Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

Կարապետյանը՝ «ՌԴ-ից ուղարկված» լինելու հարցի մասին

Կարապետյանը՝ «ՌԴ-ից ուղարկված» լինելու հարցի մասին

Fri, 22 May 2026 13:59:46 +0400


ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Սամվել Կարապետյանին հարց է ուղղվել շրջանառվող այն խոսակցությունների վերաբերյալ, ըստ որոնց նա, իբր, Ռուսաստանի կողմից ուղարկվել է Հայաստան՝ ընտրական գործընթացներին մասնակցելու նպատակով։

Կարապետյանը կտրուկ հերքել է այդ տեղեկությունները՝ ընդգծելով, որ դրանք իրականության հետ որևէ կապ չունեն և հանդիսանում են պարզապես չհիմնավորված խոսակցություններ։

Նրա խոսքով՝ իր գործունեությունն ու քաղաքական ներգրավվածությունը պայմանավորված են բացառապես սեփական դիրքորոշումներով և նախաձեռնություններով, այլ ոչ թե արտաքին ուժերի ազդեցությամբ կամ հանձնարարություններով։

«Կարող եք չկասկածել այդ հարցում»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խաղաքարտերը բացված են

Խաղաքարտերը բացված են Mon, 24 Aug 2026 12:28:51 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ …