Եվրամիության գաղտնի փաստաթղթի բնօրինակը` անգլերենով
Wed, 22 Apr 2026 15:45:13 +0400
Այսօր մենք հրապարակել ենք մի գաղտնի փաստաթուղթ՝ մայիսի 4-5-ին Երեւանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի հետ կապված Եւրոպական միությունից ստացված խորհրդատվություն պարունակող։ Փաստաթուղթը մի շարք փակագծեր է բացում եւ ի ցույց դնում Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական պատկերը: Այն, թե ԵՄ-ն ինչ խոնարհ ծառայություն է ակնկալում Հայաստանից եւ ինչպես է կառավարում բառացիորեն ամեն ինչ` սկսած գագաթնաժողովի ընթացքից ու նախագահողի խոսքից, մինչեւ ՀՀ քայլեր, որոնք պահանջվում են մեզնից` եւրոպական որոշակի աջակցության դիմաց:
Փաստաթղթում խոսվում է այն մասին, թե ինչպես պետք է ընթանա մայիսի սկզբին հրավիրված գագաթնաժողովը, ինչ պետք է ասի ու անի հայկական կողմը, ինչպես պետք է իրեն պահի, ինչ հարցեր պետք է լուծի: Սա գործողությունների ուղեցույց է ՀՀ «ինքնիշխան» ղեկավարության համար, թե Եվրոպան ինչ է ակնկալում իրենից:
Այժմ հրապարակում ենք այդ փաստաթուղթն ամբողջությամբ` անգլերենով, որպեսզի առանց մեր միջամտության մարդիկ կարդան եւ սեփական եզրահանգումներն անեն:
ԵՄ-Հայաստան- գործընկերային կապ
Սույն փաստաթուղթը ներկայացնում է տարբերակներ, որոնք կարող են օգնել «գործընկերային կապի» հայտարարությանը ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի ժամանակ և թույլ կտա ստորագրել մտադրությունների նամակներ (նախնական համաձայնագրեր) տարբեր ուղղությունների խրախուսմանն օգնող․ տրանսպորտ, էներգետիկա, թվայնացում, հասարակությունների հետ աշխատանք` մարդ-մարդ։
Որպես գագաթնաժողովի նախապատրաստություն կարող է նաև լինել հանձնակատար Կոսսի Հայաստան այցի ժամանակ մասնավոր սեկտորին հետաքրքրություն ցուցաբերելու դեպքում մասնակցության հրավերը։ (հավելված xx) Մտադրությունների նամակների ստորագրման պոտենցիալ ցուցակը կհստակեցվի երբ տարբեր ներդրումների դիմումները կգնահատվեն և կընտրվեն ամենառազմավարական ներդրումային առաջարկները (պատրաստվածություն, ազդեցություն, ԵՄ ռազմավարության հետ համապատասխանություն) և միջազգային ֆինանսական համակարգերի (IFI international financial institutions) հետ սերտ կոորդինացմամբ։
1․Կապակցելիության/կապվածության օրակարգի տրանսպորտի ուղղություն
Որպեսզի միջին միջանցքը ծաղկի և դիմակայուն լինի, Հայաստանի համար կենսական է, որպեսզի ամբողջությամբ ինտեգրվի տարածաշրջանային երկաթուղային և ճանապարհային ցանցին, միաժամանակ նվազեցնելով ռուսական ազդեցության ծավալը։ Նախագահը կարող է օժանդակություն հայտնել կապվածության օրակարգին` թե հիմնական ենթակառուցվածքների(ճանապարհ, գնացք….) մասով, թե թվային ու օպերացիոն համակարգերի փոխանակման (e-custom, e-freight) մասով։ Այս հայտարարությունների շնորհիվ նաև կկրճատվի ռուսական ազդեցությունը Հայաստանի վրա և կօգնի ներգրավել ԵՄ մասնավոր ներդրումներ։
Կարևոր հայտարարությունը կարող է ներառել․
Հայտարարություն – ԵՄ ներգրավվում (տեխնիկակակն օժ․ TAIEX-technical assistance and/or information exchange) ներդրում երկաթուղիում` եթե Հայաստանը համաձայնի առանձնացնել երկաթուղու կառավարչական գործառույթները գնացքների օպերացիոն գործառույթներից ըստ CEPA 2012/34 ուղեցույցային պարտավորության։ Այս մոտեցումը թույլ է տալիս ներգրավել ԵՄ-ի կողմից խրախուսվող տեխնիկա (SPV-special purpose vehicle) որը կլինի ներդրում և բացակայող ռելսերի կառուցման մեջ և ռելսագնաց վագոնների։ ՀՀ-ն պիտի պարտավորվի վերացնել ռուսական մոնոպոլիան ու վերաազգայնացնի երկաթուղին։ Սրա ազդարարումը կարող էր նախագահի ճառում լինել, բայց թողնվում է հայկական կողմի հայեցողությանը։ Այս մոտեցումը պահանջում է ավելի մանրամասն հետազոտություն ու ներգրավվածություն ՀՀ իշխանությունների հետ ապահովելու վերջիններիս հետևողականությունը։(հավելված 1)
Մտադրությունների նամակի ստորագրում «նախահամաձայնագիր»․ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանային անցակետերի ռեաբիլիտացիա, հատուկ ուշադրությամբ տվյալների փոխանակման վրա(e-custom, e-freight), որպեսզի կառուցվի արդյունավետ ու ինտեգրացված միջին միջանցք։ Հայաստանում ԵՄ-ն ֆինանսավորել է գոյություն ունեցող բոլոր ՀԱԿ-երը 3-ը Վրաստանի, 1-ը Իրանի հետ և իրականացրել է պիլոտային ծրագրեր մաքսայինի ու բեռների համար։ A non-committal letter of intent could be signed AM/EC/EIB such investment could benefit from EFSD+ window 1 and/or NIP funding. (հավելված 2)
Signature of letter of intent – Reinforcement of the road network (which on??). A non-committal letter of intent could be signed between AM/EC/EIB. Such a project could benefit of support through EFSD+ window 1 and/or the NIP. Discussion with IFIs and EIB is required. (հավելված 3)
2․Կապվածության օրակարգի էներգետիկայի ուղղություն
Հայաստանի էներգետիկ ոլորտը բախվում է ցանցի անկայունության մարտահրավերին, ինչը բարդացնում է վերականգնվող էներգիայի հետ կապված մեծ ներդրումները, սրան էլ հոսանքի արդյունավետ կառավարման ու պահպանման համար խանգարում է Մարտկոցային էներգիայի պահեստավորման համակարգի բացակայությունը։ Ավելին, կա ճնշող անհրաժեշտություն վերազինել ու մոդեռնիզացնել էլեկտրոցանցը բավարարելու համար էլեկտրոէներգիայի մեծացող պահանջարկը և մասնավորապես AI դատա կենտրոնների զարգացումը։
Նախագահը կարող է հայտարարել պոտենցիալ օժանդակություն էներգետիկայի ոլորտի խիստ կարևոր ենթակառուցվածքների վերազինման հետ կապված(sovereign lending leveraging EFSD+ window 1 through EIB) և Մարտկոցային էներգիայի համակարգի պահեստավորման զարգացման մասով։
Մտադրությունների նամակի/նախնական համաձայնագրի ստորագրում- էլ ցանցի վերազինում
A non-commital letter of intent could be signed between AM/EC/EIB . Such a project could benefit of support through EFSD+ window 1 and or the NIP. Discussion with IFIs and in particular EIB would be required. (հավելված 4)․
Մտադրությունների նամակի ստորագրում/նախնական համաձայնագիր- մարտկոցային էներգիայի պահեստավորման համակարգի զարգացում։ Ոչ վերջնական, հստակ թաստաթուղթ կարող է նախաստորագրվել Ֆայրբրդի(Firebird, IT ընկերություն, որը պլանավորում է ներդնել 2․3 պատրաստի AI դատա կենտրոնում) հետ, օժանդակելու իրենց ներդրմանն այս ոլորտում։
Firebird aim at building a 1 GW project for a total of 1 billion that would solve the instability of the electricity network and also ensure that the planned investment in the AI data centre becomes a reality. Potential support of such investment could involve support through EFSD+ and/or development equity. A join mission Dir A/C is planned in the coming weeks to assess this strategic project. (հավելված 5)
3․ Կապվածության օրակարգի թվային ուղղություն
Հայաստանի թվային էկոհամակարգը եզակի հնարավորություն է ներկայացնում ԵՄ-ի համար ուժեղացնել ԵՄ տեխնոլոգիական մրցակցելիությունը միևնույն ժամանակ խորացնելով Հայաստանի ինտեգրացիան Եվրոպական թվային տնտեսություն։ Հայաստանը զարգացրել է ուժեղ հնարավորություններ գլոբալ թվային արժեք ներկայացնող կարևոր սեգմենտներում, ինչպիսին է օրինակ կիսահաղորդիչների նախագծումը, թվային տաղանդի զարգացումը, AI computing infrastructure. Սրանք հնարավորություն են ստեղծում ԵՄ-ի համար զարգացնելու համակարգված թվային համագործակցոթյուն, որը վերազինում է ապահովված կապակցվածությունը, ուժեղացնում է եվրոպական տեխնոլոգիական սուվերենությունը և Հայաստանն ավելի խորն է ինտեգրում եվրոպական վստահելի էկոհամակարգեր։
Նախագահը կարող է հայտարարել, որ Հայաստանը միանում է ԵվրոHPC-ին, էլեկտրոնային ստորագրման փոխադարձ ճանաչումով, ստորագրել մի քանի մտադրությունների նամակներ ենթակառուցվածքների շուրջ համագործակցության, կիսահաղորդիչների նախագծման կարողությունների, թվային հմտությունների զարգացման ու ԵՄ-ն Հարավային Կովկասին կապող ապահով կապվածության միջանցքների, թվային հմտությունների զարգացման վերաբերյալ։
Հայտարարություն- ԵՄ Միկրոչիպի ակտ, Euro HPC, AI գործարան, ստորագրությունների փոխադարձ ճանաչում(մաս, որի վրա դեռ աշխատելու տեղ կա, հավելված E)ճանաչում վստահելի ենթակառուցվածքների շուրջ համագործակցության
Մտադրությունների նամակի ստորագրում/նախահամաձ․-AI ու Deep Tech նորարարության ֆոնդ, գործընկերությամբ Flagship Pioneering-Ի և Mistral AI-ի
ԵՄ-ն ու Հայաստանը կարող էին օժանդակել իննովացիոն կենտրոն ներդրումային պլատֆորմի ստեղծմանը որը կմեծացներ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը և կինտեգրեր Հայաստանի ընկերությունները Եվրոպական ու գլոբալ շղթաներ։
Առաջարկվող Abaka Enterprise Fundը որը զարգացել է Աֆեյան հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում և մեծապես օգտագործում է Flagship Pioneering հարուստ փորձը, աշխարհի առաջատար ձեռնարկատիրական ստեղծման հարթակներից է օր․ Մոդեռնա, կկենտրոնանար այն ընկերությունների մասշտաբայնության վրա որոնք ի հայտ են գալիս արհեստական բանականության, բիո տեխնոլոգիայի, ավելի խորքային տեխնոլոգիաների վրա։ Ֆոնդը կմիավորեր հանրային ու մասնավոր ներդրումները նպատակ ունենալով մոբիլիզացնել մոտավորապես 60 միլիոն եվրո կապիտալ։
Ընկերությունները ֆինանսավորելուց անդին նախաձեռնությունը կհանդիսանար որպես ինովացիոն էկոհամակարգ կառուցող, օգնելով կապել հայկական ստարտափներն ու մեծամասշտաբ ընկերությունները եվրոպական հետազոտական ինստիտուտների, տեխնոլոգիական ընկերությունների ու ձեռնարկատիրական հարթակների հետ։ Գործընկերությունը նաև կներառեր Mistral AI-ի հետ համագործակցություն, որը Եվրոպայի առաջատար AI ընկերություններից է, սա կօգներ զարգացնել AI ու հետազոտական էկոհամակարգը կապելով Հայաստանը եվրոպական ինովացիոն ցանցերին։ Զուգահեռաբար նախաձեռնությունը կնպաստեր Հայաստանի մարդկային ռեսուրսն ուժեղացնելուն օժանդակելով կրթական ծրագրերին, ձեռներեցական թրեյնինգներին, բուհերում սովորածն ու անհրաժեշտ հմտություններն իրար մոտեցնելուն, ի հայտ եկող տեխնոլոգիական սեկտորի համար։(հավելված 6)
3 Մտադրությունների նամակի ստորագրում/նախահամաձ․- Համագործակցություն Firebird AI ենթակառուցվածքի հետ Trusted AI compute corridor
Հայաստանը դիրքավորվում է որպես նշանակալի հաբ AI (computing) կարողություններով Ֆայրբրդի խոշոր մասնավոր սեկտորի նախաձեռնությամբ, վերջինս պլանավորում է տեղակայել աշխարի ամենամեծ GPU(graphic processing unit) կլաստեր հիմնված NVIDIA տեխնոլոգիայի վրա։ Նախագիծը պլանավորում է մշակել տասնյակ հազարավոր GPU 3․2 միլիարդ դոլար ներդրումով, դիրքավորելով Հայաստանը որպես AI նորարության ու բարձրակարգ ծրագրավորման տարածաշրջանային կենտրոն։ ԵՄ-ի ու ՀՀ-ի միջև համագործակցությունը կարող է հիմնադրել «Trusted AI Comput Corridor» կապելով եվրոպական հետազոտողներին, ստարտափերն ու ընկերությունները ԵՄ-ի կիբերանվտանգային ստանդարդներին ու կառավարման ձևին հարմարեցված հայկական ենթակառուցվածքներին։ Նման համագործակցությունը կարող էր օգնել եվրոպական AI նորարարական էկոհամակարգերին միևնույն ժամանակ տալով համոզմունք, որ նոր կարողությունները զարգանում են տեխնոլոգիական վստահելի շրջանակում։ ԵՄ պոտենցիալ ներգրավվումը կարող է ներառել համագործակցության քաղաքականություն, մուտքի թույլտվության մեխանիզմներ ԵՄ հետազոտողների, փոքր ու միջին ձեռնարկությունների համար, օժ․ ուսումնասիրում Ստաբիլիզացման ու զարգացման եվրասիական ֆոնդի համար կամ պրոեկտում մասնակցություն արդեն դիտարկող այլ ֆինանսական համակարգերի։(հավելված 7)
Մտադրությունների նամակի ստորագրում/նախահամաձայնագիր․ կիսահաղորդիչների նախագծման ու հմտությունների համագործակցություն Սինոփսիս Հայաստանի հետ․
Սինոփսիս Արմենիայի (էլեկտրոնիկայի նախագծման ավտոմատացման ուսումնասիրման ու զարգացման խոշոր գլոբալ կենտրոն, 1000-ից ավել ինժեներների աշխատանքով ապահովող) միջոցով Հայաստանում է տարածաշրջանի ամենամեծ կիսահաղորդիչների նախագծման էկոհամակարգը։ Ընկերությունը համագործակցելով Հայաստանի համալսարանների հետ զարգացրել է նաև ուժեղ կրթական համակարգ, ամեն տարի տալով 1000-ավոր նեղ ոլորտային մասնագետներ (միկրոէլեկտրոնիկա ․․․․․․․․․․․․․)։ ԵՄ—Հայաստան համակարգված համագործակցությունն այս դաշտում կարող է օժանդակել Եվրոպական չիպերի ակտի խնդիրների լուծմանն ուժեղացնելով եվրոպական նախագծման կարողությունները, օգնելով տաղանդների տեղաշարժին ինտեգրելով հայ փորձագետներին եվրոպական կիսահողորդիչների ուսումնասիրությունների ցանց։ Սինոփսիս Արմենիայի հետ մտադրության նամակ/նախահամաձայնագիրը կարող է օժանդակել «ԵՄ-Հայաստան կիսահողորդիչների նախագծման ակադեմիա»-ի ստեղծմանը, հեշտացնելով միասնական թրեյնինգների ծրագրերը, հետազոտական համագործակցությունը, ինթերնշիփներն ու հայ ինժեներական տաղանդներին եվրոպական ինդուստրիային և հետազոտական կենտրոններին կապելը տեղաշարժերի սխեմաներով։ Նման համագործակցությունը կամրապնդեր Եվրոպայի կարողությունը կիսահաղորդիչների նախագծման կարևոր սեգմենտում, սեգմենտ, որտեղ կախվածությունները շարունակում են մնալ խիստ նկատելի։
Մտադրության նամակի ստորագրում/նախահամաձայնագիր․ Ապահով Սև ծովի զարգացում և/կամ ապահովված ցամաքային թվային միջանցք․ Եվրոպայի ու Հարավային Կովկասի միջև ապահով թվային կապակցվածության ուժեղացումը ռազմավարական առաջնահերթություն է ԵՄ-ի Գլոբալ դարպաս նախաձեռնությունում։ ԵՄ-ն Հայաստանի ու Վրաստանի միջոցով տարածաշրջանին կապող նոր թվային միջանցքը կարող է դիվերսիֆիկացնել միջազգային տվյալների ուղիները, բարելավել ցանցի դիմակայունությունը և կրճատել կախվածությունը ներկայումս գոյություն ունեցող շատ ռիսկային կամ խցանված կապակցող անցուղիներից։ Հիմնվելով Սև ծովի սուզանավային կաբել նախաձեռնությունների և Մեդուզա կաբելի պրոյեկտի վերաբերյալ ավելի վաղ ունեցած քննարկումների վրա, ԵՄ-ն ու Հայաստանը կարող են ուսումնասիրել համագործակցություն ԵՄ կիբերանվտանգային ստանդարտների և 5 ջ-ի սկզբունքներին համապատասխանեցված թվային ենթակառուցվածքների մասով։
Մտադրությամբ նամակ/նախահամաձայնագիրն ENEST-ի ու TEAM-ի միջև կարող էր օժանդակել նախապատրաստական աշխատանքներին նման կապակցվածության զարգացման մասով(այստեղ տարբերակ նաև պոտենցիալ աջակցություն Թուրքիայի միջոցով ցամաքային կապի).( Հավելված 9)
Մտադրության նամակ/նախահամաձայնագիր․ Թումոյի հետ համագործակցություն․․․․․․․․
Հայաստանը թվային կրթության ու տաղանդի զարգացման աշխարհում ճանաչելի մոդելներ է զարգացրել, մասնավորապես Թումոյի միջոցով։ Թումոն հազարավոր երիտասարդների տալիս է բարձրակարգ տվային ու ստեղծարար տեխնոլոգիայի կրթություն և արդեն ծավալվել է մի քանի եվրոպական քաղաքներում ևս՝ Փարիզ , Բեռլին, Լիսաբոն։ ԵՄ-ի ու Թումոյի միջև համակարգված համագործակցությունը կօժանդակեր «ԵՄ-Թումո հմտությունների կամուրջ»-ի զարգացմանը, հեշտացնելով փոխանակումները, միացյալ ծրագրերը, նորարարական թվային կրթական մոդելների վերարտադրությունը ԵՄ անդամ պետություններում ու ավելի լայն հարևանությունում։ Նման համագործակցությունը կօգնի կրճատել Եվրոպայի թվային ու STEM(science, technology,engineering, mathematics) տաղանդների պակասը, միևույն ժամանակ ամրապնդելով Հայաստանի դերը որպես նորարար ու տեխնոլոգիական կրթության տարածաշրջանային հաբ։(հավելվասծ 10)
Կապվածության օրակարգի Մարդ-մարդ /Ժողովուրդ-ժողովուրդ ուղղությունը
ԵՄ-Հայաստան կապվածության օրակարգի մարդ-մարդ ուղղությունը կենսական է փոխադարձ հասկացվածությունը, հասարակական դիմակայունությունը, երկարաժամկետ համագործակցությունն ուժեղացնելու համար։ Քաղաքացիների, ուսանողների, հետազոտողների, մշակութային դերակատարների և սփյուռքի համայնքների փոխանակումներն օգնում են մտքերի, տաղանդի, ներդրումների համար կապել Հայաստանը ԵՄ-ի հետ։ Կրթական նախաձեռնությունները, որոնք առաջ են մղում երկխոսությունն ու հաշտեցումը կարող են նաև նպաստել խաղաղության կառուցմանն ու կայունությանն ամբողջ Հարավային Կովկասում։ Միևնույն ժամանակ մշակութային ու ստեղծարար նախաձեռնությունները խթանում են նորարարության մասին, խրախուսում են հասարակությունների միջև փոխանակմանը և հզորացնում են հիմքը ԵՄ-ի ու Հայաստանի միջև երկարատև համագործակցության։
Այս ամբիցիային կոնկրետ արտահայտում տալու համար նախագահը կարող է հայտարարել մի շարք համագործակցությունների մասին հայկական համակարգերի հետ, որոնք կատալիտիկ դեր են խաղում Հայաստանը միջազգային կրթական, տաղանդի, ստեղծարար ցանցերի հետ կապելու գործում։
Մտադրության նամակի ստորագրում/նախահամաձայնագիր․ հայկական սփյուռքի ավելի ինտենսիվ ներգրավվում Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու գործում։ Հայկական սփյուռքն ամբողջ Եվրոպայում ուժեղ համայնքներով ու բիզնեսի, հետազոտությունների, մշակույթի, հանրային քաղաքականության ոլորտներում իր գլոբալ ակտիվությամբ Հայաստանի ամենակարևոր ռազմավարական հարստություններից մեկն է ներկայացնում։ AGBU-ն հայկական սփյուռքի ամենամեծ ու ամենահամակարգված կազմակերպություններից է և ունի կրթության, ձեռնարկատիրական աջակցության ու միջազգային համագործակցության երկարատև պատմություն։ ԵՄ-ի ու AGBU-ի միջև համագործակցությունը կօգներ ավելի համակարգված մոբիլիզացնել այս գլոբալ ցանցը ուժեղացնելու կապերը Հայաստանի ու Եվրոպայի միջև։ Այսպիսի համագործակցությունը կդիրքավորեր սփյուռքին որպես կամուրջ Հայաստանի ու Եվրոպայի միջև ու կօգներ արագացնել գիտելիքի փոխանցումը, ձեռնարկատիրության փորձն ու ներդրումը։(հավելված 11)
Մտադրության նամակի ստորագրում/նախահամաձայնագիր․ Խաղաղության կառուցում և հաշտություն կրթության միջոցով կարևորելով Դիլիջանի միջազգային քոլեջը․ Ընդգծված չլուծված կոնֆլիկտներով ու հասարակությունների միջև փխրուն վստահությամբ տարածաշրջանում, կրթությունը կարող է երկխոսության խրախուսման գործում ռազմավարական դեր խաղալ և պատրաստել հաջորդ սերնդին խաղաղ համագործակցության։ Դիլիջանի քոլեջն առաջարկում է եզակի հարթակ աջակցելու նման ջանքերին։ Քոլեջը նպատակային բազմազան կրթական միջավայրերից ունի ուսանողներ, պայմանավորված նրանով որ նվիրված է միմյանց հասկանալուն ու համագործակցությանը, մեկտեղում է ուսանողներ աշխարհի 80 երկրներից։ ԵՄ-ի հետ գործընկերությունը կօժանդակի զարգացնել խաղաղության ու ոչ բռնության կրթական նախաձեռնություններ, ուսուցիչների վերապատրաստումներ ու կմեկտեղի ուսանողների ու կրթողների տարածաշրջանային փոխանակումներ ամբողջ տարածաշրջանից։ (հավելված 12)
Մտադրության նամակի ստորագրում/նախահամաձայնագիր Արթբոքսի հետ համագործակցությունը մեծացնելու։ (պատվիրակություն ստուգելու թե արդյոք հնարավոր է ու իմաստ ունի) Արտբոքսը Հայաստանի առաջին ժամանակակից արվեստի ինկուբատորն է նվիրված նոր ի հայտ եկող արտիստներին աջակցելուն և երկրի ստեղծարար ինդուստրիաները զարգացնելուն։ Ստարտափ ինկուբատորի մոդելի վրա հիմնված լինելով Արտբոքսը գտնում է խոստումնալից ստեղծարար տաղանդներին ու ապահովում պրոֆեսիոնալ թրեյնինգ, մենթորշիփ, ցանցային հնարավորություններ վերջիններիս և միջազգային ուշադրություն օգնելու արտիստներին իրենց մտքերը վերափոխել կայուն պրոեկտների ու մշակութային նախաձեռնությունների։ Հայ ստեղծագործներին կապելով ԵՄ գործընկերների, ցուցահանդեսների, մշակութային ցանցերի հետ, Արտբոքսն օգնում է կամրջել արտիստիկ տաղանդի ու կենսունակ ստեղծարար բիզնեսի միջև եղած հեռավորությունը, ներդրում անելով և մշակութային փոխանակման և Հայաստանի ստեղծարար տնտեսության աճի մեջ։
Ներդրում երկաթուղային համակարգում և ԵՄ ուղենիշներին/հրահանգներին մոտեցում
Հայաստանի երկաթուղային ցանցը ներկայումս գործում է Հարավկովկասյան երկաթուղուն, (Ռուսական երկաթուղիների դուստր ձեռնարկություն) տրված 30-ամյա (2008-2038) կոնցեսիոն շնորհումով։ ԵՄ խորհրդի կարգավորումներով 833/2014 պայմանավորված ռուսական պետական ընկերությունները չեն կարող լինել ԵՄ ֆինանսական աջակցության շահառու, սա լիմիտավորում է ԵՄ ներդրումն այս սեկտորում։ Ռուսական ազդեցությունը կրճատելու, ԵՄ ներգրավվածությունը մեծացնելու և ԵՄ պոտենցիալ ներդրումները թույլատրելու համար, ԵՄ տրանսպորտային պահանջներին հնարավորինս մոտենալու օրինականության ճանապարհ կարող է կառուցվել, ներկայացնելով ենթակառուցվածքի կառավարման գործառույթների ու գնացքի օպերացիոն գործառույթների առանձնացման պլան։ Նման մոտեցումը հիմնված է ԵՄ անդամ պետությունների փորձի վրա, որոնք ապամոնտաժել են իրենց ազգային երկաթուղու մոնոպոլիաները առանձին ռելսերի, ռելսագնացների ընկերության ու ընդհանուր կառավարման։
Այյս մոտեցումը նաեւ ճանապարհ է տալիս Հայաստանին կրճատել իր կախվածությունը Ռուսաստանից, նոր հնարավորություններ բացելով, ինչպես օրինակ․
—ռուսական ընկերությունից վերցնել երկաթուղային ենթակառուցվածքի կառավարումը, միևնույն ժամանակ թողնելով ռուսական ընկերությանը պատասխանատու գնացքի օպերացիոն ընկերության կառավարման համար (Հայաստանից սրա համար հավանաբար կպահանջվի կոմպենսացնել ռուսական ընկերությանն ու ազգայնացնել ընդհանուր կառավարման ընկերությունը)
Ռուսական ընկերության վերահսկման կրճատմանը զուգահեռ ԵՄ երկաթուղային ընկերությանը ներկայացնել մեծացող մրցակցությունը /առավելությունը Ներդրում անել երկաթուղային ցանցերի լրացուցիչ սեգմենտներում «կոնցեսիոն կղզյակ», որպեսզի ինտեգրել Հայաստանի երկաթուղային համակարգը տարածաշրջանայինին (Ադրբեջան և Թուրքիա) միևնույն ժամանակ հեռու պահելով ռուսական երկաթուղային օպերատորին ռեաբիլիտացված ուղուց (Եվրոթունելի մոդելով):
Առաջարկվող հաջորդ քայլերը
7.Dir A/C mission to Armenia in March to engage with relevant stakeholders and explore opportunities for potential deliverables for the Summit.
8․ԵՄ տրանսպորտային համապատասխան բաժնի ներգրավվում հաստատելու համար «մոտեցման հնարավոր լինելիությունը»
9․ԵՄ-ՀՀ գագաթաժողովի հայտարարություն աջակցելու Հայաստանի երկաթուղային ցանցի ինտեգրումը տարածաշրջանին եթե Հայաստանը մոտեցնի իրեն ԵՄ 2012/34ուղեցույցին
10․TAIEX(տեխնիկական աջակցություն և ինֆորմացիոն փոխանակում)կարծիք գնահատելու Հայաստանի երկաթուղու շրջանակում համապատասխանությունը ԵՄ պահանջներին ու հայտնաբերել պոտենցիալ միջակայքերն ու խոչընդոտները, որտեղ ռեֆորմ պիտի արվի ու Թիրախային խորհրդատվական աջակցություն (Global Gateway Transport Support Mechanism Facility)
Բեքգրաունդ ինֆո
Օգտագործվում է ԵՄ օրենքների-կարգավորումների փաթեթը, որպեսզի թույլատրվեն ԵՄ ներդրումները Հայաստանն արդեն համաձանել է ԵՄ-ՀՀ CEPA 2012/34/EU ուղեցույցի հավելված 1-ին, որը մանդատ է տալիս երկաթուղու ենթակառուցվածքի կառավարման ֆունկցիաներն առանձնացնել գնացքի օպերացիոն ֆունկցիաներից, վստահեցնելով արդար և ոչ խտրական մուտք երկաթուղային ցանց։ Նման սեպարացիոն ռեֆորմների ժամանակին ու էականորեն կիրառումը օրինական շրջանակում պրոգրեսիվ ձևով կկրճատի ռուսական ընկերության դոմինանտությունը միևնույն ժամանակ թույլ տալով ավելի տարբեր օպերատորների մուտք գործել շուկա։
Նոր կոնցեսիոն մոդելների հնարավորություններ․ ԵՄ տրանսպորտային օրենք-կարգավորումների մոտեցմանն օգտագործումը թույլ կտա ռուսական կոնցեսիան 2 ընկերության կիսել(track management company and train management company)։ Սա նաև թույլ կտա Հայաստանին փոխանցել ենթակառուցվածքի կառավարման վերահսկողությունը ռուսական ընկերությունից անկախ միավորի, կրճատելով ռուսական ընկերության ազդեցությունը շուկայի վրա։ Այս փոփոխությունը կստեղծի նպաստավոր միջավայր ԵՄ-ի ստանդարտներին համապատասխան ներդրումների համար։ Ի լրումն սրա, ԵՄ ֆինանսավորումը կարող է ուղղվել նոր ցանցի կամ բարելավվի արդեն գոյություն ունեցող երկաթուղային ցանցի սեգմենտները որոնք անջատ են գոյություն ունեցողից(եվրոթունելի կառուցման մոդելի պես)։ Սա կստեղծի «կոնցեսիոն կղզյակ», որտեղ երկաթուղու առանձին մասեր կկառավարվեն ռուսական կոնցեսիայից առանձին, թույլատրելով այլընտրանքային օպերատորներին մուտք, ապահովելով ԵՄ ֆինանսավորման պահանջներին համապատասխանություն։
Մրցակցային շուկայի մուտքի խթանում․ Եվ վերջապես նման շրջանակում ավելի լայն երկաթուղային ցանց մուտք կշնորհվեր լիցենզավորված օպերատորների, թափանցիկ, ոչ խտրական պայմաններում և կլիներ մրցակցային։ Սա թույլ կտար լրացուցիչ երկաթուղային ձեռնարկումների, ներառյալ պոտենցիալ ԵՄ ընկերություններ, գործելու արդեն իսկ գոյություն ունեցող օպերատորի կողքին, աստիճանաբար կրճատելով միակ ակտորի դոմինանտությունը մրցակցային շուկայի միջոցով։
Այս մոտեցումը տալիս է օրինական ու կանոնների վրա հիմնված ճանապարհ շուկայում մասնակցության բազմազանությանը, խթանում է ԵՄ ներդրումները և մեծացող ծավալով հավասարեցնում Հայաստանի երկաթուղային սեկտորը եվրոպական կապվածության շրջանակին։