Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Tue, 21 Apr 2026 21:03:58 +0400


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գրիգոր աբեղա Մինասյանը գրել է․

«Այն, ինչ այս տարիներին տեղի է ունենում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության շուրջ, չի կարելի որակել այլ կերպ, քան քաղաքակրթական ոճիր։ Մինչ միջազգային հանրությունը շարունակում է իր «հավասարակշռված» լռությունը, կարծես ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, առավել ցնցող է ներհայաստանյան այսօրվա քաղաքական մեծամասնության կեցվածքը։

Երբ իշխանությունը, տեսնելով հանդերձ Արցախում հայկական եկեղեցիների պղծումն ու բնաջնջումը, շեղելու համար հանրության ուշադրությունը փորձում է ձևավորել եկեղեցու հարկման կեղծ օրակարգ, ինչը, ըստ էության էժանագին հնարք է։ Սա ոչ թե տնտեսական արդարության ձգտում է, այլ հոգևոր և ազգային արժեքների դեմ իրականացվող արշավ, որն այս ամիսների ընթացքում ավելի հստակ դարձրեց իշխանությունների համահունչ լինելը թշնամական օրակարգերին։

«Խաղաղության դարաշրջանի» մարդահաճո լոզունգների ներքո իրականացվող այս քաղաքականությունը հաճախ սահմանակցում է ինքնանվաստացման հետ։ Լռել մշակութային ցեղասպանության մասին՝ հանուն հնարավոր հանդուրժողականության, նշանակում է խրախուսել ոճրագործին։ Երբ սեփական իշխանությունը «չի նկատում» եկեղեցիների ոչնչացումը, բայց խոշորացույցով փնտրում է ներքին «թերացումներ», դա վկայում է պետականամետ մտածողության ու խորացող ճգնաժամի մասին։

Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն ջնջում են հայկական հետքը մեր պատմական հայրենիքից։ Այս համատեքստում Հայաստանի աստվածամերժ իշխանության հակաեկեղեցական հռետորաբանությունը ոչ այլ ինչ է, քան սկուտեղի վրա դրված նվեր հակառակորդի քարոզչամեքենային։ Թուլացնելով ազգային ներքին համախմբման միակ համազգային հաստատությունը՝ Եկեղեցին, իշխանությունը գիտակցված կերպով դառնում է այն գործիքը, որով իրականացվում է թշնամու վաղեմի երազանքը՝ հայաթափել ոչ միայն հողը, այլև հայի հոգին։

Իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ նման են նրանց, ովքեր հաչս ամենեցուն խորանների առջև մոմ են վառում, տեսախցիկների առաջ սաղմոսներ արտասանում, սակայն կուլիսների ետևում հող են նախապատրաստում Եկեղեցու կազմաքանդման համար։ Այդ տեսակը զուրկ է որևէ սրբությունից։ Սա քաղաքական աճպարարություն է, որտեղ «խաղաղության» անվան տակ վաճառվում է ազգային արժանապատվությունը, իսկ հանրությանը փորձում են կերակրել ներքին թշնամու կերպարով՝ ուշադրությունը շեղելով Արցախի մշակութային ցեղասպանությունից և Հայոց ցեղասպանության արդար պահանջատիրությունից։ Այսօր առավել քան արդիական է հնչում Տիրոջ զգուշացումը. Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ, որ նման եք սպիտակեցրած գերեզմանների, որոնք արտաքնապես գեղեցիկ են երևում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությամբ։ Դուք նույնպես փորձում եք արտաքինից մարդկանց արդար երևալ, այնինչ ներսից լի եք կեղծավորությամբ ու անօրենությամբ։

Պատմությունը դաժան է լինելու նրանց հանդեպ, ովքեր «բարեպաշտության» դիմակի տակ վաճառում են հայ ժողովրդի սրբությունները և լռությամբ գրում են սեփական մշակույթի մահախոսականը։ Հայրենասեր պետական գործիչը պարտավոր է պաշտպանել այն, ինչը դարերով պահել է ազգը, այլ ոչ թե դառնալ այդ արժեքների դահիճը՝ հանուն ժամանակավոր քաղաքական նեղ շահերի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

20 հազար դոլարի վիզային գրավ են սահմանել

20 հազար դոլարի վիզային գրավ են սահմանել Sun, 02 Aug 2026 22:30:27 +0400 ԱՄՆ Պետդեպարտամենտը…

15 րոպե ago

Վեհափառի բացակայությունն ԱԺ նիստից․ լրահոսի բացարձակ առաջատարը․ օրվա ամփոփում

Վեհափառի բացակայությունն ԱԺ նիստից․ լրահոսի բացարձակ առաջատարը․ օրվա ամփոփում Sun, 02 Aug 2026 22:15:26 +0400…

30 րոպե ago

Հայտնի ռուս երգչուհին որոշել է «հեռանալ սոցկայքերից»

Հայտնի ռուս երգչուհին որոշել է «հեռանալ սոցկայքերից» Sun, 02 Aug 2026 22:00:38 +0400 Ռուս հայտնի…

45 րոպե ago

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին:«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ…

52 րոպե ago

Անսովոր երկնային երեւույթի ականատես են եղել

Անսովոր երկնային երեւույթի ականատես են եղել Sun, 02 Aug 2026 21:45:00 +0400 Ֆինլանդիայի մի քանի…

1 ժամ ago

Կոբախիձե․ վրացական ընդդիմությունը «ամբողջությամբ փլուզվել է»

Կոբախիձե․ վրացական ընդդիմությունը «ամբողջությամբ փլուզվել է» Sun, 02 Aug 2026 21:36:35 +0400 Վրաստանի վարչապետ Իրակլի…

1 ժամ ago