Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես

Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես

Tue, 21 Apr 2026 22:36:01 +0400


Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրել է․

«Թերևս դժվար է տրամադրել քեզ մեկնաբանելու կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցրած անձի այսօրվա արտահայտած մտքի «գոհարները», սակայն չպատասխանելն ավելի մեծ մեղք կդիտվի։ Անձը, ով տարիներ շարունակ մարդկանց մոլորեցրել է, սուտն ու կեղծիքը ճշմարտության տեղ հրամցրել, հասարակության մեջ պառակտում և բաժանություն սերմանել, այսօր իրեն համարելով նախանձախնդիր քրիստոնյա և Եկեղեցու «ճակատագրով» անհանգիստ մեկը՝ հանկարծ նույն Եկեղեցուն սկսեց մեղադրել ու դիտարկել որպես արտաքին ուժերի հենակետ դառնալու միջոց։ Տեղին է հիշել Միքայել սրբազանի դիպուկ խոսքը. «Գողը գոռում է, բռնեք գողին»: ՔՊ կուսակցության ղեկավարը և իր կուսակցությունը իրենց խոսքով և գործով բազմիցս ապացուցել են, որ իրենք են հանդիսանում օտար ուժերի օրակարգը առաջ տանողը։ Ադրբեջանից հնչող պահանջը, թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ռևանշիստական տրամադրություն ունի, քարոզում է պատերազմ, թվացյալ «խաղաղության» խանգարողն է, նույնակերպ ձևակերպումներով պրոյեկտվում է հայաստանյան ներկա իշխանությունների գործելաոճի մեջ։ Տառ առ տառ, բառ առ բառ իրենք են իրականացնում օտարի պահանջները կապված Հայ Եկեղեցու հետ։ Հարց է ծագում,ո՞վ է հիմա օտար ուժերի հենակետ. Եկեղեցի՞ն,որ պայքարում է ազգապահպանության, հայրենատիրության, մշակութային արժեքների պահպանման, կորուսյալ Արցախի և նրա ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, թե՞ նորօրյա չստացված իշխանավորները, ովքեր ազգային, պատմական ու պահանջատիրական ճշմարտությունները համարում են դավադրություն։

Այո՛, դավադրություն է՛, բայց ձեր արածը, պարոնայք իշխանավորներ!

Մի փորձեք ավելի «սրացավ» երևալ և ձեր մեղքերն ու թերացումները վերագրել բազմադարյա ազգային արժեքին՝ եկեղեցուն:

Գիտակից Հայ ժողովուրդը ձեզ այդ իրավունքը չի տվել…»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք Fri, 30 Oct 2026 08:20:46 +0400 «Ես գիտեի՝ գոնե ֆիզիկապես…

14 րոպե ago

«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել

«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել Fri, 30 Oct 2026 08:15:01 +0400 Գոռավանցի հայտնի…

19 րոպե ago

«Հրապարակ»․ Ո՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը»

«Հրապարակ»․ Ո՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը» Fri, 30 Oct 2026 08:10:01 +0400 Խորհրդարանի երեկվա ծեծկռտուքից…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ Fri, 30 Oct 2026 08:05:03 +0400 Նիկոլ Փաշինյանը…

29 րոպե ago

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին Fri, 30 Oct 2026 08:00:54 +0400 Նիկոլ…

34 րոպե ago

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան Thu, 29 Oct 2026 23:51:51…

9 ժամ ago