Ինչո՞ւ են Վլադիմիր Գասպարյանի որդուն դատում․ մանրամասներ

Ինչո՞ւ են Վլադիմիր Գասպարյանի որդուն դատում․ մանրամասներ

Wed, 22 Apr 2026 20:05:32 +0400


2026 թվականի մարտի 16-ին դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ․ «2004 թվականի մայիսի 1-ին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով (պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը)»։ Գասպարյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Վլադիմիր Գասպարյան կրտսերի մեղադրանքում գրված է․ «Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2022 թվականի մայիսի 2-ից հաշվառված լինելով ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի թիվ 2 զինվորական կոմիսարիատում և ենթակա լինելով զորակոչման 2025 թվականի ձմեռային զորակոչին, 2026 թվականի հունվարի 23-ին ներկայացել է զինվորական կոմիսարիատ և հայտնել, որ հրաժարվում է ներգրավվել զորակոչային միջոցառումներին՝ այդ կերպ խուսափելով հայտարարված պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում»։

Վ. Գասպարյանի պաշտպան Հակոբ Շաբանդարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, թե չի կարող իր պաշտպանյալի մեղադրանքին, դրա ծավալին անդրադարձ կատարել, որովհետեւ դա վերաբերում է անձի մասնավոր կյանքին։

Մեր տեղեկություններով, Վլադիմիր Գասպարյան կրտսերի նկատմամբ քրեական հետապնդում են սկսել Քրեական օրենսգրքի` հիվանդության սիմուլյացիա ստեղծելու կամ մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով, բանակից խուսափելու համար։

Մեր տեղեկություններով, Գասպարյանը դատական նիստերին ներկայացնելու է իր մոտ առկա առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը, որոնց հիման վրա ազատվել է բանակից։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանի որդին ամիսներ առաջ էր նշանվել Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնուհու հետ, նա 22 տարեկան է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» գնահատական. Սուրենյանց

Ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» գնահատական. Սուրենյանց Sat, 25 Jul 2026 23:45:51 +0400 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի…

24 րոպե ago

Զրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն

Զրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն Sat, 25 Jul 2026 23:30:15…

40 րոպե ago

Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնում

Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնում Sat, 25 Jul 2026 23:15:25 +0400…

55 րոպե ago

Վրաստան-Հայաստան սահմանին հերթեր են. Դրսում էլ են անցակետեր տեղադրել

Վրաստան-Հայաստան սահմանին հերթեր են. Դրսում էլ են անցակետեր տեղադրել Sat, 25 Jul 2026 23:14:13 +0400…

56 րոպե ago

«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը

«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը Sat, 25 Jul 2026 23:00:08 +0400 Երգիչ…

1 ժամ ago

Մի ավելի վատ բան է եղել, որի վրա արժեր կենտրոնանալ

Մի ավելի վատ բան է եղել, որի վրա արժեր կենտրոնանալ Sat, 25 Jul 2026 22:48:44…

1 ժամ ago