Մամեդյարովի հայտարարությունը միջամտություն է ՀՀ ներքին գործերին

Մամեդյարովի հայտարարությունը միջամտություն է ՀՀ ներքին գործերին

Tue, 21 Apr 2026 22:45:30 +0400


Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում կհաղթի Նիկոլ Փաշինյանը, այդպիսով իր անմիջական աջակցությունը հայտնելով Փաշինյանին:

Հիշեցնենք, որ Փաշինյանի վիճակն այնքան վատ է, որ նույնիսկ մարզերում համակիրների հետ հանդիպման ժամանակ կատարյալ ֆիասկո են ապրում եւ արդեն թշնամի պետության ներկայացուցիչներն են լծվել իր վերարտադրության խնդրի լուծմանը:

Քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է, որ Մամեդյարովի հայտարարությունը, Թուրքիայից հնչող հայտարարությունները պետք է ընկալել ոչ թե էմոցիոնալ տեսանկյունից, այլ քաղաքական գիտությունների տարբեր տեսությունների դիտանկյունից` հասկանալու համար, թե ինչու է նման վարքագիծ դրսևորվում և այդ վարքագիծն ինչ խորքեր ունի:

«Ընդհանրապես հաղթող պետությունները, իրենց մեծ ռազմավարությունը կամ երկարաժամկետ ռազմավարությունը կառուցում են նաև թիրախային պետություններում իրենց համար ցանկալի ռեժիմներ հաստատելով: Վերջին մի քանի տարիներին, մի կողմից Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս մեղադրվեց Միացյալ Նահանգներում ընտրական պրոցեսներում միջամտելու մեջ, Չինաստանն է մեղադրվում այս կամ այն պետության ընտրական պրոցեսներում միջամտության մեջ: Այսպիսի իրավիճակներով պայմանավորված այս երկու դերակատարները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, հրապարակային խոսույթի միջոցով փորձում են ունենալ էլեկտորալ ազդեցություն, որը այս պարագայում գոնե անուղղակի ազդեցություն է: Եվ պատահական չէ նաև այն, որ իշխանությունների կողմից նոր բաժանարար գիծ է գծվում՝ ընդդիմադիր բոլոր կուսակցություններին «պատերազմի կուսակցություն» անվանելով, իսկ իրենցը՝ միակ խաղաղության կուսակցություն: Այս խոսույթի նպատակն է դառնալ հիբրիդային գործիքի մաս:

Երբ խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին, սա ևս հիբրիդային պատերազմի բաղադրիչ է, երբ ուղիղ պատերազմի սպառնալիքը փորձ է արվում օգտագործել որպես էլեկտորալ ազդեցություն քո ցանկալի վարքագիծը պարտադրելու համար հասարակական այս կամ այն խմբին: Եվ բնականաբար, սա նաև միջամտություն է պետության ներքին գործերին»,-ասաց քաղաքագետը:

Ադրբեջանի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը ևս ուղիղ միջամտություն է ՀՀ ներքին գործերին, ընդ որում, այս միջամտությունը անկախ որևէ պետության պարագայում դժվար է պատկերացնել, բայց այս դեպքում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ կա 2020 թվականի պարտությունը, 2023 թվականի էթնիկ զտումները Արցախում, որի պարագայում ադրբեջանական կողմը համարում է, որ ի վերջո, հասել է իր ռազմավարական ազդեցության հաստատմանը:

«Պատահական չի նաև, որ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ իր զորքերը Հայաստանի ռազմավարական դիրքերից վերահսկում են ամբողջ պետության տարածքը, ինչը նաև ազդեցության և ազդեցություն կիրառելու, ուժ պրոյեկտելու իր հնարավորությունների մասին է, որը կարող է օգտագործել այս կամ այն իրավիճակում: Սրանով պայմանավորված այդ ներքին պրոցեսներին միջամտությունը աստիճանաբար Ադրբեջանի համար նորմ կդառնա, եթե որևէ դեպքում Հայաստանը գնա զիջումների, թույլ տա և ընդունի արտաքին ազդեցությունը: Առաջին և ամենաակնառու դեպքը կլինի հենց Սահմանադրությունը, որից հետո միջամտությունն արդեն կլինի մեթոդական ուղեկցմամբ»,-եզրափակեց Արա Պողոսյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

9 ժամ ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

9 ժամ ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

9 ժամ ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

9 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

10 ժամ ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

10 ժամ ago