Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

ԼԺՀ քոլեջի վրա հարձակումն ահաբակեչություն է․ ՌԴ դեսպան

ԼԺՀ քոլեջի վրա հարձակումն ահաբակեչություն է․ ՌԴ դեսպան

Fri, 22 May 2026 14:00:02 +0400


ԼԺՀ Ստարոբելսկի քոլեջի վրա հարձակման մեղավորները կպատժվեն այդ ռազմական հանցագործության համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը՝ այն անվանելով ահաբեկչություն:

Նրա խոսքով, նացիստները, ինչպես անկյուն քշված առնետները, փորձում են կծել ամենազգայունը ՝ մահափորձեր իրականացնելով անչափահաս երեխաների և անմեղ քաղաքացիական բնակիչների նկատմամբ։

Այս պահին փլատակների տակից երեք մարդ է փրկվել, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։

Որոնողա-փրկարարական աշխատանքներն այս պահին ընդհատվել են կրկնակի հարձակման սպառնալիքի պատճառով։

Հիշեցնենք, որ ուկրաինական բանակի հասցրած հարվածի հետևանքով վիրավորվել է 35 մարդ։ Հարձակման պահին համալսարանի ներսում ընդհանուր առմամբ 86 մարդ է եղել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը մահացել է

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը մահացել է Thu, 12 Nov 2026 09:55:12 +0400 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ …