Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի

Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի

Wed, 22 Apr 2026 15:53:24 +0400


Team Telecom Armenia-ում Երկրի օրը նշանավորվում է նոր ձեռքբերմամբ՝ ընկերությունը հաջողությամբ անցել է ISO 14001:2015 բնապահպանական կառավարման համակարգի աուդիտը և արժանացել համապատասխան հավաստագրի։
ISO 14001:2015 հավաստագիրը արձանագրում է, որ Team-ում ներդրված բնապահպանական կառավարման համակարգը և գործելակերպը համապատասխանում են միջազգային լայնորեն ընդունված չափանիշներին։

Հավաստագիրը նաև հաստատում է Team-ի հանձնառությունը՝ նվազեցնելու շրջակա միջավայրի վրա ազդեցությունը՝ ընկերության գործունեության արդյունքների չափման, բնապահպանական ռիսկերի բացահայտման և շարունակական կատարելագործման նախաձեռնությունների միջոցով։

«Team-ում վստահ ենք՝ իրական առաջնորդությունը սկսվում է պատասխանատվությունից։ Մեր նպատակը ոչ միայն նորարար տեխնոլոգիաների զարգացումն է, այլև այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ յուրաքանչյուր նախագիծ իրականացվում է շրջակա միջավայրի հանդեպ հարգանքով։ ISO 14001:2015 հավաստագրումը մեզ համար պարտավորեցնող է՝ վստահությամբ շարունակելու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված մեր ռազմավարությունը՝ ապացուցելով, որ կայուն զարգացումը բիզնեսի հիմքն է»,-ասում է Team Telecom Armenia-ի բնապահպանության և սոցիալական հարցերով փորձագետ Արևիկ Մկրտչյանը:
Team-ը շարունակաբար ներդնում է էներգաարդյունավետ լուծումներ՝ կապի և հաղորդակցության էներգապահովման համար օգտագործելով արևային էներգիա։ 2025 թվականին ընկերության արևային կայանները 2024 թվականի նկատմամբ ավելացրել են իրենց արտադրանքը շուրջ 14%-ով, 2023-ի նկատմամբ՝ 77%-ով։

Team-ի ընդհանուր էներգասպառման մեջ վերականգնվող և զրոյական արտանետմամբ էներգիայի մասնաբաժինն արդեն կազմում է 18%՝ յուրաքանչյուր տարի ապահովելով շարունակական աճ։

Team Energy արագ լիցքավորման կայանների ցանցն այժմ Հայաստանի ողջ տարածքում գործարկել է ավելի քան 130 կայան։ Ընկերության ավտոպարկը շարունակաբար համալրվում է էլեկտրական մեքենաներով. անձայն շարժիչներով և զրոյական արտանետումներով մեքենաների մասնաբաժինն արդեն կազմում է շուրջ 30%։

Team-ի ռազմավարական ծրագրի՝ NGN ցանցի կառուցման արդյունքում պղնձե մալուխները փոխարինվում են օպտիկամանրաթելային ցանցով, ինչը էականորեն նվազեցնում է ածխածնի երկօքսիդի արտանետումները։

2025 թվականին Team-ը շարունակել է նվազեցնել իր ջերմոցային գազերի արտանետումները՝ նպատակ ունենալով մինչև 2029 թվականը նվազեցնել արտանետումները 40%-ով՝ ապահովելով շարունակական կայուն զարգացում։

Team-ը պարբերական աշխատանքներ է իրականացնում նաև թափոնների կրճատման ուղղությամբ: Էլեկտրոնային թափոնների (e-waste) ստեղծումից խուսափելու համար ընկերությունը վերանորոգում և կրկնօգտագործում է կապի ապահովման սարքերը։ Այսպիսով, 2025-ին ավելի քան 16 հազար հեռահաղորդակցության էլեկտրոնային սարք չի հայտնվել աղբավայրում, այլ վերանորոգվել, արդիականացվել և կրկնօգտագործվել է՝ նախորդ տարվա համեմատ աճելով 28%-ով։

Նախորդ տարվա համեմատ թղթի վերամշակման ծավալները նույնպես աճել են` 2024 թվականին վերամշակման է հանձնվել ավելի քան 6 տոննա թուղթ և ստվարաթղթե տուփ, իսկ 2025 թվականին այս թիվը հասել է 8.6 տոննայի։ Թղթի թափոններ չկուտակելու համար Team-ի բոլոր մասնաճյուղերում հասանելի է eSIM ծառայությունը, և ներդրված է E-pen (էլեկտրոնային գրիչ) տեխնոլոգիան։
Team Telecom Armenia-ն շարունակելու է կայուն զարգացմանն ու բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի դրսևորմանն ուղղված իր ռազմավարությունը՝ ներդնելով նորարար տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են և՛ արդյունավետություն, և՛ շրջակա միջավայրի պաշտպանություն։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն են տալիս, թոշակառուին՝ 10 հազար․ Հարցում․ Իջևան

Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն են տալիս, թոշակառուին՝ 10 հազար․ Հարցում․ Իջևան Mon, 27…

20 րոպե ago

Միգուցե այդ մարդկա՞նց էլ խայտառակեք, ինչպես գեներալ Մանվելին արեցիք

Միգուցե այդ մարդկա՞նց էլ խայտառակեք, ինչպես գեներալ Մանվելին արեցիք Mon, 27 Apr 2026 16:15:39 +0400…

34 րոպե ago

Ես ուրախ եմ, որ Նիկոլից պրծել եմ

Ես ուրախ եմ, որ Նիկոլից պրծել եմ Mon, 27 Apr 2026 15:45:11 +0400 Այս մասին…

1 ժամ ago

Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ

Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Mon, 27 Apr 2026 15:37:38 +0400 Ակբա…

1 ժամ ago

Երկիրը չի ներմուծելու, ինքն է արտադրելու

Երկիրը չի ներմուծելու, ինքն է արտադրելու Mon, 27 Apr 2026 15:33:40 +0400 Latest news from…

1 ժամ ago

Նրան որ իսկական թուրքերը չհաղթեցին, հաստատ չեն հաղթի նաև թուրքի գործակալները

Նրան որ իսկական թուրքերը չհաղթեցին, հաստատ չեն հաղթի նաև թուրքի գործակալները Mon, 27 Apr 2026…

1 ժամ ago