես եմ տեղյակ միայն հայկական օպերատորների միջոցով է դա հնարավոր: Մարդիկ բան ու գործ չունեն, թող ըմբոշխնեն իմ նամակները»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Արցախահայերին և ՀՀ-ին սատարող բանաձևի պատճառով Բաքուն խզեց կապերը ԵԽ-ի հետ

Արցախահայերին և ՀՀ-ին սատարող բանաձևի պատճառով Բաքուն խզեց կապերը ԵԽ-ի հետ Fri, 01 May 2026…

16 րոպե ago

Դանակահարություն՝ դպրոցում․ 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Դանակահարություն՝ դպրոցում․ 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է Fri, 01 May 2026 12:30:46 +0400 Վաշինգտոն նահանգի…

16 րոպե ago

Երբ կլինի Համասյանը Գյումրիում

Երբ կլինի Համասյանը Գյումրիում Fri, 01 May 2026 12:15:05 +0400 Հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի «Մանիֆեստ»…

32 րոպե ago

Թրամփն ասել է՝ ինչու չի ուզում զրահաբաճկոն կրել

Թրամփն ասել է՝ ինչու չի ուզում զրահաբաճկոն կրել Fri, 01 May 2026 12:00:12 +0400 ԱՄՆ…

47 րոպե ago

Կանգնած ենք կարևոր ընտրության առաջ՝ ինչպիսի երկիր ենք ցանկանում կառուցել․ Նաիրի Սարգսյան

Կանգնած ենք կարևոր ընտրության առաջ՝ ինչպիսի երկիր ենք ցանկանում կառուցել․ Նաիրի Սարգսյան Fri, 01 May…

51 րոպե ago

Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները

Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները Fri, 01 May 2026 11:48:07 +0400 Երևանի…

59 րոպե ago