Նախարարի դեղնակտուց, անփորձ, կիսագրագետ տեղակալները չմասնակցեցին քննարկմանը

Նախարարի դեղնակտուց, անփորձ, կիսագրագետ տեղակալները չմասնակցեցին քննարկմանը

Wed, 22 Apr 2026 12:15:41 +0400


2018 թ. «հեղափոխության» ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, որ հեղափոխություն է լինելու նաեւ գյուղատնտեսության ոլորտում:

Բազմաթիվ գյուղացիներ եւ գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, ոգեւորվելով Փաշինյանի այդ կոչից, կարծում էին, թե գյուղատնտեսության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն, գյուղատնտեսության ոլորտից թալանված գումարները կոպեկ առ կոպեկ հետ կվերադարձվեն, իսկ իշխանություններն էլ դեմքով կշրջվեն դեպի գյուղը: Գյուղացիներն ակնկալում էին նաեւ, որ այդ «հեղափոխության» արդյունքում իրենց համար կստեղծվեն գյուղում ապրելու եւ աշխատելու նորմալ պայմաններ, կնվազեն գյուղական աղքատությունը եւ արտագաղթը, կզարգանան գյուղը եւ գյուղատնտեսությունը:

«Հեղափոխությամբ» ոգեւորված գյուղացիները որոշ ժամանակ անց մեծ հիասթափություն ապրեցին՝ տեսնելով, որ երկրում լուծարվեց գյուղատնտեսության նախարարությունը, արդյունքում՝ տեղի ունեցավ գյուղոլորտի որակյալ մասնագետների կադրային ջարդ, իսկ օպտիմալացման անվան տակ լուծարվեցին ոլորտի մի շարք կարեւոր ՊՈԱԿ-ներ՝ իրենց փորձառու մասնագետներով:
«Հեղափոխություն»-ից 8 տարի անց (չնայած երկրի իշխանություններն ամպագոռգոռ հայտարարում են՝ «ապագա կա, կա ապագա»), իրականում, կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվում են գոյատեւման, կարկատան որոշ ծրագիր-միջոցառումներ: «Ժողովրդավարության բաստիոն» համարվող երկրում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ գյուղատնտեսության զարգացման ռազմավարական ծրագրերի շուրջ քննարկումներ, քաղաքական երկխոսություն, առողջ բանավեճեր կառավարության կողմից չեն կազմակերպվում:

Հիշեցնում եմ, որ մտահոգված երկրում իրականացվող անհեռատես եւ անարդյունավետ ագրարային քաղաքականությամբ՝ «Ֆերմերային շարժում» կազմակերպությունը, ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հետ համատեղ, վերջերս դիմել էր էկոնոմիկայի նախարարին՝ առաջարկելով կազմակերպել «Հայաստանում գյուղատնտեսության ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» թեմայով քննարկում: Նպատակը՝ գյուղատնտեսության ոլորտի դերակատարների միջեւ՝ պետական կառույցների, փորձագետների, քաղաքացիական հասարակության եւ ամենից առաջ գյուղացիների միջեւ ուղիղ երկխոսության ապահովումը՝ համատեղ գործնական եւ իրատեսական առաջարկությունների ձեւակերպումը, որոնք կապահովեն Հայաստանում գյուղատնտեսության կայուն զարգացումը:
Քննարկմանը նախատեսված էր հրավիրել ԱԺ պատգամավորների, Ագրարային համալսարանի ռեկտորին եւ միջազգային դոնոր կառույցների ներկայացուցիչների:

Նկատի ունենալով, որ էկոնոմիկայի նախարարը գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչ չի հանդիսանում, ագրարային քաղաքականության հարցերի պատասխանները մենք ակնկալում էինք լսել գյուղատնտեսության հարցերով էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանից եւ Տաթեւ Սարգսյանից (ի դեպ, նրանք համակարգում են գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղեր):

Համոզված եմ, որ էկոնոմիկայի նախարարի դեղնակտուց, անփորձ եւ կիսագրագետ տեղակալները չցանկացան մասնակցել քննարկմանը, որովհետեւ չունեին այն հարցերի պատասխանները, որոնք բարձրացվելու էին քննարկման ընթացքում։ Չցանկացան անգամ լսել ոլորտի ներկայացուցիչների խորհուրդները, դիտողությունները եւ առաջարկությունները: Նման վերաբերմունքի հետեւանքով է՛լ ավելի կխորանան գյուղական աղքատությունը, երկրի պարենային անվտանգությունը եւ արտագաղթը:
Զարմանալ պետք չէ, սա «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանն է:

Հայաստանի նման աղքատ, ագրարային երկրում գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ է հստակ մշակված, նպատակային եւ արդյունավետ գյուղատնտեսության զարգացման ռազմավարական ծրագիր, որը դժվար թե իրականացվի ներկայիս էկոնոմիկայի նախարարության որդեգրած քաղաքականության միջոցով:

Սարգիս Սեդրակյան
«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ,
Ռազմավարական ծրագրերի
քաղաքացիական համագոր­ծակցության ցանցի նախագահ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընդդիմության գլխավոր սխալները

Ընդդիմության գլխավոր սխալները Sun, 13 Sep 2026 00:16:04 +0400 Ընդդիմության գլխավոր սխալները ----------- Chatjpt-ին հարցրել…

5 ժամ ago

Խաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Խաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն Sat, 12 Sep 2026 23:45:20 +0400 Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի…

5 ժամ ago

«Սա չանելը հավասարազոր է Ադրբեջանի հետ հանցակցությանը». Տարոն Սիմոնյան

«Սա չանելը հավասարազոր է Ադրբեջանի հետ հանցակցությանը». Տարոն Սիմոնյան Sat, 12 Sep 2026 23:30:15 +0400…

6 ժամ ago

Չկան կրակոցի լրացուցիչ հետքեր, զոհվել է արյունաքամությունից․ Բարսեղ Գիշյանի հուզիչ պատմությունը

Չկան կրակոցի լրացուցիչ հետքեր, զոհվել է արյունաքամությունից․ Բարսեղ Գիշյանի հուզիչ պատմությունը Sat, 12 Sep 2026…

6 ժամ ago

Ավելի քան 66 միլիոն տարեկան դինոզավրերի հետքեր են հայտնաբերվել

Ավելի քան 66 միլիոն տարեկան դինոզավրերի հետքեր են հայտնաբերվել Sat, 12 Sep 2026 23:00:42 +0400…

6 ժամ ago

Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալ

Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալ Sat, 12 Sep 2026 22:30:11 +0400 UFC-ի…

7 ժամ ago