Քոլեջի հեղինակության հետ է «խաղացել»

Քոլեջի հեղինակության հետ է «խաղացել»

Tue, 21 Apr 2026 19:21:07 +0400


Գրել էինք, որ Իջևանի պետական քոլեջի երկարամյա դասախոս, գրող, լրագրող Զավեն Ալավերդյանը Ֆեյսբուքում բաց նամակ է հղել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պետ Գարեգին Խաչատրյանին․ «Հայտնում եմ, որ Տավուշի Պ․ Տէվեճեան տարածաշրջանային քոլեջ-հիմնադրամի տնօրինությունը ի հեճուկս մի շարք ողջամիտ մարդկանց հորդորներին՝ դասերի ընթացքում փակում է քոլեջի բոլոր ելքերը՝ շուրջ 350 ուսանողներին և 80 աշխատակիցներին թողնելով արտակարգ իրավիճակների վտանգի տակ՝ հրդեհ, երկրաշարժ և այլն։

Խնդրում եմ ձեռք առնել համապատասխան միջոցառումներ՝ այս վտանգավոր իրավիճակը ի չիք դարձնելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար»։

Զավեն Ալավերդյանից տեղեկացանք, որ այս բաց նամակից և դրա վերաբերյալ «Հրապարակում» հոդվածի հրապարակումից հետո քոլեջի տնօրենի պաշտոնակատար Մարգարիտ Պողոսյանն իրեն պաշտոնական գրություն է ուղարկել, որտեղ հանդիմանել է Ալավերդյանին, թե ինքը «խաղացել է քոլեջի հեղինակության հետ»։

Ալավերդյանը պատասխան գրությամբ հերքել է դա եւ հայտնել, որ ինքը նման նպատակ, մտադրություն չի ունեցել, նշել է, որ իր նպատակը եղել է առկա խնդրի լուծումը։

Զ․ Ալավերդյանը մեզ ասաց, որ «Հրապարակում» հոդվածի լույս տեսնելուց հետո մի քանի օր դասերի ընթացքում քոլեջի դռները չէին փակում, սակայն այժմ նորից սկսել են փակել, որ ուշացած ուսանողները չկարողանան մասնակցել դասերին, իսկ ներսում գտնվողները չկարողանան լքել քոլեջի շենքը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Կայծակից զանգվածաբար շարքից դուրս է եկել կենցաղային տեխնիկան. ՀԷՑ-ը լռում է

«Հրապարակ». Կայծակից զանգվածաբար շարքից դուրս է եկել կենցաղային տեխնիկան. ՀԷՑ-ը լռում է Fri, 04 Sep…

8 րոպե ago

Ինչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները

Ինչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները Fri, 04 Sep 2026 13:21:32 +0400 Պարեկային ծառայության…

31 րոպե ago

Ինչ տարան իրենց հետ Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկից

Ինչ տարան իրենց հետ Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկից Fri, 04 Sep 2026 13:15:06 +0400 Փաշինյան-Պուտին…

38 րոպե ago

«Հրապարակ». Դրանից կշահեն բացառապես մեր թշնամիները

«Հրապարակ». Դրանից կշահեն բացառապես մեր թշնամիները Fri, 04 Sep 2026 12:45:02 +0400 Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի…

1 ժամ ago

Արևելյան քծնանք, կամ բռնապետը ՝ բռնապետին

Արևելյան քծնանք, կամ բռնապետը ՝ բռնապետին Fri, 04 Sep 2026 12:30:47 +0400 Ադրբեջանի նախագահ Իլհամ…

1 ժամ ago

Մանրամասներ՝ ինչ պայմաններում են ապրում հայ գերիները Բաքվում

Մանրամասներ՝ ինչ պայմաններում են ապրում հայ գերիները Բաքվում Fri, 04 Sep 2026 12:22:03 +0400 Բաքվում…

2 ժամ ago