Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն

Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն

Tue, 21 Apr 2026 21:39:20 +0400


Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը կարիերայում 5-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանն առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ:

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4։0 հաշվով հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչ Կառլ Բաֆին։ Քառորդ եզրափակչում Ամոյանը 10։0 հաշվով ջախջախել էր Ուկրաինան ներկայացնող Իրֆան Միրզոևին, իսկ կիսաեզրափակչում առավելության էր հասել Մոլդովան ներկայացնող Ալեքսանդրին Գուտուի նկատմամբ։
Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին արժանացել է 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը: Վճռորոշ գոտեմարտում Ասլանյանը ժամանակից շուտ՝ 11:0 հաշվով հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցիչ Մաիրբեկ Սալիմովի նկատմամբ:

Բրոնզե մեդալը նվաճելուն մոտ էր նաև 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որը, սակայն, մեդալային գոտեմարտում 1:3 հաշվով զիջել է Բուլղարիայի ներկայացուցչին:

Այսօր ավելի վաղ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում իր նորամուտը նշող 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դուրս է եկել եզրափակիչ: Մ23 տարեկանների ոսկե մեդալակիրը կիսաեզրափակչում ժամանակից շուտ վստահ հաղթանակ է տարել Եվրոպայի եռակի չեմպիոն Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհաթ Մամադլիի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Ոսկե մեդալի համար նա վաղը կգոտեմարտի սերբ Գեորգի Տիբիլովի հետ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՍԴ-ն կայացնելու է էն վճիռը, որը գրելու է Նիկոլ Փաշինյանը

ՍԴ-ն կայացնելու է էն վճիռը, որը գրելու է Նիկոլ Փաշինյանը Wed, 01 Jul 2026 11:30:46…

15 րոպե ago

ԿԳՄՍ փոխնախարար է նշանակվել

ԿԳՄՍ փոխնախարար է նշանակվել Wed, 01 Jul 2026 11:26:12 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան…

19 րոպե ago

«Հրապարակ». Դժվար թե Հայաստանն օգտվի այս հնարավորությունից

«Հրապարակ». Դժվար թե Հայաստանն օգտվի այս հնարավորությունից Wed, 01 Jul 2026 11:15:05 +0400 Իսրայելի կառավարությունը…

31 րոպե ago

Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Հուլիսի 1-ի՝ Դատախազության աշխատողի օրվա…

38 րոպե ago

#Ուղիղ․ Օր 6-րդ. ՍԴ-ն քննում է ընդդիմության դիմումները

#Ուղիղ․ Օր 6-րդ. ՍԴ-ն քննում է ընդդիմության դիմումները Wed, 01 Jul 2026 11:04:07 +0400 Latest…

42 րոպե ago

Զոհեր և վիրավորներ կան

Զոհեր և վիրավորներ կան Wed, 01 Jul 2026 11:00:55 +0400 Դոնեցկի Հանրապետության երկու խաղաղ բնակիչ…

45 րոպե ago