Երեքշաբթի , 21 Ապրիլի 2026

10 հոգով 3 ծառ են տնկել` քաղաքի կանաչ տարածքներն ավելացրել

10 հոգով 3 ծառ են տնկել` քաղաքի կանաչ տարածքներն ավելացրել

Tue, 21 Apr 2026 19:14:27 +0400


Ապրիլի 20-ին Դիլիջանի համայնքապետարանը հայտնել է․ «Այսօր Դիլիջանի հուշարձանի տարածքում իրականացվել է խորհրդանշական ծառատունկ, որի շրջանակում Green Rock ընկերությունը իր գործունեության 3-ամյակի կապակցությամբ համայնքին նվիրել է 33 ծառ։

Նախաձեռնության շրջանակում այսօր տնկվել է 3 ծառ, իսկ նախատեսված ևս 30 ծառի տնկումը կիրականացվի շինարարական աշխատանքների ավարտից հետո։ Միջոցառմանը մասնակցել են Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արման Բազինյանը, Հուշարձանների պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Հովհաննես Կիրակոսյանը, Green Rock ընկերության ղեկավար Կատերինա Դանեկինան, ընկերության շինարարության գծով փոխտնօրեն Ռուբեն Աբրահամյանը, ինչպես նաև համայնքապետարանի և վերոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչները։

Նախաձեռնությունն ունի ինչպես բնապահպանական, այնպես էլ խորհրդանշական նշանակություն՝ նպաստելով քաղաքի կանաչ տարածքների ընդլայնմանը և համայնք-մասնավոր համագործակցության ամրապնդմանը»։

Դիլիջան քաղաքի բնակիչները մեզ ասացին, որ իրենք տարակուսած են, թե ինչ կարիք կար տեղացող անձրևի տակ բազմաթիվ պաշտոնյաներով ընդամենը 3 ծառ տնկել եւ դա էլ գովազդել։ Հավելեմ, որ Green Rock ընկերությունը Դիլիջան քաղաքում մեծածավալ շինարարություն է իրականացնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերության նկատմամբ կիրառվել է գրավոր նախազգուշացում. ՀՌՀ

«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերության նկատմամբ կիրառվել է գրավոր նախազգուշացում. ՀՌՀ Thu, 16 Apr 2026 15:12:01 +0400 Հեռուստատեսության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով