Ի՞նչ պատիժ են կրելու հրեա զինվորականները Հիսուսի արձանը պղծելու համար

Ի՞նչ պատիժ են կրելու հրեա զինվորականները Հիսուսի արձանը պղծելու համար

Wed, 22 Apr 2026 12:00:37 +0400


Իսրայելի զինվորականները երկու զինվորի դատապարտել են 30-օրյա կարգապահական կալանքի՝ Լիբանանում քրիստոնեական կրոնական խորհրդանիշը վնասելու համար։

Բանակի պաշտոնական հայտարարության համաձայն՝ զինվորներից մեկը կացնով վնասելով՝ ոչնչացրել է Հիսուսի արձանը, մինչդեռ մեկ ուրիշը լուսանկարել է։ Դեպքի վայրում ներկա գտնվող մյուս վեց զինվորները չեն կանխել միջադեպը կամ չեն հաղորդել դրա մասին։

Դեպքը տեղի է ունեցել Լիբանանի հարավային Դեբել քրիստոնեական քաղաքի մոտակայքում իրականացվող գործողությունների ժամանակ։ Հետաքննությունը պարզել է, որ զինվորների գործողությունները լիովին հակասել են բանակի հրամաններին և արժեքներին։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ բանակը խորապես ափսոսում է միջադեպի համար և նշում է, որ Լիբանանում իր գործողությունները ուղղված են բացառապես «Հզբոլլահ»-ի և այլ զինված խմբավորումների դեմ, այլ ոչ թե քաղաքացիական բնակչության։

Հաղորդվում է, որ միջադեպի մասին հաղորդվելուց ի վեր միջոցներ են ձեռնարկվել տեղական համայնքին վնասված արձանը վերականգնելու հարցում օգնելու համար։

Որոշման համաձայն՝ կրոնական խորհրդանիշն անմիջականորեն վնասած զինծառայողը, ինչպես նաև միջադեպը լուսանկարած զինծառայողը կասեցվել են մարտական ​​առաքելություններից և ենթարկվել են 30-օրյա կարգապահական կալանքի։ Դեպքի վայրում գտնվող մնացած զինծառայողները կանչվել են քննության, որից հետո կձեռնարկվեն հետագա կարգապահական միջոցներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

PlayStation-ում խափանում է եղել

PlayStation-ում խափանում է եղել Fri, 20 Nov 2026 20:30:41 +0400 Օգտատերերը հայտնել են, որ PlayStation-ում…

7 րոպե ago

Չորս Նարեկ, մեկ վարկած. ի՞նչ է թաքնված վերջին մեկ տարվա բանակային մահերի հետևում

Չորս Նարեկ, մեկ վարկած. ի՞նչ է թաքնված վերջին մեկ տարվա բանակային մահերի հետևում Fri, 20…

23 րոպե ago

«Գործեք վաղ՝ կանխեք դիաբետի բարդությունները». Երևանում քննարկվել են դիաբետի կանխարգելման և վաղ ախտորոշման միջազգային մոտեցումները

«Գործեք վաղ՝ կանխեք դիաբետի բարդությունները». Երևանում քննարկվել են դիաբետի կանխարգելման և վաղ ախտորոշման միջազգային մոտեցումները…

26 րոպե ago

Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած․․․

Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած․․․ Fri, 20 Nov 2026 20:06:00 +0400…

32 րոպե ago

Աշխատանքային շաբաթը դարձրել է հնգօրյա

Աշխատանքային շաբաթը դարձրել է հնգօրյա Fri, 20 Nov 2026 20:00:37 +0400 Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու…

37 րոպե ago

Մի քաղաքական պարպումի պատմություն. Դիտարկում

Մի քաղաքական պարպումի պատմություն. Դիտարկում Fri, 20 Nov 2026 20:00:04 +0400 Latest news from Հրապարակ…

38 րոպե ago