Իրանը վստահ է՝ Իսրայելը թշնամանք է սերմանում Բաքվի և Թեհրանի միջև

Իրանը վստահ է՝ Իսրայելը թշնամանք է սերմանում Բաքվի և Թեհրանի միջև

Wed, 22 Apr 2026 14:30:12 +0400


Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև։ Այս հայտարարությունն արել է Բաքվում Իրանի դեսպանությունը։

Ըստ հայտարարության՝ Իրանը կտրականապես հերքում է Իսրայելի ուժային և ռազմական կառույցների վերջին պնդումներն այն մասին, թե Իրանի հետ կապված որոշ անձինք կամ կազմակերպություններ հակաիսրայելական գործողություններ են ծրագրում մի շարք երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում։

«Սիոնիստական ռեժիմի գործողությունների վերլուծությունը, այդ թվում՝ 2025 թվականի հունիսին Իրանի դեմ 12-օրյա ռազմական ագրեսիայի և 2026 թվականի փետրվարի 28-ին մեկնարկած վերջին ագրեսիայի ընթացքում, ցույց է տալիս, որ այս ռեժիմը մշտապես ձգտում է ընդլայնել հակամարտության մասշտաբները և պատերազմը տարածել Իրանի հարևան տարածքների վրա, և այդ նպատակով նա կեղծ տեղեկություններ է տարածում և խաբուսիկ գործողություններ է իրականացնում, որոնք հայտնի են որպես «գործողություններ կեղծ դրոշի ներքո»»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ առկա ապացույցները, Նախիջևանի վրա ԱԹՍ-ների կասկածելի հարձակումները, Կասպից ծովում նավահանգստային և նավագնացության ենթակառուցվածքների վրա հարձակումները, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական գործունեությունն ապակայունացնելու փորձերը ապացուցում են, որ Իսրայելում նման ծրագրեր կան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բազմազավակ կինը ծեծել ու դանակահարել է ամուսնուն

Բազմազավակ կինը ծեծել ու դանակահարել է ամուսնուն Thu, 15 Oct 2026 19:00:24 +0400 Ադրբեջանի բնակավայրերից…

3 րոպե ago

ԱՄՆ-ում հաջողությամբ բաժանել են երկվորյակ քույրերին, որոնք միացած էին գլուխներով. NBCNews

ԱՄՆ-ում հաջողությամբ բաժանել են երկվորյակ քույրերին, որոնք միացած էին գլուխներով. NBCNews Thu, 15 Oct 2026…

8 րոպե ago

ՀՀ խնդիրն ուկրաինացումը եւ գուբերնիզացումը չէ

ՀՀ խնդիրն ուկրաինացումը եւ գուբերնիզացումը չէ Thu, 15 Oct 2026 18:45:08 +0400 Որքան անհեթեթ են…

19 րոպե ago

Փաստաբանը մանրամասներ է հայտնում քրգործից

Փաստաբանը մանրամասներ է հայտնում քրգործից Thu, 15 Oct 2026 18:38:37 +0400 Latest news from Հրապարակ…

25 րոպե ago

Ամերիկյան ամենախոշոր բանկերից մեկին տուգանել են 1 միլիարդ դոլարով

Ամերիկյան ամենախոշոր բանկերից մեկին տուգանել են 1 միլիարդ դոլարով Thu, 15 Oct 2026 18:30:49 +0400…

33 րոպե ago

Քաղաքացին զայրացած է ՔՊ-ի վրա

Քաղաքացին զայրացած է ՔՊ-ի վրա Thu, 15 Oct 2026 18:22:24 +0400 Latest news from Հրապարակ…

41 րոպե ago