«Փաշինյանն ու Ալիևը լավ ընկերներ են»․ հայտարարել են Թրամփի մոտ
Wed, 22 Apr 2026 12:55:17 +0400
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկան ընդամենը վեց շաբաթվա ընթացքում, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը։
«Մենք այս համաձայնությանը հասանք վեց շաբաթվա ընթացքում։ Նրանք (Հայաստանն ու Ադրբեջանը) 37 տարի հակամարտել են, և հիմա նրանք լավագույն ընկերներ են։ Ի դեպ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այժմ լավ ընկերներ են. նախագահ Թրամփը նրանց միավորեց։ Դա բավականին ուշագրավ է», – ասել է Ուիտկոֆը Մայամիի համալսարանում կայացած «Անշարժ գույքի ազդեցությունը» ամենամյա համաժողովում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանը և Ալիևը նախաստորագրեցին երկրների միջև Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղության պայմանագրի տեքստը։