Առաջիկայում հեղուկ գազի պակասորդ և գնաճ կլինի

Առաջիկայում հեղուկ գազի պակասորդ և գնաճ կլինի

Wed, 22 Apr 2026 21:15:12 +0400


Երեկ գրել էինք, որ մի շարք գազալցակայաններում հեղուկ գազի դեֆիցիտ կա, նկատվում է նաև հեղուկ գազի գնի բարձրացում։

«Հրապարակ»-ի հետ զրույցում էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը նշեց, որ այս պահին մեծ դեֆիցիտ չի նկատվում, բայց կան նախադրյալներ․ «Մենք գիտենք, որ Իրանից ևս մենք ներկրում ենք հեղուկացված գազ և հաշվի առնելով այն, որ վերջին օրերին բոլոր նախադրյալները կան խոսելու այն մասին, որ կոնֆլիկտային իրավիճակը Իրանում նոր փուլ է մտնում, բնականաբար Իրանը ստիպված է լինելու առաջիկայում սահմանափակել արտահանումը, ինչպես դա արեց էսկալացիայի հենց առաջին օրերին։ Այստեղից կարող է նաև ներկրող շուկաներում որոշակի փոխակերպումներ տեղի ունենալ»։

Անդրադառնալով ռուսական շուկայից ներկրվող հեղուկ գազին՝ Դավթյանը նշեց․ «Այս պահին հեղուկացված գազի արտահանման մասով չկան սահմանփակումներ, բայց մենք օրինակ գիտենք, որ վերջերս Ռուսաստանի կառավարությունն արդեն որոշում կայացրեց նավթամթերքի արտահանման սահմանափակումների վերաբերյալ՝ ներքին շուկան կայունացնելու նպատակով, և վերջին շրջանում հետևում ենք նաև որ քննարկումները տեղափոխվել են նաև հեղուկացված գազի շուկա։ Հետևաբար կարծում եմ, որ Հայաստանի շուկան և մի շարք այլ շուկաներ, որոնք ներկրող են, որոշակի զգայունություն են դրսևորել, ինչը շատ տրամաբանական է»։

Փորձագետի խոսքով այս գործոնները համադրելով առաջիկայում կարող ենք ունենալ որոշակի պակասորդ․ «Ես չեմ խոսում կրիտիկական պակասորդի մասին, բայց կլինի պակասորդ, որը կարտահայտվի որոշակի գնաճի տեսքով»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել․ կան զոհեր

Միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել․ կան զոհեր Sun, 23 Aug 2026 16:30:30 +0400 Թունիսի ափերի…

6 րոպե ago

Պապիկյանի զորամասային այցերը հակառակ էֆեկտն են տալիս

Պապիկյանի զորամասային այցերը հակառակ էֆեկտն են տալիս Sun, 23 Aug 2026 16:15:39 +0400 Վերջին օրերին…

21 րոպե ago

Լիոնել Մեսիին տուգանել են

Լիոնել Մեսիին տուգանել են Sun, 23 Aug 2026 16:00:57 +0400 «Ինտեր Մայամիի» հարձակվող, արգենտինացի աշխարհահռչակ…

35 րոպե ago

Արտակարգ․ քաղաքացին 6 մետր բարձրությունից ընկել է Գետիկ գետը

Արտակարգ․ քաղաքացին 6 մետր բարձրությունից ընկել է Գետիկ գետը Sun, 23 Aug 2026 15:45:15 +0400…

51 րոպե ago

Ռուսական բանակը նոր թիրախներ է խոցել․ ՊՆ-ի հայտարարությունը

Ռուսական բանակը նոր թիրախներ է խոցել․ ՊՆ-ի հայտարարությունը Sun, 23 Aug 2026 15:30:07 +0400 Ռուսաստանի…

1 ժամ ago

Եկեղեցու փոխարեն զորամասեր գնա, ամեն օր զինվոր է զոհվում

Եկեղեցու փոխարեն զորամասեր գնա, ամեն օր զինվոր է զոհվում Sun, 23 Aug 2026 15:15:52 +0400…

1 ժամ ago