Արցախը աշխարհի միակ վայրն է, որտեղ քրիստոնեական սրբություններ են ավերվում, իսկ աշխարհը լուռ է

Արցախը աշխարհի միակ վայրն է, որտեղ քրիստոնեական սրբություններ են ավերվում, իսկ աշխարհը լուռ է

Wed, 22 Apr 2026 11:40:33 +0400


Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն արձանագրում է՝ Բաքվի ահաբեկչական ռեժիմը Արցախի օկուպացված տարածքներում լկտիաբար և անպատիժ կերպով հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը։

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հիմնահատակ ավերումը առանձին պատահարներ չեն։ Թշնամին ոչնչացնում է քարը, որովհետև սարսափում է այդ քարի մեջ դրոշմված հայկական հիշողությունից, հայի աղոթքից ու քրիստոնեական անքակտելի իրավունքից։ Նրանք քանդում են մեր սրբավայրերը՝ մեր գոյության հետքերն իսպառ ջնջելու հիվանդագին մոլուցքով։

Բայց ամենազզվելին ու ամոթալին Հայաստանի օրվա իշխանությունների քար լռությունն է։ Երբ թշնամին պղծում և պայթեցնում է քո ազգային սրբությունները, իսկ պետական ապարատը ծպտուն չի հանում, դա չեզոքություն կամ «խաղաղության դիվանագիտություն» չէ։ Դա ուղիղ հանցակցություն է և ազգային դավաճանություն։ Պետության վախկոտ անգործությունը Բաքվի բուլդոզերների առաջ կանաչ լույս է վառում։

Նույնքան զզվելի և կեղծավոր է այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհի», միջազգային կառույցների և համաշխարհային քրիստոնեական համայնքի կուրությունն ու խուլ անտարբերությունը։ Ձեր լռությամբ դուք գործակից եք դառնում 21-րդ դարի ամենացինիկ տեռորին։ Անպատժելիությունը ծնում է նոր բարբարոսություն, և դրա մեղավորը նաև դուք եք։

Մենք պահանջում ենք միջազգային քրիստոնեական կառույցներից և ՅՈՒՆԵՍԿՕ-ից. դուրս գալ անատամ և անիմաստ դիտորդի վախկոտ կարգավիճակից, անհապաղ փաստահավաք խումբ ուղարկել օկուպացված տարածքներ և գործուն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ վերջ տալ նվաստացման ու զիջումների այս կործանարար ընթացքին։ Անհապաղ և հրապարակային կոշտ հարված տալ այս քաղաքականությանը միջազգային բոլոր հարթակներում։ Ձեր լռությունը չի բերելու խաղաղություն, այն բերելու է նոր մորթ ու պղծում։

Համայն հայությանը կոչ ենք անում՝ սթափվե՛ք թմբիրից։ Վերջ տվեք անտարբերությանը։

Արցախի եկեղեցիները պարզապես քարե շենքեր չեն, դրանք մեր ինքնության ողնաշարն են։ Ով այսօր կուլ է տալիս իր սրբավայրերի կործանումը, վաղը կորցնելու է իր տունն ու պետականությունը։ Այս ոճրագործության առաջ լռողները պատասխան են տալու պատմության առաջ։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կանխիկ դոլար չեն տրամադրում՝  ճնշում գործադրելու համար

Կանխիկ դոլար չեն տրամադրում՝  ճնշում գործադրելու համար Wed, 22 Apr 2026 20:30:11 +0400 Միացյալ Նահանգները…

5 րոպե ago

Արտակարգ․ ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է

Արտակարգ․ ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Wed, 22 Apr…

11 րոպե ago

«Lada»-ն մոտ 200 մետր գլորվել է ձորը. հայտնաբերվել է վարորդի դին

«Lada»-ն մոտ 200 մետր գլորվել է ձորը. հայտնաբերվել է վարորդի դին Wed, 22 Apr 2026…

20 րոպե ago

Ինչո՞ւ են Վլադիմիր Գասպարյանի որդուն դատում․ մանրամասներ

Ինչո՞ւ են Վլադիմիր Գասպարյանի որդուն դատում․ մանրամասներ Wed, 22 Apr 2026 20:05:32 +0400 2026 թվականի…

30 րոպե ago

Պատերազմը՝ պատերազմ, առևտուրն՝ առևտուր, Կիևը վերսկսել է ռուսական նավթի տարանցումը

Պատերազմը՝ պատերազմ, առևտուրն՝ առևտուր, Կիևը վերսկսել է ռուսական նավթի տարանցումը Wed, 22 Apr 2026 20:00:28…

35 րոպե ago

Արամ Ա Վեհափառը իր պատգամը կհղի Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

Արամ Ա Վեհափառը իր պատգամը կհղի Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Wed, 22 Apr 2026…

40 րոպե ago