Միգրանտների ժամանակավոր կայան-ճամբարներ կստեղծեն

Միգրանտների ժամանակավոր կայան-ճամբարներ կստեղծեն

Thu, 25 Jun 2026 23:55:10 +0400


Եվրամիության մի շարք երկրներ դիտարկում են միգրանտների հատուկ տեղավորման ժամանակավոր կայանների ստեղծման հնարավորությունը։ Այդ կայաններում տեղավորվելու են այն միգրանտները, որոնց ապաստանի հայցերը մերժվել են։ Նրանք այնտեղ մնալու են, մինչեւ վերջնական որոշում կամ հայրենադարձում։ Նախնական տեղեկությունների համաձայն, նման կայանները պետք է ստեղծվեն ԵՄ տարածքից դուրս մի շարք երկրներում, այդ թվում նաեւ՝ Ռուանդայում եւ Ուզբեկստանում։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։ Նախաձեռնությանը կողմ են՝ Գերմանիան, Ավստրիան, Հունաստանը, Դանիան ու Նիդերլանդները։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ասել է, որ այս տարի կկքնվեն նման կայանների ստեղծման առաջին համաձայնագրերը, իսկ դրանք կգործարկվեն 27 թվականից։ Թե էլ որ երկրներում կարող են նման կայաններ ստեղծվել, հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ Լիբան ու Եգիպտոսը հանվել են այդ ցանկից, քանի որ համարվել է, որ ԵՄ տարածքին մոտ են գտնվում։ Նախաձեռնությանը դեմ են Ֆրանսիան ու Իսպանիան։ ՄԱԿ Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարն էլ հայտարարել է, որ Եվրամիությունը դառնում է զոհ միգրացիոն իրավիճակի մեկնաբանության ընթացքում կիրառված պոպուլիստական հռետորաբանությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հարազատները չեն կարողանում այցելել Խաչատրյանին

Հարազատները չեն կարողանում այցելել Խաչատրյանին Fri, 06 Nov 2026 18:10:07 +0400 Թեեւ Գագիկ Խաչատրյանի համար…

11 րոպե ago

Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, անգամ ոստիկանները

Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, անգամ ոստիկանները Fri, 06 Nov 2026 18:04:58 +0400 Latest news…

16 րոպե ago

Մեր ուժն է, որ Փաշինյանին չի թողնում Ալիևյան սահմանադրությունը անցկացնել

Մեր ուժն է, որ Փաշինյանին չի թողնում Ալիևյան սահմանադրությունը անցկացնել Fri, 06 Nov 2026 18:04:01…

17 րոպե ago

Թոշակի տարիքի մարդկանց կարողանալու՞ են աշխատանքով ապահովել

Թոշակի տարիքի մարդկանց կարողանալու՞ են աշխատանքով ապահովել Fri, 06 Nov 2026 18:00:51 +0400 Latest news…

20 րոպե ago

Վտանգավոր վիրուսով մահացության դեպքերն ավելացել են

Վտանգավոր վիրուսով մահացության դեպքերն ավելացել են Fri, 06 Nov 2026 18:00:12 +0400 Վերջին մեկ շաբաթում՝…

20 րոպե ago

Երևան քաղաքի կառավարումը ձոխողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար

Երևան քաղաքի կառավարումը ձոխողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Fri, 06 Nov 2026 17:58:30 +0400…

22 րոպե ago