Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը…

Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը…

Tue, 21 Apr 2026 23:27:46 +0400


Մի անգամ գրել եմ, որ ամեն ինչ պետք է անել, որ համակեցության եզրեր գտնենք այն մարդկանց հետ, ովքեր հայ են, Հայաստանում են ապրում, հայերեն են խոսում, բայց հայի ու հայկականի հանդեպ ատելություն ունեն, սիրտները չի ցավում Արցախի համար, պատրաստ են ադրբեջանցիներին գրկաբաց ընդունել, Մասիսն ու Անին հայկական չեն համարում, եթե Սյունիքն էլ թուրքը գրավի` աչք չեն թարթի…

Նախ, պետք է փորձենք հասկանալ, երբ և ինչու այդ մարդիկ դադարեցին հայ լինել և ինչ անել, որ նրանց մեջ արթնացնենք հայի գենը, որովհետև նույն տարածքում հայերն ու չհայերն անհամատեղելի են և բախումներն ու առճակատումներն անխուսափելի են լինելու…առայժմ դրանք հիմնականում վիրտուալ տարածքում են, բայց շարունակությունը կարող է անկանխատեսելի լինել…

Նկատում եմ, որ վերջին օրերին շատերն են բողոքում համացանցն աղտոտող ֆեյքերի, հայհոյանք ու ատելություն շաղ տվող օգտատերերի առատությունից: Պարզ է, որ նախընտրական փուլ է, իշխանության համար վերընտրվելը կենաց մահու խնդիր է և նա իր ողջ ռեսուրսն օգտագործում է այդ բաղձալի նպատակին հասնելու համար ու քանի որ ֆեյսբուքով են իշխանության եկել, կարծում են, որ ֆեյսբուքով էլ հնարավոր է այն պահել: Եվ ընդդիմությունն էլ ստիպված է ֆեյսբուքով հայտարարված «պատերազմի» մարտահրավերն ընդունել և բոլորով հայտնվել ենք համացանցում, որտեղ քնում-արթնանում, ապրում ենք, իրար վիրավորում ու թունավորում ենք, իրարից կյանք ենք խլում…

Մենք` ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն զանգվածն էլ չկարողացանք դուրս մնալ այս մրցավազքից և մեր պետությունը, մեր հայացքները պաշտպանելու, մեր առաջ կանգնած խնդիրները լուծելու այլ ձև, քան սոցցանցերում արտահայտվելն է, ըստ էության, չգտանք: Կոնկրետ իմ ակտիվությունն այս հարթակում միայն դրանով է պայմանավորված. խոսել մարդկանց հետ, իմ հասկացածը բացատրել, խելացի ու իրենց երկրի համար սրտացավ մարդկանց գրառումները կարդալ, փորձել ելքեր գտնել այս փակուղուց, որի մեջ հայտնվել է երկիրը ՔՊ- ական իշխանությունների թեթև ձեռքով…

Բայց դժվար է անտեսել նաև իշխանապաշտ զանգվածի կարծիքը, որոնք անկոչ հյուրի պես հայտնվում ու սկսում են խարազանել իրենց սիրելի Նիկոլին քննադատողներին:

Ես դասակարգել եմ այդ զանգվածի հակափաստարկները (եթե իհարկե, դրանք կարելի է փաստարկ անվանել): Ասում են`

– Դուք Ռուսաստանի ստրկությունն եք երազում:

– Երբեք չեմ հավանել Ռուսաստանը` որպես պետություն, Պուտինին` որպես պետության ղեկավար, բայց այլ պետությունն ու այլ պետության ղեկավարին քննադատելը համարում եմ գռեհկության, հիմարության նշան: Դու քո պետության լավ ու վատով զբաղվիր, քո ղեկավարի թերությունները հաշվի ու քննարկի, որից անմիջականորեն կախված է քո կյանքը, Պուտինին թող ռուսները քննարկեն, Թրամփին` ամերիկացիները: Ոչ մի պետությունից պետք չէ օգնություն ակնկալել և հույս կապել: Ոչ ոք մեր հարցերը չի լուծելու և իր շահի դեմ գնալով` մեզ լավություն չի անելու:

– Ուզում եք նախկինները հետ գան:

-Նախկինների դեմ իրենց իշխանության ժամանակ էր պետք պայքարել, ուշացած պայքարը ոչինչ չի փոխելու ձեր կյանքում: Ամբողջ աշխարհում իշխանությունները հերթագայում են, ոչ մի նորմալ երկրում հասարակությունը նախկին իշխանությունների դեմ պայքարն իր կյանքի նպատակ չի դարձնում: Եվ նախկին իշխանությունների վերադարձ հնարավոր էլ չէ` ոնց որ հնարավոր չէ նույն գետը 2 անգամ մտնել…

Եթե այս երկու թեզ- մեղադրանքը, որ գործող իշխանությունն է ներարկել, նեշնչել իր կողմնակիցներին` վիրուսի պես պատվաստել, հնարավոր լինի հերքել, բացատրել, արմատախիլ անել, հասարակական առողջացում կլինի: Բայց տարոնչախոյանական ֆեյքերը, ՔՊ ուսապարկերն ու իրենց շեֆն ամեն ինչ անում են, որ հանրության թունավորումը, պառակտումը, ատելության ու ինքնաոչնչացման ընթացքը շարունակվի…

Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում

«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում Tue, 28 Jul 2026 00:04:42 +0400 Արձակուրդում գտնվող ՀՀ…

48 րոպե ago

Մեկը լինի ԵՄ-ին օգնի

Մեկը լինի ԵՄ-ին օգնի Mon, 27 Jul 2026 23:45:00 +0400 Փաշինյանի վարած քաղաքականության շնորհիվ ՌԴ-ի…

1 ժամ ago

Օրվա բացարձակ առաջատարը. Փաշինյան-Պուտին զրույց

Օրվա բացարձակ առաջատարը. Փաշինյան-Պուտին զրույց Mon, 27 Jul 2026 23:41:54 +0400 Ամփոփում ենք հուլիսի 27-ի…

1 ժամ ago

Վրաստանում սողանքից տներ են վնասվել

Վրաստանում սողանքից տներ են վնասվել Mon, 27 Jul 2026 23:30:00 +0400 Վրաստանի կառավարությունը ֆինանսական փոխհատուցում…

1 ժամ ago

Նախընտրական փիառ ծրագրերի հետքերով

Նախընտրական փիառ ծրագրերի հետքերով Mon, 27 Jul 2026 23:28:00 +0400 Ընտություններից առաջ ՔՊ-ն գործի դրեց…

1 ժամ ago

Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ

Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Mon, 27…

2 ժամ ago