ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը մահացել է
Thu, 12 Nov 2026 09:55:12 +0400

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը մահացել է Մոսկվայում՝ խրոնիկական հիվանդությունից։
«Ալեքսանդր Նիկիտիչ Դարչիևի մահվան կապակցությամբ մոլորակի տարբեր անկյուններից բազմաթիվ ցավակցություններ ենք ստանում։ Դրանք տոգորված են կորստի ցավով և համատեղ աշխատանքի ու բարեկամության մասին ջերմ հիշողություններով։
Հարցեր ենք ստանում նաև լրատվամիջոցներից։ Ակտիվացել են ԱՄՆ-ի գրչի շնաձկները՝ անվայել դավադրապաշտական տեսություններով։
Թույլ տվեք պատասխանել ստացվող հարցերին՝ վշտի մեջ գտնվող ընտանիքի և հարազատների հանդեպ հարգանքի մեր ավանդույթներին համապատասխան։ Ալեքսանդր Նիկիտիչն այսօր մահացել է Մոսկվայում՝ խրոնիկական հիվանդությունից։ Հրաժեշտի արարողության օրվա և վայրի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- հայտարարել է Զախարովան։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր