10 հոգով 3 ծառ են տնկել` քաղաքի կանաչ տարածքներն ավելացրել

10 հոգով 3 ծառ են տնկել` քաղաքի կանաչ տարածքներն ավելացրել

Tue, 21 Apr 2026 19:14:27 +0400


Ապրիլի 20-ին Դիլիջանի համայնքապետարանը հայտնել է․ «Այսօր Դիլիջանի հուշարձանի տարածքում իրականացվել է խորհրդանշական ծառատունկ, որի շրջանակում Green Rock ընկերությունը իր գործունեության 3-ամյակի կապակցությամբ համայնքին նվիրել է 33 ծառ։

Նախաձեռնության շրջանակում այսօր տնկվել է 3 ծառ, իսկ նախատեսված ևս 30 ծառի տնկումը կիրականացվի շինարարական աշխատանքների ավարտից հետո։ Միջոցառմանը մասնակցել են Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արման Բազինյանը, Հուշարձանների պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Հովհաննես Կիրակոսյանը, Green Rock ընկերության ղեկավար Կատերինա Դանեկինան, ընկերության շինարարության գծով փոխտնօրեն Ռուբեն Աբրահամյանը, ինչպես նաև համայնքապետարանի և վերոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչները։

Նախաձեռնությունն ունի ինչպես բնապահպանական, այնպես էլ խորհրդանշական նշանակություն՝ նպաստելով քաղաքի կանաչ տարածքների ընդլայնմանը և համայնք-մասնավոր համագործակցության ամրապնդմանը»։

Դիլիջան քաղաքի բնակիչները մեզ ասացին, որ իրենք տարակուսած են, թե ինչ կարիք կար տեղացող անձրևի տակ բազմաթիվ պաշտոնյաներով ընդամենը 3 ծառ տնկել եւ դա էլ գովազդել։ Հավելեմ, որ Green Rock ընկերությունը Դիլիջան քաղաքում մեծածավալ շինարարություն է իրականացնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Միայն անխելքը այդ ճանապարհով կգնա, չի կարող այդպիսի բան լինել

Միայն անխելքը այդ ճանապարհով կգնա, չի կարող այդպիսի բան լինել Fri, 23 Oct 2026 16:19:23…

21 րոպե ago

Ռուսաստանը գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը գալու է սահմանադրության հետևից

Ռուսաստանը գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը գալու է սահմանադրության հետևից Fri, 23 Oct 2026…

22 րոպե ago

Ամասիայում ՔՊ-ն մասնատվա՞ծ է․ ՔՊ-ական դարձած ընդդիմադիր համայնքապետն ու նախկին ՔՊ-ականները՝ ընտրապայքարում

Ամասիայում ՔՊ-ն մասնատվա՞ծ է․ ՔՊ-ական դարձած ընդդիմադիր համայնքապետն ու նախկին ՔՊ-ականները՝ ընտրապայքարում Fri, 23 Oct…

25 րոպե ago

Կամերաները միայն ընդդիմադիրների գրասենյակներու՞մ են դնում. սահմանին թող դնեն

Կամերաները միայն ընդդիմադիրների գրասենյակներու՞մ են դնում. սահմանին թող դնեն Fri, 23 Oct 2026 16:13:02 +0400…

27 րոպե ago

Եթե Ալիևի ասելով չի, ուրեմն ասեք ոչ Ալիևին

Եթե Ալիևի ասելով չի, ուրեմն ասեք ոչ Ալիևին Fri, 23 Oct 2026 16:06:29 +0400 Latest…

34 րոպե ago

Արկածախնդրությամբ զբաղվողը միշտ պարտվում է

Արկածախնդրությամբ զբաղվողը միշտ պարտվում է Fri, 23 Oct 2026 16:01:58 +0400 ՀՀ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի…

38 րոպե ago