Ադրբեջանն առաջիկայում ավելի կխորացնի այս քաղաքականությունը. Արշակ Աբրահամյան

Ադրբեջանն առաջիկայում ավելի կխորացնի այս քաղաքականությունը. Արշակ Աբրահամյան

Wed, 22 Apr 2026 15:15:30 +0400


Վերջին շրջանում միջազգային դիտարկումները և փորձագիտական շրջանակները ահազանգում են, որ Ադրբեջանը ինտենսիվ կերպով ոչնչացնում կամ փոփոխում է Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը։ Մասնավորապես, փաստեր կան Սուրբ Հակոբ եկեղեցու, Կանաչ Ժամ եկեղեցու, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի, Տիգրանակերտի հայկական եկեղեցու և Մեխակավանքի վանական համալիր եկեղեցիների և համալիրների վնասման կամ ձևափոխման վերաբերյալ։

Արցախցի երիտասարդ վերլուծաբան Արշակ Աբրահամյանը hraparak.am-ի հետ զրույցում անդրադարձել է ստեղծված իրավիճակին՝ այն գնահատելով որպես նպատակային և պետական մակարդակով իրականացվող քաղաքականություն։

Նրա խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո, երբ ադրբեջանական իշխանությունները վերահսկողություն հաստատեցին Արցախում, սկսվել է հայկական մշակութային կոթողների համակարգված ոչնչացում։

«Սա առանձին դեպքերի շարք չէ։ Մենք գործ ունենք հստակ քաղաքականության հետ, որի նպատակն է վերացնել ոչ միայն հայկական մշակութային, այլև կրոնական հետքը Արցախում»,- նշում է Աբրահամյանը։

Վերլուծաբանը ընդգծում է, որ արդեն իսկ հողին են հավասարեցվել բազմաթիվ հուշարձաններ, խաչքարեր, հուշահամալիրներ և եկեղեցիներ, իսկ գործընթացը շարունակական բնույթ է կրում։

Նրա կանխատեսմամբ՝ Ադրբեջանը առաջիկայում էլ ավելի կխորացնի այս քաղաքականությունը՝ կենտրոնանալով հատկապես հայկական եկեղեցիների և սրբավայրերի ոչնչացման վրա։

«Ակնհայտ է, որ այս գործընթացը միտված է հայկական պատմական ներկայության լիակատար վերացմանը։ Խոսքը ոչ միայն մշակութային, այլ նաև ինքնության ջնջման փորձի մասին է»,- ընդգծում է նա։

Աբրահամյանը նաև մտահոգություն է հայտնում միջազգային կառույցների արձագանքի պակասի վերաբերյալ՝ նշելով, որ լռությունը կարող է նպաստել նման գործողությունների շարունակությանը։

Միևնույն ժամանակ, նա կարևորում է հայկական կողմի հետևողական աշխատանքը՝ փաստերի հավաքագրման, միջազգային հարթակներում հարցի բարձրացման և իրավական գործընթացների նախաձեռնման ուղղությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կենտրոնի տարածքում՝ չպայթած ռումբ է հայտնաբերվել

Կենտրոնի տարածքում՝ չպայթած ռումբ է հայտնաբերվել Sat, 15 Aug 2026 01:00:47 +0400 Գերմանիայի Յուլիխի գիտահետազոտական…

2 ժամ ago

Հրաձգություն դպրոցում․ կա տուժած

Հրաձգություն դպրոցում․ կա տուժած Sat, 15 Aug 2026 00:00:31 +0400 Մեկ դեռահաս տուժել է ԱՄՆ…

3 ժամ ago

Մասկը բավարարել է Լեհաստանի խնդրանքը

Մասկը բավարարել է Լեհաստանի խնդրանքը Fri, 14 Aug 2026 23:45:52 +0400 Ամերիկացի հայտնի գործարար եւ…

3 ժամ ago

Ռուս երգիչը մնացել է առանց երգերի․ ինչ է կատարվել

Ռուս երգիչը մնացել է առանց երգերի․ ինչ է կատարվել Fri, 14 Aug 2026 23:30:38 +0400…

3 ժամ ago

«Տերմինալ-5»-ի հարակից տարածքը ուժեղ քամուց հետո

«Տերմինալ-5»-ի հարակից տարածքը ուժեղ քամուց հետո Fri, 14 Aug 2026 23:09:48 +0400 Latest news from…

4 ժամ ago

Ինչպես պահպանել առողջությունը՝ հետեւելով որոշակի սննդակարգի․ խորհուրդներ մասնագետից

Ինչպես պահպանել առողջությունը՝ հետեւելով որոշակի սննդակարգի․ խորհուրդներ մասնագետից Fri, 14 Aug 2026 23:00:01 +0400 Կյանքի…

4 ժամ ago