Հարազատները չեն կարողանում այցելել Խաչատրյանին

Հարազատները չեն կարողանում այցելել Խաչատրյանին

Fri, 06 Nov 2026 18:10:07 +0400


Թեեւ Գագիկ Խաչատրյանի համար տեսակցությունները բաց են, սակայն վերջինիս հարազատները նրան չեն կարողանում այցելել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգյանը։ Անդրադառնալով պատճառներին` Սարգսյանի նշեց. «Տեխնիկական որոշ հարցեր կան։ Գագիկ Խաչատրյանը չի կարող խցից սենյակ տեղափոխվել, դեռ պետք է դիմում հասցեագրենք, հասկանանք ինչպես է կարգավորվում հարցը»։

Խոսելով Խաչատրյանի առողջական վիճակի մասին, Երեմ Սարգսյանը նշեց, որ վիճակը շարունակում է մնալ ծանր. «Երկու ամսից ավել է ոտքի վրա չի եղել, ցավերը թույլ չեն տալիս։ Քրեակատարողական հիմնարկում չկան այն հնարավորությունները, որոնք կար ազատության մեջ, երբ բժիշկները, հարազատները խնամում էին, օգնում էին, որ քայլի, որոշակի աշխատանքներ էին տանում, որ բարելավեն իր առողջական վիճակը, իսկ հիմա քրեակատարողական հիմնարկում մեջքի վրա պառկած տարբեր բարդություններ են առաջանում, արդեն մկանների հետ կապված ավելի լուրջ խնդիրներ ունի»։ Նշենք, որ այսօր Գագիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստն էր ընթանում, նրան պատգարակի վրա դատարան էին բերել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նենց չի, որ մենք Ալիևի անունն ենք հաճույքով տալիս կամ Նիկոլ Փաշինյանի

Նենց չի, որ մենք Ալիևի անունն ենք հաճույքով տալիս կամ Նիկոլ Փաշինյանի Fri, 06 Nov…

5 րոպե ago

Ընդդիմության եւ իշխանության գաղտնի պլանները` զուգահեռ իրականացման փուլում

Ընդդիմության եւ իշխանության գաղտնի պլանները` զուգահեռ իրականացման փուլում Fri, 06 Nov 2026 18:15:09 +0400 Ընդդիմության,…

11 րոպե ago

Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, անգամ ոստիկանները

Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, անգամ ոստիկանները Fri, 06 Nov 2026 18:04:58 +0400 Latest news…

21 րոպե ago

Մեր ուժն է, որ Փաշինյանին չի թողնում Ալիևյան սահմանադրությունը անցկացնել

Մեր ուժն է, որ Փաշինյանին չի թողնում Ալիևյան սահմանադրությունը անցկացնել Fri, 06 Nov 2026 18:04:01…

22 րոպե ago

Թոշակի տարիքի մարդկանց կարողանալու՞ են աշխատանքով ապահովել

Թոշակի տարիքի մարդկանց կարողանալու՞ են աշխատանքով ապահովել Fri, 06 Nov 2026 18:00:51 +0400 Latest news…

25 րոպե ago

Վտանգավոր վիրուսով մահացության դեպքերն ավելացել են

Վտանգավոր վիրուսով մահացության դեպքերն ավելացել են Fri, 06 Nov 2026 18:00:12 +0400 Վերջին մեկ շաբաթում՝…

26 րոպե ago