Երկու անգամ աշխատանքից ազատել է, երկու անգամ էլ դիմել է դատարան

Երկու անգամ աշխատանքից ազատել է, երկու անգամ էլ դիմել է դատարան

Wed, 22 Apr 2026 19:45:06 +0400


Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը երկրորդ անգամ աշխատանքից ազատել է համայնքապետարանի հողաշինարար Արեն Ֆրանգյանին:

2022 թվականին, երբ Խաչիկ Վարդանյանը նշանակվել 18 համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 7 աշխատակիցների աշխատանքից ազատել էր, այդ թվում էր՝ հողաշինարար Արեն Ֆրանգյանին: Ֆրանգյանը դիմել էր դատարան՝ աշխատանքում վերականգնվելու եւ համայնքապետարանից հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատավարձի չափով գումար բռնագանձելու պահանջով: Դատարանը հայցը բավարարել էր, և Վարդանյանը ստիպված կատարել էր դատարանի որոշումը` ո՛չ միայն աշխատանքի ընդունելով, այլեւ վճարելով հարկադիր պարապուրդի գումարը:

Սակայն Արեն Ֆրանգյանին աշխատանքի ընդունելուց 5 ամիս անց կրկին ազատել էր աշխատանքից. «5 ամիս աշխատելուց հետո Խաչիկ Վարդանյանը կրկին անհիմն ինձ ազատեց աշխատանքից, կրկին՝ դատարան եմ դիմել: Համայնքապետը այդ 5 ամիսների ընթացքում ինձ անգամ համակարգիչ չտրամադրեց աշխատելու համար, և ոչ էլ որեւէ գործի մեջ էր ինձ ներգրավում, զուտ դատարանի որոշումը կատարելու համար ինձ աշխատանքի էր ընդունել: Երկրորդ անգամ ինձ աշխատանքից ազատելու համար հիմք է հանդիսացել, որ ես նստել եմ հաշվապահի աթոռին, և իմ աշխատանքային աթոռը տրամադրել համայնքի մի տարեց բնակչուհու, որ նստի և դիմում գրի:

Քանի որ ես համայնքապետարանի հողաշինարարն եմ, հողերի հետ կապված յուրաքանչյուր գործընթաց ես եմ իրականացրել, ուստի, նաև գիտեմ, որ համայնքապետը համայնքում կատարել է մի շարք ապօրինի գործարքներ, այդ իսկ պատճառով էլ ամեն գնով ուզում է ազատվել ինձանից», ասաց Ֆրանգյանը մեզ հետ զրույցում, հավելելով, որ համայնքապետի հետ կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ բարձրաձայնել է համայնքապետի կողմից կառուցված խանութի մասին, որը կառուցել է միջհամայնքային նշանակության ճանապարհի վրա. «Գյուլագարակ մտնող մինջհամայնքային ճանապարհի եզրին մեծ խանութ կա, որը պատկանում է Վարդանյանին։ Խանութը ամբողջովին կառուցվել է ինքնակամ, առանց շինթույտվության, մի մասը, որը այս պահին դեղատուն է, կրկին կառուցվել է ինքնակամ, նրա պաշտոնավարման ժամանակ։ Դեղատան պատի տուֆ քարը ճանապարհների սալարկման քարերն են։ Դեղատան մի հատվածը ընդհանուր օգտագործման ճանապարհի վրա է, այդ իսկ պատճառով այդ հատվածը չի կարողացել օրինականացնել։ Խանութի դիմացի հարթակի մի մասը ևս կառուցված է միջհամայնքային նշանակության ճանապարհին, որը քաղաքաշինության կոմիտեն որակում է իբրև բարեկարգում։ Ինձ մոտ առկա է չափագրության օրինակը, որտեղ որակավորված հողաշինարարը հստակ ցույց է տվել, որ խանութի այդ հատվածը գծված չէ իր հողամասում, որը նշանակում է, որ դուրս է եկել իրեն պատկանող հողամասից: Ես Քաղաքաշինության տեսչությանն առաջարկել եմ, որ ներգրավեն որակավորված մասնագետներ, եզրակացություն տալու համար և պատրաստ եմ եղել վճարել դրա դիմաց, սակայն նրանք նույնպես խուսափել են։ Համայնքապետին հաջողվել է օրինականացնել իր խանութը` իր իսկ որոշմամբ, սակայն ճանապարհի վրա կառուցված մասը մնացել է անօրինական»:

Զանգահարեցինք Խաչիկ վարդանյանին ճշտելու, արդյոք իրեն պատկանող խանութի մի հատված կառուցվել է միջհամայնքային նշանակության ճանապարհի վրա, եւ հիմա այդ կառույցը չի կարողանում օրինականացնել. «Ոչ, դա ճիշտ չէ, եթե դաժե 20 սմ ընկնի սեփական տարածքից՝ համայնքի հողի վրա, դա կադաստրը մերժում ա, չի հաստատի: Ես օրինականացրել եմ հենց նույն ժամանակ, գիտեք` քանի մարդ է եկել ստուգման՝ տեսչությունից, որ տեսնեն սաղ օրինակա՞ն է, մեր հողամասո՞ւմ է, թե՞ հողամասից դուրս: Այդ հողը շատ շուտուց եղել ա մեր ընտանիքինը, 2010 թվականին է կառուցվել, եւ հետո մի փոքր մաս ավելացրել եմ: Չի կարա նման բան լինի, ճանապարհից 3-4 մետր մեջ ա սարքած: Բողոքել էին, տեսչությունից եկան, դաժե բողոքողի անուն- ազգանունը գրած ա եղել: Մարդիկ ասում են, որ անօրինական բան չենք տեսնում»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

2 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

2 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

3 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

3 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

3 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

3 ժամ ago